Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աղքատության կրճատման «չինական մոդելը» կարող է արմատախիլ անել այն

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունն «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տեղեկատվական աջակցությամբ գործարկել է «Չինաստանի ձեռքբերումը աղքատության դեմ պայքարում» առցանց ցուցահանդեսը: Այն միտված է հանրությանը ներկայացնելու աղքատությունն արմատախիլ անելու «չինական մոդելը»։
«Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը խոսել է աղքատության կրճատման «չինական մոդելի», այդ խնդրի շուրջ միջազգային համագործակցությունների եւ այլ հարցերի մասին։

-Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի համար: Օրերս դեսպանատունը «Արմենպրեսի» հետ համատեղ գործարկել է «Չինաստանի ձեռքբերումը աղքատության դեմ պայքարում» առցանց ցուցահանդեսը: Ցանկանում ենք մեր լսարանին ներկայացնեք, թե ի՞նչ առիթով է անցկացվել ցուցահանդեսը։
-Շնորհակալություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ընթերցողների հետ ծանոթանալու հնարավորության համար: Ինչպես գիտեք, վերջերս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը բացարձակ հաղթանակ է տարել աղքատության դեմ պայքարում։ Անցած 8 տարվա ընթացքում Չինաստանի 98,99 մլն գյուղացի ազատվել է աղքատությունից, ընդ որում՝ 832 նահանգ եւ 128 հազար գյուղ հեռացվել են աղքատների ցուցակից: Ավելին, Չինաստանի 28 ազգային փոքրամասնություն, որոնց բնակչության թիվը համեմատաբար փոքր է, դուրս է բերվել աղքատությունից։ Սա իսկապես պատմության մեջ առաջին անգամն է, երբ Չինաստանին հաջողվել է վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Որպես զարգացող եւ բնակչության թվով ամենախոշոր երկիր՝ Չինաստանն աղքատության կրճատման առումով զարմանալի պատմական ցուցանիշ է գրանցել: Այդ ամենը հնարավոր է դարձել իրականացնել մի քանի տասնյակ տարվա ընթացքում գործադրված շարունակական ջանքերի ու նվիրվածության շնորհիվ։ 2012 թվականի վերջից ի վեր Չինաստանում երկրի ավելի քան 10 մլն աղքատ գյուղացի ամեն տարի դուրս է բերվել աղքատությունից, կառուցվել կամ վերակառուցվել են 1,1 մլն կմ կոշտ ծածկույթով գյուղական ճանապարհներ, իրականացվել է գյուղական շրջանների կայուն էլեկտրամատակարարման ապահովում, ինչպես նաեւ ընդլայնվել է օպտիկամանրաթելային ինտերնետին եւ 4G անլար ցանցին հասանելիությունը, ինչի շնորհիվ ներկայում նախկին աղքատ գյուղերի ավելի քան 98 տոկոսն օգտվում է 4G ցանցից։ Նույն ժամանակահատվածում վերանորոգվել է մոտ 25,68 մլն անապահով բնակիչների 7,9 մլն աղքատ տնային տնտեսություն, եւ ավելի քան 9,6 մլն մարդ տեղափոխվել է աղքատ շրջաններից։
-Պարոն դեսպան, դա պարզապես զարմանալի եւ հսկայական աշխատանք է։ Ո՞րն է Չինաստանում աղքատության դեմ պայքարում հաջողության գաղտնիքը։
-«Գաղտնիք» բառը չէի օգտագործի։ Աղքատության դեմ պայքարում «սեփական արյունով եւ քրտինքով» է Չինաստանը հաղթանակ տարել, ինչպես նաեւ ամբողջ չին ժողովրդի անխոնջ աշխատանքի շնորհիվ։ Աղքատության դեմ պայքարում հաջողության բանալին Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությունն է, զարգացման հայեցակարգը, մարդկային կողմնորոշում ունեցող մոտեցումը, սոցիալիստական համակարգի քաղաքական առավելությունները եւ հասցեական օգնության ռազմավարությունը: ՉԿԿ-ի կողմից ղեկավարության պաշտպանությունը լուրջ քաղաքական եւ կազմակերպչական երաշխիք է տրամադրել աղքատության վերացման համար: Չինաստանը հավատարիմ է զարգացման այն հայեցակարգին, որտեղ ժողովուրդը կարեւոր տեղ է զբաղեցնում եւ անշեղորեն գնում է բնակչության համընդհանուր բարգավաճման նպատակին հասնելու ճանապարհով: Աղքատության վերացումը, բնակչության բարեկեցության բարելավումը եւ ժողովրդի համընդհանուր բարգավաճման հասնելը սոցիալիզմի էական պահանջ են։ Չինաստանը օգտագործում է իր սոցիալիստական կարգի քաղաքական առավելությունները, ինչի շնորհիվ ստեղծվել են ընդհանուր կամք եւ համատեղ ջանքեր աղքատության վերացման համար: Ամբողջ երկիրը մոբիլիզացվել էր աղքատության դեմ պայքարում համախմբվելու շուրջ։ Աղքատ գյուղեր են ուղարկվել 255 հազար բրիգադ, ինչպես նաեւ ավելի քան 3 մլն կադր՝ որպես աղքատության վերացման հատուկ լիազորներ: Երկիրը վերջին 8 տարվա ընթացքում մոտ 1,6 տրիլիոն յուան (մոտ 246 մլրդ ԱՄՆ դոլար) ծավալով նպատակային միջոցներ է հատկացրել՝ աղքատության դեմ պայքարելու համար։
-Չինաստանին հաջողվել է ձեւավորել աղքատության հաղթահարման մոդել, որը ներառում է տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը։ Չինաստանը պատրա՞ստ է կիսվել իր փորձով, նպաստել աղքատության դեմ պայքարի գլոբալ զարգացմանը։
-ՉԺՀ-ն աղքատության կրճատման «չինական մոդել» է ստեղծել եւ ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարում զգալի ներդրում է ունեցել: Չինաստանում գործող չափանիշների համաձայն՝ բարեփոխումների եւ բաց քաղաքականության 40 տարվա ընթացքում 770 մլն աղքատ գյուղացի դուրս է բերվել աղքատությունից, ինչը կազմել է ավելի քան 70 տոկոս աշխարհում աղքատությունից ազատված մարդկանց ընդհանուր թվի համապատասխան, Համաշխարհային բանկի կողմից սահմանված աղքատության միջազգային գծին համապատասխան։ Չինաստանը նախանշված ժամկետից 10 տարի շուտ համարել է աղքատության կրճատման նպատակին, որը նախանշված է մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման բնագավառում ՄԱԿ-ի օրակարգում: ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է աղքատության կրճատման միջազգային համագործակցությանը բազմակողմ եւ երկկողմ ուղիներով: Չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացնելու դեպքում 32 մլն մարդու հնարավոր կլինի դուրս բերել չափավոր աղքատության վիճակից, եւ 7.6 մլն մարդու՝ ծայրահեղ աղքատությունից:
-Պարոն դեսպան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանի հետ համագործակցության համատեքստում:
-Լինելով պատասխանատու տերություն, Չինաստանն աղքատության դեմ պայքարում միջոցներ է ձեռնարկում ոչ միայն իր երկրում, այլեւ ակտիվորեն օգնում է այլ երկրների դուրս գալ աղքատությունից՝ մասնագետների փոխանակումների, համատեղ ուսումնասիրությունների, ինչպես նաեւ տեխնոլոգիական օգնության միջոցով: Ասիայում Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները համատեղ գործարկել են գյուղական վայրերում աղքատության կրճատման ծրագիր: Աֆրիկայում Չինաստանն օգնել է աֆրիկյան երկրներին կառուցել ջրային տնտեսության ենթակառուցվածք, ստեղծել են ցուցադրական գոտիներ գյուղատնտեսական համագործակցության համար եւ չին-աֆրիկյան տեխնոլոգիաներով սնկի արտադրության ծրագրեր իրականացրել։ Չինաստանը նաեւ Հարավային խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Լատինական Ամերիկայում իրականացրել է տեխնիկական համագործակցության ծրագրեր ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտներում: Աղքատության կրճատման «չինական մոդելը» կարող է լույս սփռել ամբողջ աշխարհի վրա՝ աղքատությունն արմատախիլ անելու համար։ Դա է պատճառը, որ առաջարկում ենք այս ցուցահանդեսը։ Ցանկանում ենք մեր փորձով կիսվել հայ բարեկամների հետ։ «Արմենպրեսի» աջակցության շնորհիվ մենք անցկացրինք առցանց ցուցահանդես Չինաստանում աղքատության դեմ պայքարի ձեռքբերումների վերաբերյալ: Հույս ունենք, որ համատեղ կաշխատենք ձեզ հետ եւ կկառուցենք մեր ընդհանուր ապագան ավելի լավ։

Հարցազրույցը՝ Աննա ԳԶԻՐՅԱՆԻ

31-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO