Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Իր երգերով ոգեշնչում էր հայ զինվորին

Արաքսամերձ Կովսականի հայոց պատմական գավառը, որտեղով անցնում են Ողջին ու Ծավը, որոշ հատվածում՝ Հակարին, եւ միանում են Մայր Արաքսին, վաղնջական ժամանակներից եղել է հայի տուն ու հայրենիք: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս գավառի արեւելյան, հարթավայրային տարածքը մշտապես ենթարկվել է օտարների հարձակումներին, ուստի մեր պապերն ամրացել են լեռնային հատվածներում, հիմնել ամրոցներ ու տեր կանգնել իրենց երկրին:
Սակայն... 18-րդ դարակեսից այս՝ հարթավայրային Կովսականի գավառում օտարներ բնակվեցին: 1 դար անց, երբ Արեւելյան Հայաստանն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, այս տարածքը մտավ Զանգեզուրի գավառի մեջ: 1920-ականներից սկսած, երբ ստեղծվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Կովսականի մի հատվածը բռնակցվեց այս նորաստեղծ արհեստական հանրապետությանը՝ հետագայում դառնալով Զանգելանի շրջան՝ համանուն վարչական կենտրոնով: Մինչեւ 20-րդ դարի 70-ական թթ. խորհրդային իշխանությունների թողտվությամբ ու հանձնարարականներով ՀՀ որոշ հատվածներ նույնպես հանձնվեցին Ադրբեջանին: Եղավ արցախյան գոյամարտը, հաղթեցինք թուրքին, ազատագրեցինք մեր հայրենիքի այս հատվածը եւս, վերահայացրեցինք Կովսականի օտարացած հատվածը՝ Կովսական քաղաքով: Թվում էր, վերջ՝ դարձանք մեր հայրենիքի տերը: Կովսականում սկսեց գործել ՀՀ ազգային հերոս Թաթուր Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցը: Այստեղ էին հասակ առնում հայրենասեր շատ երեխաներ, ովքեր տարածքը լցնում էին իրենց գոյությամբ: Բայց…
Եղավ 2020 թ. պատերազմը, եւ ինչպես 3 դար առաջ, այս անգամ էլ մոռացանք միավորման մասին, եւ Կովսականը դարձյալ Ադրբեջանի կազմում է: Մեծ ցավով եմ այս մասին գրում: 24 տարի վերահայացած այս տարածքում մշակութային շատ միջոցառումներ են կայացել, եւ հայ մշակույթի նշանավոր շատ գործիչներ են եղել Կովսականում: 2 տարի առաջ այս օրերին մոտ 10 օր տարածքում էր լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գեւորգ Հաջյանը: Երգիչ, ով նաեւ հայրենիքի զինվոր էր ու մարտիրոսվեց հանուն հայրենիքի արցախյան վերջին պատերազմում: 2020 թ. հոկտեմբերի 7-ին մամուլում եղավ հաղորդագրություն. «Նախօրեին Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաեւ օպերային երգիչ, լիբանանահայ Գեւորգ Հաջյանը: Գեւորգն ընտանիքի հետ Հայաստան էր տեղափոխվել 2004 թ. ու բնակություն հաստատել Պռոշյան գյուղում: 2015 թ. ստացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Գեւորգ Հաջյանը Հայաստանի առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ լույս էր ընծայել «Ղօղանջ անկախութեան» ձայնասկավառակը, որտեղ նոր գործիքավորմամբ էր ներկայացրել ամենասիրված ռազմահայրենասիրական երգերը՝ «Գինի լից», «Անդրանիկին», «Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր» եւ այլն: Երգիչը կամավոր ռազմաճակատ էր մեկնել: Նա մինչ պատերազմն էլ հաճախ էր լինում Արցախում, այցելում զորամասեր, առաջնագիծ ու ոգեւորում հայ զինվորին իր ռազմահայրենասիրական երգերով, իր էությամբ: 2016-ին՝ ապրիլյանի օրերին էլ նրան կարելի էր տեսնել տարբեր հատվածներում, իր հայրենասիրական կատարումներով։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին երգիչն արդեն զենքով էր: Ու հոկտեմբերի 6-ին միացավ Անմահ հերոսների զորքին անզուգական երգիչն ու հայը:
2019 թ. այս օրերին Գեւորգին ուղեկցեցինք Կովսական քաղաք, որտեղ նա մնաց մոտ 10 օր, համերգներով հանդես եկավ տարածքի բնակավայրերում եւ ամենակարեւորը՝ աշխատեց երեխաների հետ՝ ներկայացնելով իսկական հայկական երաժշտական արժեքները՝ հատկապես Կոմիտաս: Մամուլում այդ ժամանակ գրեցի երգչի շրջագայության մասին, որը ցանկանում եմ կրկին ներկայացնել:
«Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Քաշաթաղի շրջվարչակազմի աջակցությամբ մարտի 22-ից Քաշաթաղի շրջանի հարավային Կովսական քաղաքում է լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գեւորգ Հաջյանը: Շրջանի հարավային թեւում է Կովսականը՝ փռված Ողջի գետի 2 ափին: Առաջին օրը երգիչը Կովսականի քաղաքապետարանի հարակից հրապարակում հանդես եկավ համերգով, որին մասնակից դարձրեց նաեւ տարածքի բնակավայրերի՝ Միջնավանի, Մուշի, Ալաշկերտի եւ այլն, երեխաներին: Մինչ համերգն սկսելը զրուցեցի երգչի հետ: Տեղեկացրեց՝ այցը եւ համերգը նվիրված են Կոմիտասի 150-ամյակին: 1 շաբաթից ավելի մնալու է Կովսականում եւ կաշխատի դպրոցականների, նաեւ տարեցների (եթե ցանկացողներ կլինեն) հետ՝ նրանց ծանոթացնելով Կոմիտասի ստեղծագործությանը, սովորեցնելու է երգել, եւ հինգշաբթի՝ մարտի 28-ին, արդեն համերգով հանդես կգա իր սաների հետ, նրանց կատարումներով: Տեղեկացրեց նաեւ՝ մի քանի անգամ եղել է Կովսականում, նշեց՝ իր ծննդավայր Այնճարն ու Կովսականը քույր քաղաքներ են. 2018-ի սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի այցին Կովսական, մասնակցել են դպրոցականների առաջին զանգի արարողությանը: Երգիչը նաեւ խոսեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության առաքելության մասին՝ նշելով՝ Համազգայինը միշտ կանգնած է հայապահպանության եւ հայկական արժեքների տարածման գործի ակունքում։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի (ՄԵՀ) բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց երգչին: Գ. Հաջյանը դիմելով ներկաներին, որոնց մեծ մասը երեխաներ էին, նշեց իր այցի նպատակը եւ հույս հայտնեց՝ մարտի 28-ին Կոմիտասին նվիրված մեծ համերգ է լինելու Կովսականում: Խոսեց Կոմիտաս-մեծության մասին: Հայ ժողովրդի մեծ զավակը կարողացել է մաքրել ու անաղարտ պահել հայ երգը: «Հայրենի հողը պահող զինվոր է նաեւ Կոմիտասն իր երգերով, բանաստեղծություններով,- ասաց երգիչը՝ հավելելով,- Կոմիտաս վարդապետը Հայաստան է, մեր տոկունությունը»: Առաջին կատարումը Կոմիտասի վերջին ստեղծագործությունն էր՝ «Աղոթք մանկան շուրթերով»: Սկզբում Գ. Հաջյանն ասմունքեց, սովորեցրեց երեխաներին աղոթքը, եւ հրապարակում տեղադրված խաչքարի մոտ միասնաբար հնչեցրեցին երգը:
Հաջորդը «Գովական» երգն էր. «Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ, Քո գովական խելքիդ մեռնեմ…»: Կարեւորեց աշխատանքային երգերը, որոնք Կոմիտասը պեղում էր՝ շրջելով հայոց գյուղերում, լսելով ժողովրդից եւ բյուրեղացնում էր՝ դարձնելով մշակույթի գլուխգործոցներ: «Հորովել» երգը կատարեց մեծ ոգեւորությամբ՝ երեխաներին բացատրելով տողերի իմաստը: «Կռունկ» կարոտի երգը նույնպես հնչեց բացատրություններով: Երգչի ծննդավայր Այնճարը Մեծ եղեռնից մազապուրծ եղած մուսալեռցիների երկրորդ հայրենիքը դարձավ եւ Լիբանանում միակ հայկական գյուղն է: Նշված 4 երգերը, ըստ Գ. Հաջյանի, մարտի 28-ին հնչելու են աշակերտների կողմից: Այնուհետեւ երգիչը հանդես եկավ ազգային-հայրենասիրական երգերի կատարումով: Երգերին զուգահեռ պարային կատարումներով հանդես եկավ տարիներ շարունակ Կովսականում գործած «Թաթուլ» ազգագրական երգի ու պարի համույթը՝ պարուսույց Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մոտ 2 ժամ տեւեց համերգ-դասընթացը: Համերգից հետո Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանի եւ Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանի հետ որոշեցին դասընթացներն անցկացնել դպրոցում: Գեւորգ Հաջյանը համերգներով եւ առանձին ելույթներով եղել է Ավստրալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Քուվեյթում, Վրաստանում եւ այլ երկրներում: Ունի 5 ձայնասկավառակ` «Կոմիտասյան երախայրիք», «Զքեզ օրհնեմք», «Հայաստանը երգերում», «Կոմիտասյան Հայաստան», «Ղողանջ անկախության»: Համերգը վարեց Սիրանուշ Հեքիմյանը: 2019 թ. մարտի 28-ին Կովսականի եւ հարակից բնակավայրերի շատ երեխաներ երգեցին Կոմիտասի գործերից: Երգիչը հրաժեշտ տվեց կովսականցիներին՝ հավատով՝ նորից են հանդիպելու Կովսականում»:
Սակայն եղավ այն, ինչն ունենք այժմ: Մնում է վառ պահենք Գեւորգի հիշատակը եւ աշխատենք վերստին տեր դառնալ մեր հայրենիքին: Այսօր Գեւորգի եւ բոլոր մարտիրոսների, այդ թվում նաեւ՝ կովսականցի կամավորների հոգիները հանգիստ չեն գտել, սպասում են…

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

31-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO