Բանակը պետք է համալրվի որակյալ կադրերով
Վատ առաջադիմության պատճառով տարկետում ստացած ուսանողները կզորակոչվեն բանակ
Բարձրագույն կրթություն ստանալը խրախուսելու համար պետությունը սահմանում է ժամկետային պարտադիր ծառայությունից տարկետում տրամադրելու իրավունք: Դա հնարավորություն է ընձեռում երիտասարդներին չընդհատել ուսումնառությունը եւ բուհն ավարտելուց հետո զորակոչվել ՀՀ ԶՈւ: Տարկետման տրամադրումը նպաստում է նաեւ զինված ուժերում ծառայության որակի բարձրացմանը, քանի որ ժամանակակից բանակներում համապատասխան մասնագիտական հմտություններով եւ գիտելիքներով զինծառայողների, հատկապես՝ սպայական կազմի մեծ պահանջարկ կա:
Հայաստանում կառավարության 2018 թ. N 430-Ն որոշման 1-ին հավելվածով են սահմանված նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման դադարման հիմքերը: Այն վերաբերում է «Պատիվ ունեմ» ծրագրին, որի միջոցով պետական բուհերում ՊՆ-ի սահմանած մասնագիտացումներով պատրաստվում է սպայական կազմ:
Որոշմամբ սահմանվում է, որ պետության կողմից տրված տարկետումից զրկելու հիմք են դառնում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությունից կամ ռազմական պատրաստությունից հրաժարվելու կամ անբավարար առաջադիմության պատճառով հեռացվելու կամ առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ստանալու կամ առկա ուսուցման ձեւը փոխելու դեպքերը:
Վերոնշյալ պայմաններում չի նախատեսվել քաղաքացու կողմից նույն կուրսում մնալու հանգամանքը: Արդյունքում հնարավոր է դառնում այնպիսի իրավիճակ, երբ «Պատիվ ունեմ» ծրագրով սովորող ուսանողը կարող է նույն կուրսում մնալ եւ այդպես ձգձգել ոչ միայն ուսման ընթացքը, այլեւ պետական գումարների վատնման պատճառ դառնալ:
Չնայած այս ծրագիրն ընդամենը 3-րդ տարին է, ինչ գործում է, սակայն արդեն արձանագրվել է մեկ դեպք, երբ խնդիր է առաջացել «Պատիվ ունեմ» ծրագրով հետագա ուսումնառության կազմակերպման ձեւաչափը եւ տրված տարկետման կարգավիճակը հստակեցնելու գործընթացում: Նախադեպի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու՝ նույն կուրսում մնալու հանգամանքը եւս սահմանել որպես նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարելու հիմք:
Քանի որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ նպատակային ուսումնառության համար քաղաքացուն տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությունը հանդես է եկել համապատասխան փոփոխության նախաձեռնությամբ, մշակել եւ հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Իրավական ակտի նախագծի համաձայն՝ նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարելու պայմաններում ներառել նաեւ նույն կուրսում նրա մնալու դեպքը: Նախագծում նաեւ ասվում է, որ մինչեւ այդ որոշումն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած լինելու հիման վրա տարկետում ստացած եւ նույն կուրսում մնացած քաղաքացուն տրված տարկետումը պահպանում է ուժը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 31-03-2021
|

փակել >>
|