Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Սո՛ւտ է մասնավորի քաջաբախտությունը առանց ընդհանուրի երջանկության»

Դպրոցական տարիներին մեզանից ո՞վ չի խանդավառվել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության պաթոսով: Դա ընկալում ենք որպես «ազատու-թյան զինվորի» հավատամք, աներեր կամք ու պատրաստակամություն՝ ընթանալու ազատության «փշոտ ճանապարհով»: Հետո հասկանում ենք, որ սա Միք. Նալբանդ-յանի աշխարհայեցողության խորքային բնութագրումն է, ինչը նա մշտապես հակա-դրում է հանրային-պետական եւ ներազգային բռնակալության բոլոր դրսեւո-րումներին. ազատությունը մարդու, մարդկության եւ մարդկային համակեցության, իսկ ավելի որոշակի՝ ազգային հավաքականության արժանավոր կյանքի գլխավոր պայմանն է:
Ամենից առաջ, մարդ արարածի ֆիզիկական եւ հոգեբանական նկարագիրը, ըստ Միք. Նալբանդյանի, խոսում է հօգուտ այն ճշմարտության, որ մարդն արարված է ըստ ազատ լինելու յուրատեսակ կանխավարկածի: Մարդն է միակ կենդանին, որ գիտակ-ցում ու արժեքավորում է իր այդ ցեղային հատկությունը, ինչպես նաեւ ըմբոստանում է ազատության արգելափակման դեմ. «Ազատությունը կամ ազատության վերամբարձ ցանկությունը, որով միայն մարդը որպես բնական էակ գիտակցաբար ճանաչած է լինում յուր արժանավորությունը այլ արարածների մեջ, վառվում է, բորբոքվում է մանավանդ, եթե մի սեղանապիղծ ձեռք կամ իրողություն փորձ փորձեր կապել այս ինքնագո հոգեկան ձգտողության եւ անձնազգայության բնական իրավունքը»:
Հայ մեծ մտածողը հույժ կարեւորում է ազատության տեսակների տարբերակումը եւ անում է դա մի գեղեցիկ համեմատության միջոցով. «Վա՛յ այն ծառին, վա՛յ այն բու-սականին, որի արմատը անընդունակ է յուր հատակից ընդունելու եւ պատրաստելու յուր հյութը, յուրյան թարմությունը պահող կենսական ուժը եւ զորությունը: Վա՛յ այն ծառին եւ բուսականին, որի հույսը դրված է միմիայն գիշերային եւ առավոտյան, բարձրից գալու ցողի վերա: Ցողը դեռ հազիվ հազ նստում է նորա տերեւների վերա, հազիվ հազ սկսանում է զովացնել նորա ծարավը, դալարացնել նորա խորշակահար տեսիլը եւ ահա... արեւը ծագեցավ: Ցողի կաթիլները, հետզհետե գոլորշանալով ցնդեցան, գնացին, իսկ տերեւքը մնացին այրող ճառագայթների ազդեցության ենթակա»: Համոզիչ այս պատկերը հեղինակը տեղափոխում է հանրային կյանք՝ հավելելով երկրորդ տարրը՝ «ցողի պակասից» (եթե շարունակենք Նալբանդյանի լեզվով) գոյացող ներքին բռնությունը. «Մարդուն համար վերեւից եկած ազատու-թյունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, եւ երկրորդ, եթե ինքը այնուհետեւ պիտի բռնանա յուր ընկերի վերա»:
Եզրակացություն. միայն ներքնապես ազատ մարդն է իսկապես ազատ, եւ միայն նման մարդն է ունակ խուսափելու իր նմանի վրա բռնանալու գայթակղությունից: Մանավանդ, վերջինս բնավ էլ ճակատագրական անխուսափելիություն չէ: Համազգային բարոյահոգեբանական միաբանության նպատակը միանգամայն հասանելի է անհատի եւ հավաքականության ընդոծին պատճառակցման գիտակցման շնորհիվ, մի բան, որին Միք. Նալբանդյանը հրամայական վարքականոնի ձեւակերպում է տվել՝ «սո՛ւտ է մասնավորի քաջաբախտությունը, առանց ընդհանուրի երջանկության»:
Մինչդեռ, բռնակալությունը մարդուն զրկում է ազատության իր բնական իրա-վունքից, ինչը նշանակում է, բացատրում է Նալբանդյանը, փաստորեն առանձնացնե-լով մարդը մարդու վրա բռնանալու ամենախորքային՝ աշխարհայացքային, պատճա-ռը, որ բռնակալի հոգին «չկամի խոստովանել մարդկային հավասարությունը»: Ավելին, բռնակալության պայմաններում չի կարող չաղավաղվել մարդու «ինքնագո հոգեկան ձգտողությունը». ամենամեծ վնասը ոչ թե ինքնին բռնացումն է, այլ բռնու-թյան ենթարկվածի հոգեբանության խաթարումը: Ավելին, երկուստեք բազմապատկ-վում են ամեն տեսակի արատները. «Բռնակալությունը, դահիճ դառնալով մարդկային հոգու ազատ կարողութեններին, ջուր է տալիս եւ աճեցնում է չնչին, վնասակար եւ տմարդի ընդունակությունք եւ մոլությունք, որոնց կարգումն են կեղծավորությունը, սուտը, դավաճանությունը եւ այլ սոցա նման արատներ, որով զրահավորվիլ հարկադրվում է ամեն մի ստրուկ մարդ, յուր գույքը եւ բարեկենդանությունը մի կերպով ապահով կացուցանելու համար բռնակալության երեսից»:
«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքում ազատության թեման ստանում է լայն ընդգրկում, դառնում հանրային կյանքի իրողության հայեցակար-գային մեկնաբանման կարեւոր դիտակետ, նաեւ մատուցվում որպես ներազգային փոխհարաբերությունների կարգավորման հիմքերի հիմք: Այստեղ, ամենից առաջ, Միք. Նալբանդյանը ճշտում է ազատության հակոտնյայի՝ «բռնություն», «բռնակալու-թյուն» բառերի իմաստը: Իհարկե, սա ամեն ոք նույնիսկ ողջախոհության մակարդա-կում հասկանում է՝ առնվազն ազատությունը սահմանափակելու իմաստով: Դա է Միք. Նալբանդյանի միտքը, երբ արձանագրում է ազգային հանրույթի ըմբոստացման պահը, որ ինքնաբուխ է լինում՝ մեն միայն բռնության անտանելի լինելու հանգաման-քով. «Շատ անգամ ինքը ազգը զգում է բռնության ծանրությունը եւ առանց արմատը քննելու, այսինքն, առանց յուր անձը քննելու, ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխատում է, աքսորում է, ի վերջո, չքացնում է բռնության երեւեցուցիչը»:
Եվ այստեղ նա մի շատ կարեւոր տարբերակում է կատարում բռնակալության ար-տաքին եւ ներքին տեսակների մասին՝ եզրակացնելով, որ առաջին տեսակից դյուրին է ազատվել. «Բռնակալությունը, եթե նորա երեւեցուցիչը մի անհատ է, թո՛ղ լինի այն անհատը Ներոն, Կալիգուլա կամ նոցա աշակերտ մի պոլիտիկական ավազակ, բնավ սարսափելի չէ. քանզի այն անհատի հետ գերեզման կիջնե: Բռնությունը, եթե նորա երեւեցուցիչը մի ժողով է, մի ծերակույտ, մի հրեական սինետրիոն, նույնպես, զար-հուրելի չէ. ցրվեցիր ժողովը, կործանեցիր նորա տաճարը, եւ ահա ամենայն բան կընթանա, ինչպես յուղած ճախարակ»: Բայց անհամեմատ բարդ է ներքին բռնակա-լության խնդիրը, այն բռնակալության, որ բույն է դրել ազգի հոգու մեջ. «Բռնությունը աննկարագրելի եւ անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր եւ երկարատեւ, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից: Մի հարատեւ բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ, ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգու երեւեցուցիչը»:
Այս առումով Միքայել Նալբանդյանը սոցիալ-փիլիսոփայական բնույթի մի շատ կարեւոր դիտարկում է անում. «Մասնավոր ուշադրության արժանի է մարդկային կյանքի եւ այս երեւույթը, որ երբ մի արտաքին ուժ դադարում է ճնշել որեւիցե մի հասարակություն, ինքը այդ հասարակությունը սկսում է բռնանալ յուր վերա եւ նորա բռնակալական ձգտողությունքը բնավ իսկ պակաս չեն արտաքին բռնության ձգտողութեններից»:
Ներազգային բռնակալությունը հատկապես անցանկալի է, քանի որ ուժեղացնում է կենտրոնախույս միտումները: «Մեք միշտ էլ դատապարտել ենք, երբ մի մարդ որոնում է օտարի պաշտպանությունը, բայց նույնպես դատապարտել ենք եւ դեռեւս պիտի դատապարտենք ազգային անպիտան գործակալքը, որ յուրյանց լուծը օտարի լծից շատ առավել ծանրացնելով, ստիպում են խեղճ ազգը օտարի լծի վրա նայիլ, որպես մի երանացուցիչ քաղցր բեռի վրա: Մեր ազգի բոլոր թշվառության աղբյուրը այս բանի մեջ է ահա: Անտառը ջարդող կացնի կոթը անտառի փայտիցն է լինում միշտ»:
Բռնության մթնոլորտը, հանրային կյանքում, քաղաքական ամբիոններից, իսկ ա-վելի հաճախ ու ստվար՝ համացանցում հնչող բռնության կոչերը, անկախ հեղինակից եւ հասցեատիրոջից, միայն ու միայն ջլատում են ազգը, թուլացնում, խոցելի դարձնում արտաքին վտանգի համար: Այսօր, երբ մեր հանրությանն ավելի քան երբեք հակառակ իրողությունն է պետք՝ հոգեվերանորոգչական հզոր ու միաբանող շարժում, այսօր է հատկապես կարեւոր հասկանալ «ազատության զինվորի», բայց նաեւ «ճշմարտության պաշտոնյայի» պատգամը, այն է՝ մարդը, նախ՝ ներքնապես պիտի ազատ լինի, որ ընդունի մյուսների նույն իրավունքը եւ այդ գիտակցության շնորհիվ հեռու մնա իր նմանի հանդեպ բռնություն գործադրելուց եւ նույնիսկ դրան ուղղված կոչերից:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

31-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO