Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Պետդեպը հաստատում է Թուրքիայի մասնակցությունը արցախյան պատերազմին

Սակայն չի հստակեցվում մասնակցության եւ աջակցության բնույթը ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել է նաեւ անցած տարվա իրադարձություններին։ Մասնավորապես՝ արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հատվածում նշված է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանի նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանին են անցել երեք լրացուցիչ տարածքներ։ Այստեղ կարեւոր է արձանագրել, որ փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին, թեեւ չի հստակեցվում, թե ինչ բնույթի մասնակցության եւ աջակցության մասին է խոսք։ Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում նշվում է միայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները սկսելուց հետո Թուրքիայի հայ ներկայացուցիչները հայտնել են հակահայկական հռետորաբանության աճի մասին, այդ թվում՝ ավանդական եւ սոցիալական լրատվամիջոցներում: Սակայն անմիջապես «չեզոքացվում» է այդ բացասական գնահատականը՝ նշելով, թե թուրքական «կառավարության պաշտոնյաները խստորեն դատապարտել են էթնիկ հայերի ահաբեկումը եւ պարտավորվել պաշտպանել փոքրամասնությանը»։ Անդրադառնալով պատերազմի ընթացքին՝ զեկույցում նշվում է, որ «ինտենսիվ մարտերի ընթացքում ստացվել են հավաստի հաղորդումներ անօրինական սպանությունների մասին, որոնք ներառում են կարճատեւ մահապատիժներ եւ քաղաքացիական անձանց սպանություններ», որոնց վերաբերյալ երկու կողմից էլ բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Ցավոք, զեկույցում վայրագությունների, խոշտանգումների եւ պատերազմական հանցագործությունների մասին արձանագրելիս ներկայացվում է, որ դրանք երկու կողմից էլ իրականացվել են. ավելին՝ «Amnesty International»-ի հրապարակած զեկույցների վրա հիմնվելով, որտեղ նշվում է վավերացված 22 տեսանյութի մասին, առավել մանրամասն ներկայացվում են ադրբեջանական մոտեցումները։ Իսկ ադրբեջանցի զինվորների կողմից Հադրութում երկու հայերի նվաստացման, ապա մահապատժի ենթարկելու փաստը արձանագրելուց հետո նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ տեսանյութերը բեմադրվել են: Նկատենք, որ ադրբեջանական կողմի համար սովորական երեւույթ է իր իսկ կողմից կատարած հանցագործություններն ու վայրագությունները վերագրել հայերին, եթե անգամ դա հակասում է առողջ բանականությանն ու ակնհայտ փաստերին։ Ի դեպ, օրեր առաջ պատերազմի ընթացքում Արցախի Մարտունի քաղաքում վիրավորում ստացած հայ լրագրողները դիմել են ՄԻԵԴ՝ խնդրելով ճանաչել իրենց իրավունքերի խախտումն ու պարտավորեցնել Ադրբեջանին տրամադրել ընդհանուր 115 հազար դոլարի չափով փոխհատուցում։ Հայցը միջազգային դատարան է ներկայացրել բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ համատեղ։ Երեք հայ լրագրողներից բացի դիմումատուների թվում է նաեւ Մխիթար Նարինյանը, ով այդ օրը ֆրանսիացի լրագրողներին ուղեկցած եւ հրետակոծության հետեւանքով մահացած Գրիշա Նարինյանի եղբայրն է։ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների եւ վայրագությունների մասին միջազգային ատյաններ համապարփակ զեկույցներ են ներկայացրել Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ գրասենյակները։ Դրանք կարող են լիարժեք ցույց տալ իրական հանցագործներին։ Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

01-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO