Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սյունիքի ռազմավարական նշանակությունը մեծանում է

Այն սեպ է թյուրքական աշխարհի միավորման ճանապարհին

Տեսակոնֆերանսի ձեւաչափով նախօրեին տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (CCTS, Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հանդիպմանը մասնակցել են Թյուրքական խորհրդի անդամ պետությունների բոլոր ղեկավարները (Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Ադրբեջան) եւ Հունգարիայի վարչապետը, որն այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:
Մասնակիցների ընդունած հռչակագրով Ղազախստանի Թուրքեստան քաղաքը հայտարարվել է թյուրքական աշխարհի հոգեւոր մայրաքաղաքներից մեկը: Ավելի քան 2 միլիոն բնակիչ ունեցող պատմական քաղաքը գտնվում է Եվրոպան Ասիային կապող Մետաքսի ճանապարհի վրա: Հռչակագրում ամրագրվել է Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ համերաշխությունը, ինչպես նաեւ պատրաստակամությունը՝ վերականգնելու եւ կառուցելու վերջինիս վերահսկողության տակ անցած շրջանները:
Այս հանդիպումը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որքանով խոսք է եղել անմիջականորեն Հայաստանին առնչվող եւ մեր շահերին վերաբերող թեմաների մասին։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում՝ Ռամադանի տոներից հետո, Ալիեւի հետ այցելելու է Շուշի, ինչը նրանց համար «կդառնա եւս մեկ տոն»։ Ալիեւի եւ Էրդողանի համար Շուշին դարձել էր գերնպատակ։ Ռազմավարական կարեւորություն ունենալուց բացի, Շուշին նաեւ խորհրդանշական նշանակություն ունի։ Պատահական չէ, որ Շուշին հռչակվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, եւ բազմաթիվ նախագծեր են մշակվում, որոնք ցանկանում են կյանքի կոչել հենց Արցախ աշխարհի զարդը համարվող քաղաքում։
Թուրքիայի համար առաջնային է դառնում թյուրքական աշխարհի երկրների միջեւ լոգիստիկայի եւ բեռնափոխադրումների ներուժի զարգացումը: «Արեւելք-Արեւմուտք կենտրոնական միջանցքով Կասպից ծովի միջոցով մենք կարող ենք անխափան մատակարարումներ ապահովել դեպի Եվրոպա, ինչը նաեւ կբարձրացնի մեր երկրների ռազմավարական կշիռը»,- ասել է Էրդողանը՝ կարեւորելով միջազգային համակցված բեռնափոխադրումների մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների արագացումը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությամբ այդ երկրում բացվել է Թյուրքական խորհրդի ներկայացուցչությունը, որի շնորհիվ, ըստ Թուրքիայի նախագահի, խորհրդի դրոշը ծածանվում է Եվրոպայում եւ հանրահռչակում կառույցը: Այսինքն՝ Էրդողանը չի պատրաստվում բավարարվել միայն Արեւելքում՝ թյուրքական աշխարհում, ազդեցության ընդլայնումով, այլ հայացք է նետում դեպի Եվրոպայի սիրտը։ Դրանում խորհրդի անդամ երկրները համակարծիք են. Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը նշել էր, որ իրենց նպատակն է թյուրքական աշխարհը դարձնել 21-րդ դարի ամենակարեւոր տնտեսական, մշակութային եւ հումանիտար շրջաններից մեկը:
Մյուս չափազանց կարեւոր հայտարարությունն արվել է Ադրբեջանի նախագահի կողմից եւ վերաբերում է Սյունիքին, որտեղով պատրաստվում են միավորել թյուրքական աշխարհի երկրները, իսկ առաջին հերթին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ալիեւը խոսել է պատերազմից հետո ի հայտ եկած նոր հնարավորությունների մասին, որոնցից ամենակարեւորը տրանսպորտայինն է, նաեւ հայտարարել է, որ իրենք «շատ ակտիվ աշխատում են Զանգեզուրի միջանցքի մասով»: Չանդրադառնալով Ալիեւի զառանցանքներին՝ կապված պատմական փաստերի եւ իրողությունների խեղաթյուրման հետ, նկատենք, որ Սյունիքն իսկապես ռազմավարական նշանակություն ունի եւ հաղթաթուղթ է այն պետության համար, որի վերահսկողության տակ գտնվելու է։ Որպես հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ Արեւմուտքն ու Արեւելքը միմյանց կապող կարեւորագույն հանգույց՝ Սյունիքը որոշիչ դերակատարություն է ունենալու պետությունների համար տարածաշրջանային զարգացումներում։ Եթե Զանգեզուրը դառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն, ապա դրանով կասկածի տակ կդրվի մեր պետականությունը, այնինչ այսօր Հայաստանը կարող է եւ պարտավոր է ամուր պահել մեր երկրի ողնաշարը՝ Լեռնահայաստանը, ինչը թույլ կտա պահպանել եւ մեծացնել տարածաշրջանում ունեցած մեր կշիռը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

02-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO