Բուհերի ընդունելության կարգում կատարվում է փոփոխություն
ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց 2021 թ. բուհերի ընդունելության կարգում: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ընդունելությունը կկատարվի երկու փուլով: «Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կոնկրետ մասնագիտությունը՝ կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների»,- ասաց նախարարը:
Դումանյանի խոսքերով՝ երկրորդ փուլում այն դիմորդները, ովքեր չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում է այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է: Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթն առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ, ու դրանով կավարտվի ընդունելությունը:
Նախարարը հավելեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համաճարակային պայմաններից ելնելով՝ որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն:
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արձանագրում ենք հետեւյալը, որ դիմորդն առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի ու մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ:
Ընդունելության քննություններն ավարտվեցին, եւ պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ոչ վճարովի, ոչ անվճար տեղերը: Դրանից հետո նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկայի համար հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել»,- ասաց վարչապետը:
Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերինը՝ 22300: Ընդունելության կարգի կազմակերպման հետ կապված՝ նա տեղեկացրեց, որ ԳԹԿ-ն արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, գործընթացն ակտիվ փուլում է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թղթային եղանակով դիմումներ չեն լինելու, ինչը թվայնացման քաղաքականության շրջանակներում է:
02-04-2021
|

փակել >>
|