Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն անհանգստացնում է Անկարային

Թուրքիան սպառնում է տարածաշրջանային նոր լարվածությամբ

Առիթ ունեցել ենք գրել, որ եթե Թուրքիան, արհամարհելով համաշխարհային հանրության և առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների կարծիքը, պատերազմ է հրահրում Արցախում և տեղի բնակչության դեմ օգտագործում սիրիական ջիհադական կազմակերպությունների զինյալներին և իր բանակի ստորաբաժանումները, ուրեմն այն օրինաչափ հակազդեցության էր հանգեցնելու: Թուրքիան Ռուսաստանը չէ, որի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, այս դեպքում արևմտյան տերություններն օգտագործելու էին ձեռքի տակ ունեցած աշխարհաքաղաքական գործիքակազմը:
Կանխատեսելի էր, որ արցախյան պատերազմի հետևանքով մեկնարկելու էին Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացները, ինչը և տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երեք պետություններում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում: Մյուս կողմից՝ լիովին սպասելի էր, որ ԱՄՆ-ը սեղմելու էր Թուրքիայի զգայուն կետին՝ օրակարգ բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ապրլի 24-ին ընդառաջ՝ ԱՄՆ-ից ավելի հստակ մեսիջներ ենք ստանում, որ Ջո Բայդենն իր ուղերձում, ամենայն հավանականությամբ, օգտագործելու է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Թուրքիան, հետ չկանգնելով իր ժխտողական կեցվածքից, արդեն սկսել է անդրկուլիսային բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ Բայդենի հայտարարությունը կանխելու համար: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել Էրդողանի խոսափողը համարվող թուրքական «Sabah» թերթը: Ըստ լրատվամիջոցի՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացել է ԱՄՆ-ից հնչող մեսիջներից:
Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի չորս վերապահումները: Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
«Sabah»-ի ներկայացմամբ՝ Քալընը Ջեք Սալիվանին հայտնել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, և Թուրքիան խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Էրդողանի խոսնակը կրկին անցել է շանտաժի և Հայաստանի հետ սահմանները բացելը կապել հայկական կողմի՝ «ճիշտ քայլ անելու» հետ: Թուրքիան հերթական անգամ փորձում է չտեսնելու տալ այն իրողությունը, որ այսօր գնդակն իր դաշտում է, և քայլը ինքը պետք է անի՝ ընդունելով իր իրավանախորդների՝ երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը:
Դրա փոխարեն Էրդողանն իր խոսնակի բերանով սպառնում է ԱՄՆ-ին, որ եթե տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Բայդենը «Ցեղասպանություն» բառն օգտագործի, ապա դա կնշանակի, որ Կովկասում ամբողջ գործընթացը «սաբոտաժի» է ենթարկում։
Թուրքիան այս քայլով հերթական անգամ փաստում է, որ չի հրաժարվելու իր ժխտողական կեցվածքից, ավելին՝ իր գործողություններով հասկացնում է, որ շարունակելու է պանթյուրքիզմի քաղաքականությունը: Էրդողանն այդ մասին հայստարարեց երկու օր առաջ տեղի ունեցած՝ Թյուրքական խորհրդի առցանց խորհրդաժողովի ժամանակ: Նա ոչ միայն վերահաստատեց Արցախում ռազմական գործողություններին աջակցելու իր գործողությունները, այլև թյուրքական աշխարհին կոչ արեց միավորվել և Թյուրքական խորհրդին տալ իրավական կարգավիճակ՝ հաշվի առնելով տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները:
Այլ կերպ ասած՝ Թուրքիան շարունակում է առճակատման քաղաքականությունն իր արևմտյան գործընկերների հետ, ինչը օրինաչափորեն հանգեցնելու է վերջիններիս հակաքայլերի կոշտացմանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

02-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO