Տեղական արտադրությունը խթանելու համար
Պետգնումների ընթացակարգերի միջոցով կգործարկվեն միջանկյալ մեխանիզմներ
Պետական գնումների գործող կարգավորումների շրջանակներում կձեւավորվի միջանկյալ կիրառության հակաճգնաժամային մեխանիզմ՝ ներդնելով ժամանակավոր խթաններ՝ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով: Սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը, անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան X տոկոսի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի X տոկոսը: Այսպես ձեւակերպված է կառավարության երեկվա նիստում ընդունված համապատասխան որոշումում։
Ըստ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի` կարգավորումները «նպատակ են հետապնդում պետական գնումների ընթացակարգերի միջոցով գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությունը»:
Մեխանիզմի գործարկումն առաջարկվում է իրականացնել հետեւյալ կարգով. 1. պայմանը կիրառել 2021 թ. ընթացքում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին մրցույթով, գնանշման հարցմամբ կամ էլեկտրոնային աճուրդով կազմակերպվող գնման այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակներում կնքվող պայմանագրի գինը գերազանցում է 1 մլն դրամը: 2. Պայմանագիրը կատարելու ժամանակ օգտագործվելիք հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային կամ արտադրական ռեսուրսների (նյութերի) նվազագույն չափը սահմանել առնվազն 50 տոկոսը՝ հանրագումարային ձեւով, իսկ փոխհատուցման չափը՝ պայմանագրի գնի 1 տոկոսը: 3. Մեխանիզմի կիրառումը նախատեսել որպես մասնակցին ընձեռված հնարավորություն, որից վերջինս կարող է հրաժարվել: 4. Փոխհատուցումն իրականացնել պայմանագրի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո, պայմանով, եթե հաստատվում է օգտագործված ռեսուրսների հայաստանյան ծագում ունենալու փաստը:
Ընթացակարգը նախատեսվում է իրականացնել այս կարգով. գնման ընթացակարգի հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ եթե մասնակիցը տվյալ ընթացակարգի շրջանակներում կնքվելիք պայմանագրով պարտավորվում է՝ պայմանագիրը կատարելու ժամանակ, գնային առաջարկով ներկայացվող արժեքի ավելի քան 50 տոկոսն ուղղել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային կամ արտադրական ռեսուրսների օգտագործման միջոցով պայմանագրի կատարմանը, ապա կնքվելիք պայմանագրով սահմանված պայմաններով վերջինիս փոխհատուցվում է պայմանագրի արժեքի 1 տոկոսը: Ընդ որում՝ սույն պարբերությամբ նախատեսված պայմանն ընդունելու դեպքում մասնակիցը հայտով ներկայացնում է պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ իր կողմից հաստատված հայտարարություն: Նաեւ՝ պամանագրի կատարման շրջանակներում յուրաքանչյուր փուլի հանձնման-ընդունման արձանագրության հետ մեկտեղ մասնակիցը պատվիրատուին է ներկայացնում տվյալ փուլի կատարումն ապահովելու նպատակով օգտագործված հայաստանյան ծագում ունեցող արտադրական ռեսուրսների ծագման երկրի սերտիֆիկատների եւ ռեսուրսների ձեռքբերման հաշիվ-ապրանքագրերի, ինչպես եւ իր կողմից հաստատված տեղեկանքի պատճենը համապատասխան թվով աշխատակիցներին վճարված գումարների մասին:
Իսկ պայմանագրի կատարման արդյունքն ամբողջությամբ ընդունելուն հաջորդող երկու աշխատանքային օրում, եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, պատվիրատուի ղեկավարը գրավոր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հավաստում փոխհատուցման ստացման պայմանները բավարարելու մասին՝ կցելով նաեւ մասնակցի կողմից աշխատակիցներին վճարված գումարների չափերի ու վերջիններիս հանրային ծառայության համարանիշների տվյալները: Աշխատակիցներին վճարված գումարների մասով հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները կատարած լինելու փաստը էկոնոմիկայի նախարարությունը ստուգում է ՊԵԿ-ի միջոցով:
Որոշումում նշվում է նաեւ, որ փաստաթղթերը էկոնոմիկայի նախարարությունը պետք է ուսումնասիրի դրանք ստանալուն հաջորդող 20 աշխատանքային օրում: Փաստը հաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրում նախարարությունը ֆիննախ է ներկայացնում գրություն՝ գումարի փոխհատուցումն իրականացնելու համար: Ֆիննախն էլ, իր հերթին, գումարը փոխհատուցում է դարձյալ 3 աշխատանքային օրում:
Եթե փաստը չի հաստատվում, ապա այդ չհաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրում էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է պայմանագիրը կնքած անձին եւ պատվիրատուին՝ նշելով մերժման հիմքերը:
Ի դեպ, փոխհատուցումն այս տարվա ընթացքում կարվի: Այն դեպքում, երբ բյուջետային տարին ավարտվելու հանգամանքով պայմանավորված՝ փոխհատուցումը հնարավոր չլինի իրականացնել 2021 թ. ընթացքում, այն կիրականացվի 2022 թ.՝ այդ նպատակով համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 30 աշխատանքային օրում:
Ինչ վերաբերում է այս որոշման հետեւանքով լրացուցիչ ֆինանսական միջոցների ծավալին: Ըստ ֆիննախի՝ մասնավորապես 2021 թ. համար կանխատեսվող՝ 1 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումների ծավալը կազմում է շուրջ 112 մլրդ դրամ: Նախագծի հաստատմամբ դրա կարգավորման դաշտում կարող է հայտնվել նշված գնումների զգալի մասը (մոտավոր կանխատեսումը՝ 50 -75 տոկոս): Հետեւաբար, եթե հիմք ընդունվի այս կանխատեսումը, փոխհատուցման գումարը 2021 թ. համար կկազմի 560-840 մլն դրամ: Տեսականորեն հնարավոր է մինչեւ 100 տոկոս ընդգրկում, որի պարագայում գումարը կկազմի 1.120 մլրդ դրամ:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 02-04-2021
|

փակել >>
|