Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ամբողջ սերը՝ հայ զինվորին

Արդեն սրբավայր է տունը, որտեղ ծնվել է հերոսը

2017 թ. մարտի 31-ին, ժամը 14:45-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման ժամանակ, փրկելով իր զինվորներից մեկին, Արցախի սահմանում՝ մարտական հենակետում, թշնամու դիպուկահարի կրակոցից նահատակվեց հայոց բանակի սպա, ավագ-լեյտենանտ, վաշտի հրամանատար Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։ Օրեր անց Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով…
Գևորգ Հովհաննիսյան և Կարինե Խաչատրյան ամուսինների 3 որդիներից ավագն էր Գոռը, ով ընտանիքում շատ սպասված առաջին ծնունդն էր: Ծնվել է 1993 թ. նոյեմբերի 14-ին՝ ծնողների ամուսնանալուց 6 տարի անց: 1999 թ. Գևորգ Հովհաննիսյանի ընտանիքն արդեն 2 որդիների՝ Գոռի և երկամյա Տիգրանի հետ Երևանից տեղափոխվեց Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային Կովսական քաղաք, որը գտնվում է Արաքսի ձախակողմյան Ողջի վտակի 2 ափերին՝ Արաքսից մոտ 10 կմ հյուսիս: Կովսականում 2001 թ․ ծնվեց նրանց երրորդ որդին՝ Սմբատը։ Այստեղ էլ դպրոց հաճախեց հայոց բանակի ապագա սպան:
Այդ տարիներին աշխատելով Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում՝ որպես կրթատեսչական բաժնի վարիչ, հաճախ էի աշխատանքային այցեր կատարում համայնքների դպրոցներ, շփվում ուսուցիչների ու աշակերտների հետ: Կովսական քաղաքի դպրոցը կրում էր Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը, և այս կրթօջախի ուսուցիչներն աշխատում էին նաև պարտավորված: Հերոսի ոգով էին մեծանում կովսականցի և առհասարակ՝ քաշաթաղցի դպրոցականները, այդ թվում նաև՝ Գոռը: Լավ էր սովորում, աչքի էր ընկնում բանիմացությամբ, առաջադիմությամբ, կարգապահությամբ, պատրաստակամությամբ:
Հայրը՝ Գևորգը, աֆղանական և արցախյան պատերազմների մասնակից է, Շուշին ազատագրողների հետ էր։ Եվ հոր պատմածները պատերազմի, հայրենիքի ազատագրման, այն պահելու, շենացնելու մասին ոգևորում էին պատանուն, ու ավարտելով 9-րդ դասարանը՝ 2009 թվականին ընդունվեց Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական ուսումնարան և ավարտեց՝ արժանանալով ուսումնարանի տնօրինության պատվոգրերին: 2010 թ. արդեն սովորում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելով ռազմական բուհը՝ 2014 թվականին նշանակվում է դասակի հրամանատար Արցախի Մարտունի-3 զորամասում: Ծնողները հաճախ էին շնորհակալագրեր ստանում զորամասի հրամանատարությունից՝ Գոռի նման սպա հայոց բանակին նվիրելու համար: Իրենց հրամանատարին շատ էին սիրում զինվորները, և Գոռը նրանց համար ավագ ընկեր էր, եղբայր։
2016 թ․ ապրիլյան պատերազմի օրերին մարտական հենակետում էր Գոռը՝ անառիկ պահելով իր դասակին հանձնված հայոց սահմանը։ Այդ մարտերի ժամանակ մարտիրոսվեց նրա ուսանողական և մարտական ընկերը՝ Աշոտ Շահբազյանը, մյուս ընկերը՝ Վարդան Վարդանյանը, զոհվել էր 2014 թ. դեկտեմբերին։ 2016 թ․ Գևորգի Տիգրան որդին ծառայում էր Թալիշում և նույնպես դիրքապահ էր։ Ծնողները երրորդ որդու՝ Սմբատի հետ տեղափոխվել էին Մարտունու շրջան։ Կարինեն աշխատում էր Մարտունի-2 զորամասի մոտակա դպրոցում, Սմբատը՝ սովորում այնտեղ։ Ու եղավ անսպասելին՝ մարտիրոսվեց Հովհաննիսյանների ավագ որդին՝ հայրենիքի զինվորը։ 2019 թ․Գոռի ծննդյան օրը՝ նոյեմբերի 14-ին, ծնվեց Հովհաննիսյանների Տիգրան որդու դուստրը՝ Անին։
2017թ․նոյեմբերի 14-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված նույն կրթօջախի սան Գոռ Հովհաննիսյանի 24-ամյակին: Կայացավ նաև դասարանի անվանակոչություն: Այն դասարանի, որտեղ 8 տարի սովորել էր Գոռը: Այդտեղ այն ժամանակ սովորում էին դպրոցի իններորդ դասարանի 8 աշակերտներ, ովքեր վստահեցրին՝ լավ են սովորելու, դառնալու են հայրենիքը շենացնող մասնագետներ և մշտապես են հիշելու իրենց ավագ ընկերոջը։ Ներկա էին հերոսի ծնողներն ու եղբայրը, զորամասի հրամանատարը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչը, Կովսականի քաղաքապետը, հարևան համայնքների դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, հյուրեր, լրագրողներ։
Այսօր վերստին թշնամու տիրապետության տակ է Կովսական քաղաքը, Գոռի հարազատ դպրոցը, Թաթուլ Կրպեյանի կիսանդրին, որի մոտ հաճախ էր ծաղիկներ խոնարհում Գոռը և ոգեշնչվում հերոսի կերպարով։ Իրենց շենացրած քաղաքից հեռացել են կովսականցիները։ Մարտի 31-ին Կովսականի քաղաքապետ Սուրեն Քարամյանը, դպրոցի ուսուցիչներ, հյուրեր, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, հերոսի հարազատները Երևանում ներկա եղան Գոռի հուշատախտակի բացման արարողությանը։ Հերոսի մոր՝ Կարինե Խաչատրյանի նախաձեռնությամբ էր միջոցառումը։ Մինչ հանդիսավոր մասի սկսվելը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Հոգևոր հայրը Տերունական աղոթքով սկսեց ոգեկոչումը՝ մաղթելով խաղաղություն հերոսի հոգուն։ Բնակարանում ստեղծված է հերոսի անկյունը, որտեղ ցուցադրված են լուսանկարները, անձնական իրեր, զինվորական համազգեստը, փաստաթղթեր, նամակներ։ Հանդիսավոր մասը վարեց անհատ ասմունքող Հերմինե Պետրոսյանը՝ ասելով՝ արդեն սրբավայր է այս տունը, որտեղ ծնվել է հերոսը, որտեղ նրա հոգին է։ Ռազմահայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան երգիչներ Գոռ Մեսոյանը, Սուրեն Աճեմյանը, Սիփան Հովհաննիսյանը, այլք։ Քանաքեռում՝ Հովհաննիսյանների տան պատին, Հայոց 2 պետությունների եռագույն դրոշներն են՝ մեջտեղում Գոռի նկարով հուշատախտակը, որի բացումը կայացավ ծնողների կողմից։
-Գոռի ամենասիրած նկարն է, -ասաց մայրը։
Օրվա ընթացքում այց կատարվեց Եռաբլուր, որտեղ հազարավոր անմահ հերոսների շարքում նաև Գոռի շիրիմն է:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

02-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO