Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայրենի երկրի արահետներով

Կատոսավանք. վանական համալիր Հոչանցի ափին

Գյուղ Կատոսավանքը Շրվականից ընդամենը 1,5 կմ հարավ-արեւելք է, Հոչանց գետից 1 կմ հարավ (աջ կողմում) եւ ծովի մակերեւույթից 1640-1760 մ բարձրության վրա։ 1567 թ. Հակարու երկրի Գետուզ գյուղում գրված մի ձեռագիր «Ավետարանի» գոյությունը կարծել է տալիս, թե Գետուզն ու Կատոսը միեւնույն գյուղի քիչ այլակերպված արտասանություններն են:
Այս գյուղից 1 կմ հյուսիս, Հոչանց գետի աջ ափից 20 մ բարձրությամբ մի բլրալանջի պահպանված են կոփածո բազալտով եւ կրաշաղախով կառուցված բազիլիկ եկեղեցու ավերակները: Այստեղ միջնադարում մեր պապերը մեծ վանական համալիր են կառուցել, կողքին եղել է բնակավայր։ Եկեղեցուց պահպանվել են հյուսիսային եւ հարավային պատերը, Սուրբ Խորանի կեսը, երկու ավերակ ավանդատներ, որոնք, ի տարբերություն հայոց նմանատիպ այլ եկեղեցիների՝ ունեն մեծ չափեր, մուտքերը դրսից են: Նկատելի ընդարձակ չափերի (հարավայինը՝ 7,60x3,50 սմ, հյուսիսայինը՝ 6,90x2,25 սմ) շնորհիվ ավանդատներն ավելի շուտ մատուռների կամ փոքր եկեղեցիների տպավորություն են թողնում: Եկեղեցու պահպանված որմերին արձանագրություններ չկան: Հարավային ճակատից է բացված մուտքը՝ վերեւում՝ լուսամուտի պսակը: Պատերի հաստությունը տատանվում է 1,0-1,1 մետրի մեջ: Արտաքին չափերն են 16,7x6,9 մ: Հատագծային, հորինվածքային եւ կառուցողական առանձնահատկությունները թերեւս հնարավորություն են տալիս եկեղեցու կառուցումը թվագրել IX-XI դարերին: Եկեղեցու հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան կողմերում միջնադարում գոյություն են ունեցել գերեզմանոցներ, որոնք ժամանակի ընթացքում, սակայն, առավել տուժել են թուրքերի կողմից 20-րդ դարի 80-90-ական թվականներին, երբ գերության մեջ էին։ Պահպանված խաչքարերից մեկի վրա կա հետեւյալ արձանագրությունը.
…/ԿԱՆ/ԳՆԵՑԻ ԶՍ/ՈՒՐ/Բ ՆՇԱՆՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹ/ԵԱՄ/Բ ՀԱՅՐ ԳՐ/Ի/ԳՈՐՈՅ, ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք/ՐԻՍՏՈ/Ս:
Վանական համալիրից մոտ 1 կմ հարավ-արեւմուտք կա մեկ այլ գերեզմանատուն, որտեղ պահպանվել են 10-ից ավելի նախշազարդ խաչքարեր ու տապանաքարեր։ Մի գեղաքանդակ խաչքար՝ 163x80x25 սմ չափերով, հիացնում է իր գեղեցկությամբ, ունի մեկ մեծ խաչ՝ 90 սմ երկարությամբ եւ երկու փոքրը՝ մեծի թեւերի տակ: Այս խաչքարից մոտ կիսով չափ հողի տակ մի տապանաքար կա՝ 153x70x45 սմ չափերով: Կողերից մեկի վրա խաչ է քանդակված՝ ներքեւի մասում թեւերով: Գերեզմանատան հարավային եզրին հողից մաքրեցինք մի գեղաքանդակ խաչքար՝ 163x60 սմ չափերով: Մի կողմը հողի մեջ է, եւ պարզ չէ, թէ ինչ է ներկայացնում: Իսկ ահա դեմի կողմում միջնադարի հայ քանդակագործը դարերին է ժառանգել արվեստի կատարյալ նմուշ: Մեջտեղում մեծ խաչն է՝ 64 սմ բարձրությամբ, վերեւում օղակաձեւ պսակն է՝ մեջը դարձյալ խաչ: Ձախ կողմում 4 միջին եւ 2 փոքր խաչեր են, իսկ աջում՝ 4-ը: Ամենակարեւորը՝ խաչքարն ունի թվագրություն՝ ՌԱ=1001+551=1556 թ.:

Սյունիքն ու Արցախը կապող կամրջի հենասյունը

Կատոսավանքից մոտ 1 կմ հյուսիս պահպանվել են միջնադարյան, հավանաբար, Վանքի հետ կամ քիչ ուշ կառուցված հրաշակերտ կամուրջի հենասյուները։ Կամուրջը կառուցված է սրբատաշ կապույտ բազալտից՝ կրաշաղախով։ Ունի մոտ 8 մ լայնություն, մոտ 15 մ թռիչք։ Կամուրջը եղել է միաթռիչք, կամարակապ, այդ է հուշում ձախ ափին պահպանված հենասյուն-խելի ճարտարապետական հորինվածքը։ Աջ ափում կամրջի հենասյան արտաքին պատերը նույնպես եղել են սրբատաշ քարից։ Մոտ 1 մ լայնությամբ 2 պատի մեջտեղում դատարկ է։ Այս մասում կամրջին մոտ մի շինության հիմքեր կան՝ մոտ 10x10 մ չափերով։ Այս հատվածում գետի աջակողմյան հարթությունում բնակատեղիներ են եղել վաղ շրջաններում։ Փարթամ խոտով ծածկված տարածքում շատ են պատերի հետքեր, հիմքեր։ Պատմական ճանապարհը Սյունիքի կողմից անցել է Սպիտակաջուր եւ Շրվական գյուղերով։ Կամրջի մոտ պահպանվել է իջեւանատան ավերակ։ Մեկ այլ կամրջի ավերակ կա Կատոսավանքից մոտ 5 կմ հյուսիս։ Տարածքում կան 3 ջրաղացի ավերակներ։

Հոչանցի անապատ-ժայռափոր եկեղեցի

Գտնվում է Քաշաթաղի շրջանում (Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառ)՝ Հոչանց գյուղի մոտ՝ համանուն գետի աջակողմյան խոր ձորում՝ ուղղաձիգ ժայռերի մեջ: Ըստ ուսումնասիրությունների՝ որպես հոգեւոր վայր՝ քարանձավը ծառայում է 12-րդ դարից, սակայն առաջին անգամ հիշատակվում է 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում՝ կապված 16-րդ դարավերջի եւ 17-րդ դարասկզբի իրադարձությունների հետ: Ժայռափոր եկեղեցին հարավի կողմից ունի 2 մուտք, 3 պատուհան: Սուրբ խորանի ձախ կողմում դեպի ներս ընկած ավանդատուն կա: Եկեղեցու ներսի մոտավոր չափերն են՝ 11-7 մ, բարձրությունը՝ գրեթե 5 մ: Սուրբ խորանի ձախ կողմում 4 խորշ կա քանդակված՝ նախատեսված գրքերի համար:
Սարգիս եպիսկոպոսը մարմնավոր պետքերի հոգաբարձու էր, իսկ Գրքի (Աստվածաշնչի) ուսուցիչները՝ տեր Կիրակոսը, Պողոս վարդապետը, Մովսես վարդապետը, Ներսես վարդապետը եւ Թումա եպիսկոպոսը, որոնք երկար ժամանակ միասին մնացին: Սրանք բոլորը, ապա տեր Կիրակոսը եւ Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գավառ, Հոչանց գյուղի մոտ շինեցին անապատ եւ այնտեղ բնակվեցին: Իսկ Սարգիս եպիսկոպոսը մնաց միեւնույն մեծ անապատում եւ համբերությամբ կրում էր վրա եկած բոլոր նեղությունները, մինչեւ որ հասավ խորին ծերություն՝ առաքինի վարքով կյանքի ընթացքը ավարտված եւ հավատը պահած այստեղից փոխվեց կենդանության երկիրը՝ նույն մեծ անապատում, որտեղ թաղված կան նրա մարմնի պատվական նշխարները: Նրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1060/1620/ տարում: Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070/1621/ տարում եւ գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում: Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս Աստծու հավիտյանս. ամեն: Այս տողերի հեղինակը 17-րդ դարի պատմիչ Առաքել Դարվիժեցին է, ով առաջին անգամ հիշատակում է այս սրբատան մասին եւ երկրորդ անգամ՝ Հոչանց գյուղի։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

02-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO