Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Սլովակիայի Ազգային խորհուրդը բանաձեւ է ընդունել

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից երեկ 120 կողմ ձայնով միաձայն ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD (Սոցիալական դեմոկրատներ կուսակցության) պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Mariոn Kery) կողմից ներկայացված՝ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւը։
Բանաձեւում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության կոթողների եւ հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության եւ դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տեւական խաղաղության հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խոր մտահոգություն է հայտնվում, ռազմագերիների եւ բռնի կերպով պահվող այլ անձանց, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949 թ. Ժնեւի կոնվենցիայի (III) դրույթների համաձայն, ազատ չարձակման առնչությամբ։
Բանաձեւով Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ առանց սահմանափակումների:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդ
Բանաձեւ
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
1 ապրիլ, 2021թ․

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը
ա. հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջը լիակատար զինադադարի վերաբերյալ հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին,
բ․ խստորեն դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների, ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը,
գ. մտահոգություն հայտնելով հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության եւ դրանց ապակայունացնող դերի առնչությամբ,
դ. շեշտելով, որ տեւական խաղաղության հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո,
ե. խորապես մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ բոլոր ռազմագերիները եւ բռնի պահվող այլ անձինք, ներառյալ՝ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949 թ. Ժնեւի կոնվենցիայի (III) դրույթների,
զ. կոչ է անում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը եւ միջազգային կազմակերպություններին ապահովել.
-պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը,
-բոլոր ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը.
-միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:

02-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO