Ապրիլյան քառօրյայի ուղերձները
2016 թ. հայկական կողմի հաղթանակն Ալիեւին ստիպեց համոզվել սեփական անկարողության մեջ
2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես փաստեց սեպտեմբերի 27-ը, լայնածավալ պատերազմի նախապատրաստական փուլ էր: Արցախյան իրադարձություններին անդրադարձող արտասահմանյան փորձագետները, լրատվամիջոցները եւ նույնիսկ պետական այրերը հաճախ անտեսում են քառօրյա պատերազմը՝ 2020 թ. ագրեսիան դիտարկելով արցախյան երկրորդ պատերազմ: Իրականում այն երրորդն էր, եւ հաջորդի հավանականությունը բացառապես կախված է Ադրբեջանի եւ Թուրքիայի գործելաոճից, թե ինչքանով պատրաստ կլինեն նպատակային եւ կառուցողական քաղաքական բանակցությունների:
Ապրիլյան պատերազմը հետախուզական բնույթ ուներ: Չնայած հրադադարից հետո ադրբեջանական քաղաքական գործիչները միաձայն, բնականաբար ոչ առանց Ալիեւի թույլտվության սկսեցին հայտարարել, թե Ադրբեջանն անկարող է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, եւ Ալիեւն այլեւս իրավունք չունի խոսել Արցախին պատերազմով տիրանալու մասին, սակայն ակնհայտ էր, որ այդ պատերազմը վերջինս օգտագործեց զինված ուժերը վերազինելու եւ հաջորդ պատերազմին դաշնակից պետություններին ներգրավելու նպատակով:
Ապրիլյան քառօրյայից հետեւություններ արեց նաեւ հայկական կողմը: Պատերազմից անմիջապես հետո շփման գծի ողջ երկայնքն ապահովվեց գիշերային տեսանելիության սարքավորումներով, որոնք կանխեցին ադրբեջանցիների հետագա դիվեսիոն խմբերի ներթափանցման փորձերը: Ապրիլյան պատերազմից քիչ ժամանակ անց դիվերսիոն երկու անհաջող փորձ կատարելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո Ադրբեջանը վերջնականապես հրաժարվեց ապրիլյան քառօրյայում որդեգրած այդ մարտավարությունից եւ սկսեց պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի: Ալիեւը հասկացավ, որ բացառապես սեփական ուժերով եւ իսրայելական ԱԹՍ-ներով չի կարող ռազմաճակատում խնդիրներ լուծել:
Քառօրյա պատերազմում մեր ունեցած 100-ից ավել նահատակները իրենց հերոսական գործողություններով մեծ պատգամ թողեցին մեր ժողովրդին: Մենք պետք է պատրաստվեինք հաջորդ պատերազմին, եւ այդ ուղղությամբ սկսվեցին գործողություններ իրականացվել:
Խնդրով շահագրգռված երկրների համար ապրիլյան պատերազմն ուղերձ էր հակամարտության կողմերին: Ադրբեջանը պետք է հասկանար, որ պատերազմի դեպքում, չնայած տարածքային որոշ առաջխաղացման, Արցախի հարցը չէր կարողանալու լուծել: Հայկական կողմն էլ պետք է տեսներ, որ պատերազմի ժամանակ չնայած Արցախը չի հանձնի, սակայն այն շատ թանկ է նստելու մեզ վրա: Պատահական չէր, որ ապրիլյան քառօրյայից հետո միջնորդները միանգամից սկսեցին բարձրաձայնել խնդրի քաղաքական լուծման այլընտրանքների բացակայության մասին եւ թարմացրեցին բանակցային սեղանին դրված փաստաթղթերը:
Ապրիլյան քառօրյան, բազմաթիվ ուղերձներ ունենալուց զատ, հայկական կողմի համար հաղթանակ էր: Քսան տարի անց Ադրբեջանը կրկին զգաց ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր անկարողությունը եւ դիմեց Մոսկվայի միջնորդությանը հրադադար հաստատելու համար՝ խնդրելով, որ հայկական բանակը դադարեցնի հակահարձակումն ու առաջխաղացումը եւ մնա այդ օրվա դիրքերում: Հրադադարից հետո ադրբեջանական կողմին մնաց երկու խոշոր բարձունք՝ Արցախի հյուսիսում եւ հարավում, որոնց դիմաց, ըստ տարբեր գնահատականների, տվեց 400-800 զոհ: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը վերջնականապես համոզվեց իր անկարողության մեջ եւ լծվեց պատերազմում իր ավագ եղբոր ու դաշնակից պետությունների աջակցությունները ստանալու առեւտրային բանակցություններին: Արցախյան վերջին պատերազմից հետո էլ Ալիեւը բացառապես զբաղված է հաղթանակն իրեն նվիրած պետություններին վճարելով, որի գինը ինքնիշխանության կորուստն է:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 03-04-2021
|

փակել >>
|