Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սպառողների շահերի պաշտպանությունն առաջնային է

Բարելավվում է մսամթերք արտադրողների և ներկրողների մրցակցային միջավայրը

ՀՀ քաղաքացիները բազմիցս են ահազանգել սառեցված մսամթերքի մեջ մեծ քանակությամբ ջրի պարունակության մասին: Հատկապես ներմուծված սառեցված ամբողջական հավերի փաթեթները բացելիս կարելի է հաճախ այնտեղ հանդիպել 100-200 գրամանոց սառցե զանգվածի, որը գտնվում է ապրանքի որովայնում: Այս դեպքում ոտնահարվում է սպառողների շահերը, վերջիններս վճարում են նաև սառույցի դիմաց: Մյուս կողմից՝ դրա միջոցով զգալի նվազում է ներկրվող մսամթերքի ինքնարժեքը, որը տեղական արտադրողների համար անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում:
Այս դեպքում չենք խոսում այն տեխնոլոգիաների մասին, որոնք հնարավորություն են տալիս ջուրը հատուկ ներարկիչների միջոցով ներարկել մսային հյուսվածքների հատված: Պարզվում է, որ Հայաստանում այս խնդիրն իրավական նորմով կանոնակարգված չէ, այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներում ընդունված են հատուկ նորմեր, որոնցով նվազագույնի է հասցվել վերոհիշյալ խնդիրը:
Հայաստանում այս հարաբերությունները կանոնակարգվում են կառավարության 2006 թվականի N 1560-Ն որոշմամբ, որում, սակայն, բացակայում է մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող՝ թռչնամսի հալեցման ժամանակ անջատված խոնավության զանգվածային բաժնի պարտադիր պահանջը:
Խնդիրը լուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է համապատասխան նախագիծ, որով փոփոխություններ են նախատեսվում վերոնշյալ որոշման մեջ: Առաջարկվում է որոշման հավելվածի «Մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները» բաժինը լրացնել նոր տողով, որում ասվում է, որ թռչնամսի հալեցման ժամանակ անջատված խոնավության զանգվածային բաժինը չպետք է գերազանցի ապրանքի քաշի 4 տոկոսը:
Որոշման ընդունմամբ կկանոնակարգվի Հայաստան երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի որակին, անվտանգությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև կպաշտպանվի սպառողների իրավունքները, ինչպես նաև տեղական արտադրողների և ներկրողների միջև անհավասար մրցակցային պայմաններ կձևավորվի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO