Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԶԱՆԱԶԱՆ


«Ըսելն ու ընելը իրարու աղբեր են»

Սա առերեւույթ հակադիր է արդեն մեզ ծանոթ «Խոսքով փլավ չի եփվիլ» ասաց-վածքին: Սակայն հենց վերջինս է օգնում գնահատել «ըսելու» եւ «ընելու»՝ խոսքի եւ գործի նմանօրինակ ընդոծին պատճառակցման («եղբայրացման») բարոյախոսա-կան եւ գործնական նշանակությունը:
Ողջախոհության մակարդակում խոսքը սովորաբար ընկալվում է որպես խոս-տում, հայտ, հայտարարություն, աննյութ մի բան, այնինչ գործը՝ շոշափելի, ակնառու, իրական, իրեղեն: Բայց չէ՞ որ խոսքն էլ է գործի տեսակ. տեղին «Ճառ ասելն» էլ է գործ, ինչպես «զանգ կախելը»: Իսկ վերջինս ձախողվում է, երբ մարդկանց համա-խմբված եւ նպատակադիր գործունեության մղելու փոխարեն «ճառ ասողը» պառակ-տում է, ավելին՝ կամա թե ակամա տրամադրում բուն իսկ ընդհանուր նպատակի դեմ:
Հաշվի առնենք, որ ճիշտ ասված խոսքը՝ որպես նպատակասլաց ցանկություն, գործի հաջողության նախապայմանն է: Զուր չի ասված՝ «Կամենալ՝ կես ընելն է»: Նման ասացվածք ֆրանսիացիներն ունեն՝ ցանկանալն արդեն կարողանալ է («Vou-loir, c’est pouvoir»): Մարդկանց կենսափորձն ամփոփող մեկ այլ ասացվածք ուղղակի կամրջում է բանն ու գործը. «Բանը ասելեն գլուխ կը գա»:
Գործով չամրապնդված խոսքը, անտարակույս, մերժելի է, եւ նման վիճակում զրուցակցին արդարացիորեն հիշեցնում ենք «փլավ եփելու» պիտույքները. «Խոսքով փլավ չի եփվիլ՝ յուղ ու բրինձ է հարկավոր», «Ինչքան էլ ասես հալվա, հալ-վա, բերանդ չի քաղցրանա»: Բայց մի՞թե նույնքան մերժելի չէ խոսքով չհիմնավոր-ված ձախավեր գործը: Եթե «ըսելը» արտահայտում է սուբյեկտի կամքը կամ ցանկու-թյունը, ապա «ընելը»՝ իրական վարքը, նպատակադրման համարժեք մարմնավորումը:
Որքա˜ն վնասակար գործ է արվել պատմության մեջ եւ շարունակում է արվել հենց միայն խոսքի դերի թերագնահատման, խոսքի եւ գործի խզման հետեւանքով: Հիշենք Երվանդ Օտյանի հերոսին՝ «աննկուն հեղափոխական» ընկ. Բ. Փանջունուն. որքա˜ն ավերիչ էր նրա գործունեությունը, որքա˜ն կործանարար՝ եռանդը: Եվ ո՞րն էր նրա գործելակերպի առավել խոցելի տեղը. Օտյանը հանճարեղորեն թափանցել է իր կերտած կերպարի մեջ՝ նրա իսկ շուրթերով դա ձեւակերպելով. «Acta, non verba,– հայ-տարարում է Փանջունին,– այս պետք է լինի մեր նշանաբանը»:
Իրոք, այս «գործ, ոչ թե խոսք» ձեւակերպումը լավագույնս բնութագրում է փան-ջունիական գործիչներին, որոնք ո՛չ խոսքն են ինչպես հարկն է ըմբռնում, ո՛չ էլ շիտակ խոսքն են ի վիճակի խելամտորեն գործադրելու: Խոսքը գործին հակադրելով՝ այդպիսիք իրականում քողարկում են խոսքին համապատասխան գործելու իրենց անկարողությունը կամ էլ խոսքը գործին հարմարեցնելու նենգ դիտավորությունը:
Հետեւաբար, խոսքը եւ գործը ներդաշնակելու հորդորող ասացվածքը բնավ չի հակասում խոսքից գործ պահանջող առած-ասացվածքներին, այլ լրացնում եւ իմաս-տավորում է դրանք:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO