Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կոնցեպցիան պետք է մշակվի հենց հիմա

Կրկնակի երկարաձգման գործընթացն սկսված է

Մարտի վերջին օրերին Հայկական ատոմակայան ռուսական ու եվրոպական պատվիրակություններ էին այցելել։ Ի՞նչ նպատակ էին հետապնդում հանդիպումները, ի՞նչ են արձանագրել այդ պատվիրակությունները։ Հատկապես՝ եվրոպականը։ Արդյոք այս պատվիրակության այցը բացառապես պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների (ՊՆՎ-2021) շրջանակո՞ւմ էր, թե՞ քաղաքական «մեսիջ» էր պարունակում։ Այս եւ այլ հարցերի հետ կապված պատասխանները փորձեցինք ստանալ ՀԱԷԿ-ից։
Պարզվում է՝ դեռ մարտի 30-ին ՀԱԷԿ-ում էին «Ռոսատոմ սերվիս» ընկերության ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի ղեկավարությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ ղեկավար անձինք: Հանդիպման օրակարգը բավական հագեցած է եղել՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում հեռանկարային նախագծերի քննարկում, ինչպես նաեւ ՊՆՎ-2021-ի ընթացքում գործող էներգաբլոկի սարքավորումների եւ համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացման հետագա քայլերի վերլուծություն: Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներից բացի, որոնք առանցքային են լինելու 2021 թ. էներգաբլոկի տեւական կանգի ընթացքում, նախատեսվում են նաեւ ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի, ցայտաջրմուղ (սպրինկլերային) համակարգի տարրերի, հուսալի սնուցման համակարգի եւ մի շարք այլ համակարգերի ու սարքավորումների արդիականացման աշխատանքներ: Անհրաժեշտ սարքավորումների մեծ մասն արդեն մատակարարված է. մայիս-հունիսին նախատեսվում է ավարտել մատակարարումների հիմնական ծավալը: «Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը, ինչպես միշտ, հետեւողական է, որ աշխատանքներն իրականացնեն կապալառու այնպիսի ձեռնարկություններ, որոնք տվյալ ոլորտում աշխատանքի մեծ փորձ եւ մասնագիտական հմտություններ ունեն»,-«ՀՀ»-ի հետ զրույցում շեշտեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանը։
Նա միաժամանակ հավելեց, թե 2021-ը վճռորոշ տարի է լինելու ՀԱԷԿ-ի համար. արդիականացման եւ վերազինման աշխատանքների, թերեւս, ամենադժվար փուլն է իրականացվելու, որի հաջող ավարտից հետո ՀԱԷԿ-ը կստանա ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի թույլտվությունը (լիցենզիա) կայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ: Ավելին՝ հիմնվելով ռուսական նմանատիպ կայանների փորձի վրա՝ Հայկական ԱԷԿ-ում արդեն աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ:
Ռուսական կողմն այս առումով (ի դեպ, ԱԷՄԳ-ի մասնագետները՝ նույնպես, եւ այս մասին «ՀՀ»-ն այլ առիթով խոսել է,-Ա.Մ.) որեւէ խնդիր չի տեսնում, քանզի նմանատիպ փորձ ունի իր ատոմակայաններում։ «Անվիճելի է մի բան՝ կայանի անվտանգ շահագործումը միշտ եղել եւ այսօր էլ մնում է առաջնահերթություն բոլորիս համար»,-ասաց Մ. Վարդանյանը:
Այս ապրիլին մեր ՀԱԷԿ-ի պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան։ Կրկնակի երկարաձգման հետ կապված կոնցեպցիա պետք է մշակվի։ Եվ դա, իհարկե, պետք է արվի ոչ թե 2026 թ., այլ հենց հիմա։ Գործընթացն սկսված է (մեր պատվիրակության վերադառնալուն պես լրացուցիչ տեղեկություն կտանք,-Ա. Մ.)։ Նկատենք, որ «Ռոսատոմն» աշխարհում միակ ընկերությունն է, որն իրավասություններ ունի միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: Իսկ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն է:
Հաշվի առնելով դեռ 2000-ականներից սկսած՝ մեր ատոմային էներգետիկայի հանդեպ եվրոպական դիրքորոշումը, մի փաստ ներկայացնեմ՝ որպես ոլորտը երկու տասնամյակ լուսաբանող լրագրող։ Նույն 2000-ականներին, երբ ԵՄ-ն մեզ 100 մլն դոլար էր խոստանում ատոմակայանը փակելու համար, Հայաստան ժամանած եվրոպական պատասխանատու պաշտոնյաներից մեկին հարցրեցի. «Արդյոք մեր ԱԷԿ-ը փակելու ձեր գնահատականը քաղաքական չէ։ Նկատի ունենանք, որ մասնագիտացված կառույցի՝ ԱԷՄԳ-ի (անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ-ն է,-Ա.Մ.) մասնագիտական-տեխնիկաանվտանգային գնահատականը լրիվ այլ բան է ասում։ Նաեւ՝ չե՞ք կարծում, որ մեր անվտանգության մասին մեզնից շատ ոչ ոք չի մտածի»։ Պաշտոնյան մոտ 2 րոպե լռություն պահպանեց, հետո ժպտաց. «Ես, որպես եվրոպացի պաշտոնյա, պարտավոր եմ եվրոպական տեսակետն ասել»…
Վերադառնանք մարտի 31-ին եվրոպական պատվիրակության՝ ՀԱԷԿ այցին։ Նրանց մասնագիտական գնահատականը հնչեցնել չենք կարող, այն պարզ պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության՝ ատոմակայան այցը եղել է ճանաչողական։
Տեղեկացնենք պարզապես, որ եվրոպական պատվիրակությունը եղել է տուրբինային արտադրամասում, բլոկի կառավարման վահանակում, տեղում ծանոթացել վարժասարքին եւ ԵՄ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին, նաեւ ձեռք բերված գերճշգրիտ ու անվտանգության համար պատասխանատու սարքավորումներին: Եվրամիությունն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման մի շարք ծրագրերի իրականացման գործում. նման շուրջ 50 ծրագիր է իրագործվել ատոմակայանում։ Ներկայումս ընթացքի մեջ են ռեակտորային արտադրամասի անվտանգության սարքավորումների արդիականացմանը, սթրես-թեսթերի արդյունքների հիման վրա շարժական դիզել-գեներատորների ձեռքբերմանն առնչվող ծրագրերը: Առանձնակի կարեւորությամբ շեշտադրվել է ռադիոակտիվ թափոնների կառավարման եւ արեւային կայանի կառուցման հետ կապված ծրագրերի իրագործումը՝ ակնկալելով ԵՄ անդամ երկրների ունեցած փորձի ակտիվ փոխանակումն այդ բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը հավաստել են փոխհամագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO