Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայրենի երկրի արահետներով

Հոչանցի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Հոչանց կամ, ինչպես Ստ. Օրբելյանն է անվանում, Հունչաք գյուղը Քաշաթաղ գավառում է՝ համանուն սարի ստորոտում, գետի աջակողմյան ձորի ափերին։ Գյուղի մասին երկրորդ անգամ հիշատակում է Առաքել Դարվիժեցին՝ կապված մոտակա անապատ-եկեղեցու հետ։ Հայ պատմիչ եւ մատենագիր Զաքարիա Քանաքեռցի Սարկավագը (1627, Քանաքեռ - 1699, Հովհաննավանք) «Պատմագրութիւն»-ում, կապված 17-րդ դարավերջին տեղի ունեցած մի միջադեպի հետ, տեղեկություն է տալիս Հոչանց գյուղի մասին: Իր «Պատմութիւն»-ում «Աւարումն Կարբեցւոց» գլխում գրում է.
«Իբրեւ լուաւ խանն Թահմազ-ղուլի, թէ` մօտեալ է Օսմանցին գալ յերկիրս Արարատեան, հրաման եհան ամենայն աշխարհին Երեւանայ ցրուեալ եւ գնալ, ուր եւ կամիցին` փախիցեն, զի Օսմանցին եկեալ աւեր տեսցէ. Եւ ոչ կարգեաց նոցա վարիչս` եւ ասէ, ամենեքեանքն իւրեանց կամօքն գնասցեն ուր եւ կամին: Եւ ելին ի բնակութենէ իւրեանց` եւ ցրուեցան, ոմանք յաշխարհն Վրաց, ոմանք յԱղուանս, ի Զակամ, ի Գեանճայ, ի Խաչէն, ի Վարանդ, եւ այլ ուր եւ կարացին: Իսկ Կարբեցիքն ելին միահաղոյն ի Վարդավառի բարեկենդանի շաբաթի օրն` եւ դիմեցին դէպ յերկիրն Քաշթաղու, եւ հասին մինչ ի գիւղն Հօչէս. Եւ անդ բնակեալ էին սեաւ վրանօք բազում տունք Քրտաց. Իբրեւ տեսին զնոսա, եւ ասացին, սոքա փախստականք են, եկայք կոտորեսցուք զսոսա, եւ կողոպտեսցուք զինչսն: Իսկ Կարբեցիքն իմացան զխորհուրդս Քրտացն, զինեցան նոքա ընդ դէմ նոցա ի պատերազմ. Եւ անկան Քուրտքն ի վերայ Կարբեցւոցն սաստիկ բախմամբ, եւ սպանին Ե/5/ այր՝ զտէր Մխիթարն, զՏաթլու-Բաբն, զԴաւիթն, զԳիլառն եւ զԱյվազն: Զի Թէպէտ եւ Կարբեցիք եւս սպանին ի նոցանէ, սակայն յաղթեցան. Քանզի նոքա հանգիստ էին եւ անաշխատ, եւ սոքա վաստակեալք եւ անպատրաստ. Եւ կողոպտեցին զնոսա. Եւ զկանայս մերկացուցին, եւ հասուցին ի վերջին թշուառութիւնն. Եւ գերեցին զերիս մանկունս. Եւ այնպէս կային մերկ եւ կողոպուտ. Քանզի գեղականքն եւս ձեռնտու եղեն Քրտացն: Վասնզի երկեան ի նոցանէ` զի մի՚ Գուցէ եւ զինքեանս եւս թալանեսցեն: Իսկ Կարբեցիք մնացին անդէն հայելով ի կատարածն: Եւ էր այր մի ի Կարբւոյ` որում ասէին Ժանտենց Միրզայ, եւ էր նա յայնմ աւուր ի Թաւրէզ` վաճառականութեան աղագաւ. Լուաւ զկողոպտումն գեղին իւրոյ, եւ կսկծայր յոյժ. Լուաւ եւս թէ Շահն հանդերձեալ է գնալ ի վերայ Երեւանայ. Եւ գրեաց թուղթ գանգատանաց ի Քրտացն առ Շահն: Եւ էր պատճէն այս: «Շահի ոտաց հողի յայտնի լիցի ի Կարբւոյ ողորմելի շինականացս: Զի մեք լուաք` թէ Օսմանլու է գալիս յաշխարհս մեր, մեք Ղզլբաշի եմք սովոր, գեղով ելանք փախանք` թէ Օսմանցւոցն ծառայ չեմք կարօղ լինել. Եւ եկաք դէպ ի սահմանս քոյոյ տերութեանդ, զի ի ներքոյ ոտաց քոց կեցցուք. Եւ հասաք ի Հօչէս գիւղն. Եւ անդ եկեալ Քուրտք կողոպտեցին զմեզ, եւ զբազումս ի մէնջ կոտորեցին. Եւ զկանայս մերկացուցեալ խայտառակեցին. Եւ զմանկունս մեր գերեցին. Եւ զամենայն ինչս մեր յափշտակեցին. Եւ մնացեալ կանայք մեր եւ մանկունք կան մերկ եւ ողորմելի: Այլ չունիմք ոք` որ օգնէ մեզ` բաց յԱստուծոյ եւ ի քէն. Զի տէրութիւն քո խնամեսցէ մեզ` որք եմք հնազանդեալք ծառայք եւ կոխան ոտից Շահին. Ողջ լե՛ր: Եւ առեալ զթուղթս այս միրզայն` եւ գնաց ընդ առաջ Շահին. Եւ ողորմութիւնն Աստուծոյ յօգնութիւն եհաս. Զի առեալ Շահն զթուղթն ընթերցաւ, եւ եհաս ի վերայ իրաւանցն. Եւ առաքեաց բազում զօրս ի վերայ Քրտացն. Եւ ետ պատուէր ասելով, մի՛ ողորմիք նոցա. Եթէ ուլ մի առեալ են ի Հայոց, Առցեն ուղտս. Փոխանակ հաւին` ձիս առցեն. Եւ ամեն մի սպանելոց առցեն Ժ/10/ թուման. Փոխանակ Խայտառականաց կանանցն` խայտառակեսցին կանայքն նոցա: Արդ զոր ինչ եւ պատուիրեցի ձեզ` արասջի՛ք անպակաս: Եւ Քուրտքն այնոքիկ էին Դաւանութեամբ Օսմանցւոց. Վասն այն այսպէս պնդութեամբ պատուէր ետ Շահն ի նախատինս ազգին: Եւ ընկալեալ զպատուէրս զայս զօրականացն` գնացին նախ առ
Կարբեցիսն. Եւ նոքա եկեալ եւ անկան յոտս զօրականացն, լային գոռալով` Եւ աղաղակէին, եւ ցուցանէին զմերկութիւնս իւրեանց: Իսկ զօրականքն գրեցին զամենայն` զոր ինչ վնասեալ էին առ քրիստոնեայսն: Եւ ապա ելեալ գնացին առ Քուրտսն: Տեսէ՛ք այժմ եւ լուարո՛ւք` զի ոչ մնաց չարիս` զորո՛չ արարին Քուրտքն առ Կարբեցիսն: Եւ ոչ մնաց փոխարէնն` զոր ոչ ընկալան ի զօրականացն` բազմապատիկն: Քանզի կալան զարսն Քրտացն ամենայն, եւ կապեցին զձեռս յետս ամենեցուն, եւ ձաղէին անողորմ. Եւ զկանայս նոցա ապականեցին խայտառականօք. Յափշտակեցին եւ կողոպտեցին զինչսն եւ զստացուածսն, եւ թափուր արարին յամենայնէ: Եւ ապա կոչեցին զԿարբեցիսն, եւ բաժանեցին առ նոսա զինչս Քրտացն. Եւ զգերեալ մանկունս յետս դարձուցին. Եւ զարեան գինսն սպանելոց առին ինքեանք. Այլեւ զաղջկունս զոմանս` զորս գեղեցիկ էին` ի Քրտացն գերեալ եւ տարին առ Շահն: Եւ այսպէս եղեւ զրաւ գործոյն. Եւ մնացին անդէն Կարբեցիք` մինչեւ էառ Շահն զԵրեւան. Եւ ապա դարձան եւ եկին, եւ բնակեցան ի գիւղն իւրեանց Կարբի»:
Այստեղից էլ երեւում է, որ 17-րդ դարի երկրորդ կեսին Աղահեճք գավառում քրդերն արդեն հաստատվում էին, իսկ տարածքը հայաթափվում է, բնակեցվում քրդերով ու մահմեդական այլ ցեղերով: Գյուղում պահպանվել է Սուրբ Ստեփանոս միանավ բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցու արեւմտյան պատի մեջ ագուցված են 3 խաչքար եւ մի սալաքար, որի վրա կա 8 տողանոց արձանագրություն. «ՅԱՆՈՒՆ ԱՅ. ԵՍ ՀԷԿԱԶ/ ՍՐԱՆՈՑԻՆ ՀԱՅՐԷՆ/ԻՔՆ ։Դ։ /4/ ԲԱԺԻՆ/ ։Ա։ ԻՄ ԷՐ ԵՏՎԻ ՎԱԽՄ ԸՍՏԵՓԱՆՈՍ...»։ Այս քարը մինչ օրս պահպանվել է։ Այսուհետ ճակատագիրն անհայտ է։ Նույն արձանագրությունից է հայտնի եկեղեցու Սուրբ Ստեփանոս անունը։ Կառույցի չափերն են՝ 13,4-8,15 մ, պատերի հաստությունը՝ 105-110 սմ։ Միակ մուտքը հարավից է՝ բարավորը տապանաքար է։ Յուրաքանչյուր պատ ունեցել է 1 պատուհան։ Ավանդատներ չունի։ Եկեղեցին, որ ոճական առումով 17-րդ դարի կառույց է, հիմնանորոգվեց 2019 թ. «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։ Տարածքը մաքրելիս հողի տակից 10-ից ավելի տապանաքար հայտնվեց։ Սրբատան տարածքում միջնադարյան հայկական հանգստարան է եղել, որը քանդվել է խորհրդային տարիներին, եւ շիրմաքարերի մեծ մասն օգտագործվել է որպես շինաքար։ Մոտակա թուրքաշեն տների մեջ շատ են շիրմաքարերի բեկորներ՝ նախշազարդ, խաչակիր, արձանագիր։ Գյուղից հյուսիս եղել է մեծ հանգստարան, որը նույնպես ավերված է, ծառերի տակ մի քանի խաչքար կա։ Գյուղից մոտ 3 կմ հարավ՝ անտառի մեջ կա մեկ այլ միջնադարյան հանգստարան, որի տապանաքարերն ու խաչքարերը կիսով չափ հողածածկ են։
Սոնասարի տապանաքարերը
Սոնասար գյուղը Հոչանցից մոտ 5 կմ հյուսիս է՝ ծովի մակերեւույթից 1300-1350 մ բարձրության վրա։ Ըստ տեղեկությունների՝ մինչ 1930-ական թվականներն այստեղ կանգուն է եղել կենտրոնագմբեթ եկեղեցի, որը հիմնահատակ քանդվել է հետագայում։ Գյուղի կենտրոնում պահպանվել է հայոց հանգստարանի տարածքը, որտեղ էլ, ըստ հավանականության, կանգուն է եղել եկեղեցին։ Այստեղ պահպանվել են ոճական առումով հետաքրքիր տապանաքարեր, խաչքարեր ու պատվանդաներ, իսկ գյուղի թուրքաշեն տների պատերի մեջ նույն պատկերն է, ինչ Հոչանցում ու այլ բնակավայրերում։ Խաչքարի պատվանդաններից մեկի չափերն են՝ 132-95 սմ։ Արձանագիր է. «ՇԵ=1056 թ. Թ/ՎԻՆ/ ՈՂՈՐՄ..... ՀՍ Ա/ՍՏՈՒԱ/Ծ ՀԱՍԱՆԱ ԵՒ /Կ/ԵՑՈՅ»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO