Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Պարգեւատրված գլուխների անփառունակ ճակատագիրը

Ոճրագործն ու ոճրագործությունը չունեն որեւէ արդարացում

«Միակ բանը, որ պարտավոր ենք անել, մի ողջ ժողովրդի դեպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է»:
Ռե‎‎ֆի Ջեւադ Ուլունայ (թուրք լրագրող)

Այն, որ հայերի ցեղասպանությունը կազմակերպած ու իրագործած թուրք պարագլուխներն իրենց անպատժելի ու պաշտպանված էին համարում, փաստ է, եւ նրանցից շատերն էին կարծում, թե իրենք ընդամենը «բարեխղճորեն» կատարում են կառավարության հրահանգը եւ դրա համար սոսկ պարգեւատրություն էին ակնկալում իշխանություններից եւ պարգեւատրվում էին, սակայն հանգամանքները փոխվելու հատկություն ունեն, եւ գալիս է ժամանակը, երբ իշխանություններն իրենց կաշին փրկելու համար ստիպված են մի ձեռքով բաշխած պարգեւատրման փոխարեն մյուս ձեռքով կտրել այդ նույն պարգեւատրվողի գլուխը։ Այդպես եղավ եւ Յոզղատի հայերի տեղահանության ու կոտորածների հանցագործներից Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալ բեյի հետ, ում կախաղան բարձրացրին 1919 թ. ապրիլի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բայազետ հրապարակում, պաշտոնյաների ու զինվորականների ներկայությամբ, ովքեր պարտադրված էին մասնակցել մահապատժի արարողությանը…
Ի՞նչ էր պատահել. համաշխարհային հանրության ճնշման տակ Թուրքիան փորձում էր իր վրայից մաքրել միլիոնավոր հայերի սպանության արյան հետքերը, սակայն թուրքական հանրությունն էլ վրդովված էր Քեմալ բեյի սպանությունից, որի թաղմանը մասնակցեց ավելի քան 10 հազար թուրք, եւ տեղի ունեցան բողոքի ցույցեր, ինչը պատճառ դարձավ, որ թուրք իշխանությունները բավարարվեն ընդամենը մի քանի հոգու մահապատժով, բայց որն էլ հարուցեց թրքական մամուլի զարմանքը. «Կառավարությունը տեղահանության եւ կոտորածների խնդրի կապակցությամբ դատարանին հանձնեց երեքից-հինգ հոգու: Մի՞թե խնդիրն այդքանով ավարտվում է: Ինչպե՞ս կարելի է տեղահանությունն ու կոտորածները սահմանափակել նման շրջանակում»։
Թուրքական կառավարությանը չհաջողվեց անգամ մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր անխուսափելիորեն պիտի պատժվեին, քանի որ որքան արյունարբու, նույնքան եւ վախկոտ ոչնչությունները գաղտագողի փախուստի դիմեցին Բոսֆորի եւ սեւծովյան ճանապարհով. դրանք էին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, երկու բժիշկներ` Շաքիրը եւ Նազըմը, ոստիկանապետեր Բեդրին եւ Ազմին, սակայն փախուստը չփոխեց նրանց արյունոտ ճակատագիրը, եւ բոլորն էլ սատկեցին այս կամ այն կերպ։ Այդ պարտականությունն իրենց վրա վերցրին «Նեմեսիսի» վրիժառուները, որոնցից յուրաքանչյուրը վառ անհատականություն էր ու հայրենյաց գործի անձնուրաց նվիրյալ. այդ պայծառ դեմքերից էր Արամ Երկանյանը, ով տասնմեկ տարեկան հասակում թերթելով 1894-1896 թթ. եւ 1909-ի Ադանայի հայկական ջարդերի մասին Մխիթարյան միաբանության հրատարակած սահմռկեցուցիչ պատկերներով գիրքը վրիժառության երդում տվեց եւ մինչեւ վերջ հավատարիմ մնաց երդմանը։
Քսան տարեկան էր, երբ բախտը ժպտաց Արամին. Թիֆլիսում հանգրվանած «Մուսավաթ» կուսակցության անդամ Ղասիմբեկովը տապալվեց գետնին` Երեւանսկու հրապարակում, երիտասարդ վրիժառուի անվրեպ կրակոցով։ Նույն բախտին արժանացավ նաեւ բուլղարացի գործակալ Սաֆարովը։
1920 թ. հունիսի 19. Թիֆլիս. Գոլովինսկու փողոց. այդ օրը Արամ Երկանյանը գործընկերոջ` Միսակ Կիրակոսյանի հետ խավարեցրեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկու արեւը. վիրավորվեց Խալիլ բեկ Խասմամեդովը՝ Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադիրը։ Ուղիղ մեկ ամիս անց Խան Խոյսկու ճակատագրին արժանացավ Շուշիի ու Բաքվի հայերի ջարդերի ակտիվ կազմակերպիչներից` Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Աղաեւը։
1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցի վրա, կեսգիշերին, Թալեաթի այրու եւ իրենց ընտանիքների աչքերի առջեւ գնդակահարվեցին Բեհաէտդին Շաքիրը եւ Ջեմալ Ազմին։ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը սատկացրին «Տրապիզոնյան մսագործին»` Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր 15.000 հայ երեխաների ծովում խեղդել, ով բռնի հավաքագրում էր մինչեւ 15 տարեկան հայ աղջիկների ու մինչեւ 10 տարեկան տղաների` մուսուլմանական հարեմների ու նրանց ընտանիքների համար, ով հայոց ցեղասպանության արյունոտ կազմակերպիչներից էր, ինչի համար էլ կնքվել էր «Տրապիզոնյան մսագործ» մականունով։ Նրա «հացը կիսեց» «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէտդին Շաքիրը` թիկնապահներից մեկի հետ, այն Շաքիրը, որ թունավորեց ու կուրացրեց հազարավոր հայ երեխաների, եվրոպական բժշկության դիպլոմով ճիվաղը, ով Թալեաթի աջ ձեռքն էր, եւ ում հրամանով էլ Ազմին բծախնդրորեն կոտորել էր տալիս հայ մանուկներին ու կանանց, տեղահան անում հայ բնակչությանը` այնուհետեւ Տեր-Զորում խոշտանգելու համար։
Արամ Երկանյանի պատժից չխուսափեցին հայ մատնիչ-դավաճաններ Վահե Քիսան եւ Արթին Քեհյանը, ովքեր թուրք ոճրագործներին ծառայեցին որպես իրենց աստծուն, եթե, իհարկե, նման շնագայլերը նաեւ աստված են ճանաչում. այդ երկոտանի բորենիները թուրք իշխանություններին ներկայացրին Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, որից էլ սկիզբ առան նրանց ձերբակալությունները եւ այնուհետեւ էլ դաժան սպանությունները…
Այո, հավերժ չէ կյանքը այս երկրագնդի վրա, բայց հավերժ է հիշողությունը թե՛ հերոսաբար մարտնչած ու զոհվածի, թե՛ ոճրագործ ու դավաճան ստահակի, թե՛ պատվի ու արժանապատվության, թե՛ նզովվածի. յուրաքանչյուրն ինքն է ընտրում հիշողության կերպը, որով պիտի հավերժանա…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO