Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Անծանոթ անուն՝ Էլեն Բուզանդ

Ուսյալ հայուհին, անկոտրում գրող-քաղբանտարկյալը

1920 թ. նոյեմբերին Էլենը ձերբակալվում եւ տեղափոխվում է Երեւանի նախ չեկայի, ապա կենտրոնական բանտ, որտեղ պահվում է մինչեւ 1921 թ. փետրվարյան ապստամբությունը: Բանտում հայտնվելու առաջին իսկ վայրկյանից հանդիպում է բոլշեւիկների դաժան վերաբերմունքին: 1960-ականներին Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակած «Հայուհիները Չեկայի բանտում» հուշագրությունում նա պատմում է, որ բազմաթիվ հուշագրություններ կան Հայաստանի խորհրդայնացման տարիների ձերբակալությունների մասին, բայց դրանցից ոչ մեկը չի անդրադառնում կանանց ձերբակալություններին: Յուրօրինակ այս հուշագրությունը նկարագրում է ոչ միայն 20-ականների Երեւանի բանտային առօրյան, այլեւ փաստում Էլենի խիզախությունն ու նվիրումը հայրենիքին:
Էլենը բանտում երեք ամիս է անցկացնում ու չնայած սպառնալիքներին, չի հանձնվում, չի դավաճանում իր արժեքներին: Բանտում հարցաքննության ժամանակ ռուսերենով տրվող հարցերին նա սկսում է պատասխանել հայերեն ու, չնայած ոստիկանապետի բարկությանը, չի հանձնվում մինչեւ վերջ:

«Կոմիսարը բարկացած ոտքի ելավ.
-Ձեզ հետ խոսում են ռուսերեն, պատասխանեցեք ռուսերենով, որ վստահ եմ, թե գիտեք:
-Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է,-ասացի,- մեր իրավունքն է հայերեն խոսել: Եթե դուք չգիտեք պետական լեզուն, խնդրեմ, թարգմանիչ բերեք…»:
Իսկ ո՞վ է հիրավի խիզախ ու անկոտրում այս հայուհին: Որտեղի՞ց են նրա արմատները, ինչո՞ւ քչերը գիտեն Սարդարապատի հերոսամարտի մասնակից, նույն բանտում Հովհաննես Քաջազնունու հետ ազատազրկման դատապարտված այս կնոջ մասին:
Էլեն Բուզանդը (Եղիսաբեթ Ստամբոլցյան) ծնվել է 1895 թ., Գյումրիում: Նրա՝ մասնագիտությամբ դերձակ հայրը՝ Մարտիրոսը, ծագումով Կոստանդնուպոլսից էր: Աղջկա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Կարս, որտեղ էլ անցել է աղջկա մանկությունը: Տեղի հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հրաժարվում է ուսումը շարունակել Կարսի ռուսական գիմնազիայում՝ երազելով գրող դառնալու, Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց վարժարանում կրթվելու մասին, ինչին դեմ էր մայրը՝ պարմանահասակ աղջկան ո՞ւր ուղարկի միայնակ: Սակայն բաղձալի երազանքները երբեմն կատարվում են. Էլենն ավարտում է թիֆլիսյան վարժարանը Մարիամ Թումանյան իշխանուհու աջակցությամբ: Հետագայում նա հուշեր էր գրելու Ղազարոս Աղայանի՝ Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Կոմիտասի եւ այլոց հետ նրա հանդիպումների մասին: Իսկ Կարսից ջերմ հիշողություններ էր բերել՝ ընկերային մտերմիկ հանդիպումները հարեւան փողոցում ապրող երիտասարդ Չարենցի հետ, բանաստեղծությունների փոխադարձ ընթերցումներն ու քննարկումները՝ որպես գրչակիցներ…
Թիֆլիսյան ուսումնառությունից հետո Էլենը տեղափոխվում է Դոնի Ռոստով, սկսում իրավաբանական դասախոսությունների մասնակցել Վարշավայի համալսարանում, որն Առաջին աշխարհամարտի օրերին տեղափոխվել էր հայահոծ այս քաղաք: Սովորելուց զատ, աշխատում է հայազգի իրավաբան Գրիգոր Չալխյանի գրասենյակում, հայերեն սովորեցնում նրա երեխաներին: Այստեղ էլ անդամակցում է ՀՅԴ-ին, իսկ ռուսական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո վերադառնում հայրենիք: 1918 թ. վճռում է մեկնել ռազմաճակատ, մասնակցել կյանքի ու մահվան կռվին՝ Սարդարապատի հերոսամարտին: Ինչպես գրել է ժամանակի մամուլը, «քաջարի մի աղջիկ մարտի դաշտում հայրենասիրական կոչերով ոգեւորում էր հայ զինվորներին…»:
1918 թ.՝ Առաջին հանրապետության հռչակումից հետո Էլենն աշխատանքի է անցնում Ազգային ժողովում՝ որպես քարտուղար: Սակայն նրա գործունեությունն այստեղ երկար չի տեւում. Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշեւիկները բանտարկում են Ազգային ժողովի աշխատակիցներին, ՀՅԴ անդամներին, նրանց թվում՝ Էլենին: Չեկայի, ապա Երեւանի կենտրոնական բանտում խիզախ հայուհին պահվում է մինչեւ 1921 թ. փետրվարյան ապստամբությունը: Բանտում գտնվելու առաջին իսկ րոպեներից սեփական մաշկի վրա է զգում բոլշեւիկյան դաժանություններն ու անմարդկային վերաբերմունքը անգամ հայ կանանց հանդեպ: Ինչպես գրում է իր հուշերում, բանտարկվածների մեջ կային դեռատի եւ հղի, ծննդաբերելու շեմին հասած կանայք: Ահա մի պատառիկ Էլեն Բուզանդի այդ օրերի բանտային զարհուրանքներից. «Կես գիշերն անց մեր դռան առջեւ ահռելի մի ճիչ լսվեց. Ծանր մի բանի անկման աղմուկ, տղամարդկանց հայհոյանք եւ …«խաղ չենք անում, ոտքի»: Վեր ցատկեցինք տեղերես: Կնոջ ձայն էր ճիչը: Դուռը բացվեց: Երկու տղամարդ ոտքերեն եւ ուսերեն բռնած, քաշկռտելով ներս բերին մեկը եւ կոպտորեն ձգեցին դռանը մոտիկ թաղթի վրա: Մեկ ուրիշը ներս բերեց մի փաթեթ, դրեց կնոջ քովը: Առանց որեւէ խոսքի՝ դուրս գնացին բերողները դուռը չրխկացնելով: Փաթեթը կենդանություն ուներ: Նվում էր կինը. ջղային պրկումի ենթարկված, անգիտակից ճչում էր. «Երեխա՛ս, երեխա՛ս, երեխա՛ս…»: Բերվածը խորհրդարանի անդամ, նախագահության առաջին քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանի տիկինն էր՝ Մանուշակը, հետը՝ փաթեթում հազիվ 3-4 օր առաջ ծնված մանկիկը: Տիկինը կանոնավոր հագնված չէր. անկողնեն էին քաշել, հանել…»:
Ինչպես նշում է դժոխքով անցած հայուհին, նույն բանտում էր նաեւ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը՝ Հովհաննես Քաջազնունին, որին Յոթնանվան տոնի օրվա առիթով իրենք՝ կանայք, բանտային ուտեստների «լավագույն պատառներից» մի ծրար էին կազմել եւ խնդրել իրենց հսկող պահակին՝ տանել տղամարդկանց բաժին եւ հանձնել բանտարկված վարչապետին… «Բայց չիմացանք տեղ հասնելը»- գրում է Բուզանդը:
Փետրվարյան ապստամբությունից հետո Էլենն ուղարկվում է Ղամարլուի (Արտաշատ) ճակատ, որտեղ էլ ծանոթանում է կիլիկեցի երիտասարդ բժիշկ Հովհաննես Քյութուկյանի հետ, որը կամավորական էր առաջնագծում: Նրա հետ էլ կազմելով ընտանիք` տեղափոխվում է Իրան: Հինգ տարի անց ընտանիքով հանգրվանում են Ֆրանսիայում՝ Արֆորվիլ: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վեհանձն հայուհին նորից կամավորագրվում է ընդդեմ չարիքի: Հետագայում Արֆորվիլի քաղաքապետարանը նրան պարգեւատրում է հատուկ մեդալով՝ Ֆրանսիային աջակցելու համար:
Աննկուն հայուհուն, սակայն, երջանիկ բախտ չէր վիճակված: Վաղ հասակում մահանում է աղջիկը՝ Անահիտը, հասուն տարիքում կորցնում է ԱՄՆ-ում հաստատված որդուն՝ Բենոյին: Ժամանակից շուտ կյանքից հեռանում է նաեւ ամուսինը՝ Հովհաննեսը: Բայց դաժան հարվածներն ի զորու չէին կոտրելու նրա հզոր կամքը: Շարունակում է զբաղվել հասարակական-կուսակցական եւ գրական գործունեությամբ, ղեկավարում Ֆրանսիայի Հայ օգնության միությունը, դասախոսությունների հրավերներ ստանում Իրանից, որտեղ էլ տպագրվում է իր առաջին գիրքը՝ «Պահակը» պատմվածքների ժողովածուն: Իրանյան եռամսյա շրջագայությունների ընթացքում «Ալիք» հրատարակչությունը տպագրում է Էլեն Բուզանդի լավագույն գրական գործերը՝ «Նոր կին», «Կարսը եւ Արշո ախպեր» վիպակները: Որոշ գործեր հրատարակվում են նաեւ Բեյրութում. «Հայուհիները Երեւանի Չեկայի բանտում» հուշագրությունը 1965-ին տպագրվում է սփյուռքահայ մամուլում:
Կյանքի վերջին տարիներին Բուզանդն ակտիվ գործունեություն է ծավալել Լոս Անջելեսի հայ համայնքում, հոդվածներ գրել «Հայրենիք» ամսագրի համար: 1981 թ. Լոս Անջելեսում հրատարակվել է նրա «Զրույցներ Կարսի մասին» պոեմը, իսկ վերջին գործը՝ «Սարե Բռբչե» պոեմը, նվիրված է «հրեղեն գնդակի համբույրին կարոտ» հայ ֆիդայիներին… Այո, ֆիդայիներին, քանզի նրա երակներում էլ էր եռում քաջազունների արյունը: Ինչո՞ւ այս ազնվարյուն հայուհուն չհամարել անցյալ դարի ականավոր գործիչներից մեկը եւ հետամուտ չլինել նրա տակավին անտիպ օրագրություններին…
Էլեն Բուզանդը ապրեց 75 տարի: Ապրողներս պարտավոր ենք ճանաչելու պայծառանուն հայուհուն:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO