Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայկական բանակի արդիականացում

Եւ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնում ռազմավարական ու բնական դաշնակիցների հետ

Ադրբեջանում այսօր մեկնարկում են հերթական թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները։ Եռօրյա զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողները։ Ադրբեջանի ՊՆ տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ եւ կառավարման ավտոմատացված համակարգեր։ Կապավորների առաջ նպատակ է դրված ստեղծել միասնական կապի համակարգ, ապահովել զորքերի փոխգործակցությունը, ձեւավորել կառավարման դաշտային կենտրոններ եւ լուծել նմանատիպ այլ ուսումնառազմական խնդիրներ։
Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ավելի հաճախակի են դարձել երկու երկրի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Միայն վերջերս, մարտի 29-ից ապրիլի 2-ը, անցկացվել էին հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները Թուրքիայի հարավ-արեւմուտքում: Ռազմական համագործակցության նման հաճախականությունն ու բազմաբնույթ լինելը կարելի է մեկնաբանել առնվազն երկու հանգամանքով. առաջին՝ ընթանում է երկու երկրի զինված ուժերի միավորման գործընթացը, բնականաբար, թուրքական հեգեմոնիայի ներքո։ Այս առումով գործընթացը նոր չի սկսվել, սակայն առավել ակտիվորեն դրսեւորվեց արցախյան երկրորդ պատերազմին անմիջականորեն նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։ Ռազմական գործողությունները սկսվելուց մի քանի ամիս առաջ անցկացվել էին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները, որից հետո Թուրքիայի զինված ուժերի մի զգալի մասը չէր հեռացել Ադրբեջանից։ Այն համակարգող եւ ուղղորդող դեր ունեցավ Արցախում ռազմական գործողությունների պլանավորման եւ հարձակողական գործողություններ իրականացնելու գործում։
Երկրորդ՝ զորավարժություններն իրականացվում են հստակ նպատակով, այն է՝ ռազմական ճանապարհով լուծել հայկական հարցը։ Նման պնդումը զուտ ենթադրությունների շարքից չէ, թուրք- ադրբեջանական պաշտոնական հայտարարություններից բացի դրանք արձանագրվում են նաեւ ձեւաչափերով։ Մասնավորապես վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասը՝ Սյունիքը, Վայոց ձորը, ինչպես նաեւ Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներ, ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք: Նման բնույթի կոպիտ ոտնձգություններ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ արձանագրվել են նաեւ թուրքական կողմից։ Երբ այսպիսի բացահայտ սադրիչ քայլեր են իրականացվում պետական կառույցների կամ պետական լրատվամիջոցների կողմից, դրանք չեն կարող «անմեղ» բնույթ ունենալ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի անթաքույց նկրտումները հայկական տարածքների նկատմամբ ցույց են տալիս վերջիններիս ծրագրերը մոտ ապագայի վերաբերյալ։ Հետեւաբար, եթե նախկինում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կարող էին դիտարկվել որպես զուտ ուժի ցուցադրություն կամ զինված ուժերի մարտունակության բարձրացման հերթական հնարավորություն, ապա ընդհանուր զարգացումների համատեքստում, հատկապես Արցախում լայնածավալ ռազմական գործողություններից հետո խիստ հաճախակի իրականացվող զորավարժությունները լավատեսության հիմքեր չեն տալիս ապագայի համար։ Ինչպես նախկինում բազմիցս նշել ենք, այնպես էլ հիմա պետք է արձանագրենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմն առնելու միակ տարբերակը Հայկական բանակի արդիականացումն ու ուժեղացումն է եւ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնումը ռազմավարական եւ բնական դաշնակիցների հետ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO