Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մայրաքաղաքը կօգտագործի արեւի էներգիան

Երեւանի 100 շենքում տեղադրվում են արեւային ֆոտովոլտային կայաններ

Երեւանը կօգտագործի արեւի էներգիան: Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական միությունը՝ Երեւանի համար. արեւային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Այս մասին հայտնել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արեւային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:
«Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Շենքերի ընտրության գործում առաջնորդվել ենք սահմանված չափորոշիչներով, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ եւ արեւկող տանիք ունեցող շենքերն են ընդգրկվել: Հաշվի է առնվել նաեւ սոցիալական բաղադրիչը»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նարինե Աբելյանը:
Ծրագրով նախատեսված է կրճատել ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը: «Ծրագրի շնորհիվ ֆինանսական առումով կունենանք մինչեւ 50 տոկոս խնայողություն: Եթե այժմ բնակիչները վերելակի հոսանքի ծախսի համար վճարում են պայմանական 100 միավոր, հիմա՝ 50: Բայց այդ գումարում ներառված է նաեւ ներշենքային եւ արտաքին լուսավորությունը»,- նշում է «Քաղաքապետների դաշնագիր» ցուցադրական նախագծեր» ծրագրի աջակցող խմբի ազգային փորձագետ Անդրե Օհանյանը:
«Տեղադրված են հայկական արտադրության պանելներ՝ 360 Վտ հզորության: Մոդուլները արեւային էներգիան փոխակերպում են էլեկտրականի, ստացվում է հաստատուն հոսանք, որը փոխարկիչի միջոցով դառնում է փոփոխական եւ միացվում ցանցին: Այն մաքուր եւ, ինչը կարեւոր է, վերականգնվող էներգիա է»,- մանրամասնում է «ԵՄ-ն Երեւանի համար. արեւային համայնք» ծրագրի արեւային կայանների մասով խորհրդատու Վահան Մադոյանը:
Արտադրված արեւային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաեւ աստիճանահարթակները, մի բան, որ վերջին տասնամյակներում երբեւէ չի եղել: Հոսանքալարերն անցկացված են, լուսարձակները՝ տեղադրված, մնում է համակարգերը միացվեն: «Տեղադրվել են նոր սերնդի լեդ լուսարձակներ, որոնք ունեն լուսային, ձայնային եւ շարժման տվիչներ: Սա նշանակում է, որ անգամ մուտքի դուռը բացող բնակչի ձայնը բավական է, որ լուսարձակը միանա»,- ասում է լուսավորության մասնագետ, ինժեներ Արթուր Հովհաննիսյանը:
Արեւային էներգիան կօգտագործվի նաեւ գիշերային լուսավորության համար: Ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն շենքերի բակերը: «Նման ծրագիր մենք չենք ունեցել երբեւէ: Այն կարող ենք հետագայում կրկնօրինակել այլ շենքերում եւս»,- ասում է Անդրե Օհանյանը:
Ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արեւային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը եւ կծառայեն 15-20 տարի: Ծրագիրն ունի նաեւ հետաքրքիր սոցիալական բաղադրիչ: Անապահով ընտանիքներին կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ՝ տան էներգասպառումը նվազեցնելու ու ընտանեկան բյուջեն խնայելու համար: Քաղաքի համար առաջին ու բացառիկ ծրագրի արդյունքները կզգացվեն արդեն աշնանը, երբ բոլոր շենքերում աշխատանքներն ավարտված եւ համակարգերը գործարկված կլինեն:

06-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO