Կքննարկեն ռազմավարական գործակցության զարգացման հարցեր
Մոսկվայում վաղը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին հայտարարել էր նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, ինչպես նաեւ հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի հետ:
06-04-2021
|

փակել >>
|