Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՇԽԱՐՀ


Հայոց ցեղասպանությունը կոչել իր անունով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նման հնարավորություն ունի այս ամիս

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածից շուրջ մեկ դար անց կատարվածը կոչել ճշգրիտ եզրույթով՝ ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասվում է «Los Angeles Times»-ի խմբագրականում:
«Զարմանալի է, որ հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» եզրույթով անվանելու հարցն անգամ քննարկման է դրվում»,- գրում է «Los Angeles Times»-ը՝ տեղի ունեցածն անվանելով «մարդկության դեմ գործված հանցագործություն, որի ցավը պատմության ընթացքում ավելի է տարածվում, քանի որ կառավարությունները հապաղում են ճանաչել այն»:
Պարբերականը նշում է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով Թուրքիայում բնակվող հայերի թիվը շուրջ 2.1 միլիոնից նվազեց՝ դառնալով մի քանի հարյուր հազար: «Los Angeles Times»-ն ընդգծում է, որ թեպետ թուրքական կառավարությունը, որը շարունակում է հերքել իրականացված ոճրագործությունը, պնդում է, թե կատարվածը պատերազմի հետեւանք էր, եւ մահացել են ոչ միայն քրիստոնյա հայերը, այլեւ հրեաներ ու մուսուլմաններ, սակայն իրականում հայերը թիրախավորվել են իրենց էթնիկ պատկանելության պատճառով:
Համեմատական տանելով հրեաների դեմ իրականացված ցեղասպանության հետ՝ պարբերականը նշում է, որ սա նույնն է, եթե կատարվածը վիճարկվի՝ ասելով, թե «ամեն բան այդքան վատ չէ, այլ մարդիկ եւս մահացել են»: «Դա վիրավորանքի աստիճանի անհեթեթություն է»,- գրում է «Los Angeles Times»-ը:
Պարբերականը նշում է, որ թեպետ թուրքական կառավարությունը շարունակում է համառորեն հերքել կատարվածը, աշխարհի շատ երկրներ արդարացիորեն ճանաչում են՝ պաշտոնական դիրքորոշում ընդունելով եւ տեղի ունեցածը «Հայոց ցեղասպանություն» անվանելով:
«Los Angeles Times»-ը նշում է, որ ԱՄՆ-ի դեպքում հարցը հատկապես սուր է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ երկրի համար ռազմական դաշնակից է, թուրքական Ինջիրլիքում տեղակայված է ամերիկյան ռազմաբազա: Այդուհանդերձ, թուրք-ռուսական հարաբերություններով պայմանավորված՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին վատացել են: Այդ պատճառով էր, որ ԱՄՆ Սենատը 2019 թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություն որոշողը Սպիտակ տունն է:
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ոսկե հնարավորություն ուներ կատարելու նախընտրական խոստումն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ճանաչելու պատմական փաստը: Այդուհանդերձ, Օբաման վերջին պահին հետքայլ արեց եւ փոխարենն օգտագործեց ցեղասպանության համար հայերենում օգտագործվող «Մեծ եղեռն» եզրույթը: Նույնն արեց նաեւ հաջորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
«Los Angeles Times»-ը նշում է, որ նախագահի պաշտոնը ստանձնած Բայդենը ԱՄՆ արտաքին քաղաքականությունը խորապես ու ամենալայն իմաստով ըմբռնող եզակի նորընտիր նախագահներից է՝ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշից հետո: «Սակայն նա եւս իրեն դրսեւորել է որպես չափավոր պրագմատիստ: Անկասկած, արտաքին քաղաքականությունը կարող է լինել որպես բազմաչափ շախմատային խաղ, որի գաղափարը ոչ թե անպայմանորեն հաղթելն է, այլ համոզված լինելը, որ հակառակորդդ տանուլ է տալիս: Սակայն այստեղ կարեւոր են ճշմարտությունը եւ պատմության արդար ճանաչումը: Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով»,- ասվում է «Los Angeles Times»-ի խմբագրականում:

06-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO