Լավ նախադրյալներ կան
ՌԴ-Հայաստան համատեղ ռազմարդյունաբերական համալիր ունենալու համար
Ինն ամսվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է անցկացնում: Տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մասին անընդհատ հայտարարող այս երկու պետության նման վարքն իրականում փաստում է, որ նրանք ունեն հստակ վախեր իրենց իսկ նախաձեռնությամբ ռազմական ճանապարհով ձեւավորած տարածաշրջանային ձեւաչափերի ապագայի հանդեպ:
Այսօրվանից մեկնարկում են ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերի հերթական՝ կապի զորքերի զորավարժությունները: Դրանց ընթացքում կապի ռազմական մասնագետները կտեղափոխվեն ուսումնառազմական խնդիրներ կատարելու շրջաններ, որտեղ կիրականացնեն երկու պետության ԶՈՒ կապի միասնական համակարգը կազմակերպելու գործողություններ: Այստեղ ակնհայտ է, որ այդ կապի օդային համակարգը կլինի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի վրայով:
Զորավարժությունների ժամանակ, որոնք կանցկացվեն կապի ժամանակակից միջոցների եւ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, կիրականացվեն զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հենակետեր տեղակայելու եւ այլ միջոցառումներ: Զորավարժությունները տեւելու են մինչեւ ապրիլի 8-ը, որոնց ժամանակ զինվորականները հմտություններ ձեռք կբերեն փոխգործակցության ուղղությամբ:
Ռազմական ճանապարհով տարածաշրջանային ձեւաչափերի պահպանման ձգտումից զատ, ակնհայտ է, որ Թուրքիան այս կերպ Ադրբեջանից հետ է պահանջում այն գինը, որը վերջինս պարտավորվել էր իրեն վճարել արցախյան պատերազմի ելքը որոշելու համար: Նման զորավարժությունների միջոցով իրականում ադրբեջանական բանակը սերտաճում է թուրքականի հետ եւ, ինչը որ հատկանշական է, այդ սերտաճումն ընթանում է արագացված ընթացակարգով: Զորավարժությունների նման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ տարածաշրջանում մեծ արագությամբ ընթանում են խմորումներ, որոնց ձգտում են պատրաստ լինել այս պետությունները:
Ստեղծված իրավիճակում մեզ համար առաջնային նշանակություն է ստանում Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը: Բանակի սպառազինության արագ վերականգնումն այլընտրանք չունի: Ներկայում կան բազմաթիվ խթանիչ գործոններ ՌԴ-ի հետ համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման հարցում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի այդ ոլորտն էական դժվարությունների առաջ է հայտնվել: Գերժամանակակից սպառազինություն ունենալու եւ եղածն արդիականացնելու համար ՌԴ ռազմարդյունաբերությանը ծրագրային ապահովում է պետք: Վերջինս ներկայում փորձում է այդ խնդիրը լուծել չինական ծրագրավորող ընկերությունների միջոցով: Հայաստանն այդ առումով ունի հսկայական ներուժ, եւ միանշանակ է, որ համատեղ գործողություններն այս ոլորտում շահեկան կլինեն ռազմավարական գործընկերների համար:
Մյուս կողմից էլ՝ չնայած Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե ՌԴ զինատեսակները համարում է աշխարհում լավագույններից եւ իր պետության բանակը համալրում է այդ զինատեսակով, սակայն վերջերս նրա անցկացրած անհատական զորավարժությունները փաստեցին այդ երկրի ունեցած զինտեխնիկայի հսկայական կորուստների մասին, եւ որ վերջինս դրանք սկսել է համալրել ոչ միայն ռուսական արտադրության զինատեսակներով:
Հայաստանը ՌԴ զինված ուժերի հետ համագործակցության ընդլայնմանը զուգահեռ պետք է մտածի նաեւ սպառազինության ձեռքբերման շուկայի դիվերսիֆիկացման մասին: Անհրաժեշտ է այլ շուկաներից վերցնել գերժամանակակից եւ լավագույն զինատեսակները, որոնք առայժմ չկան ՌԴ ԶՈՒ զինանոցում: ՌԴ զինված ուժերի հետ ուժեղացնելով ինտեգրման գործընթացները եւ չմերժելով տարածաշրջանային համագործակցության առաջարկվող ձեւաչափերը՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պարտադրված է արագ վերականգնել սեփական սպառազինությունը եւ այն համապատասխանեցնել ժամանակի պահանջներին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 06-04-2021
|

փակել >>
|