Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Թեհրանը ձգտում է զրոյացնել Արեւմուտքի պատժամիջոցների ազդեցությունը

Իրանը կփորձի նոր մեծ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ

Չինաստանի հետ ռազմավարական պայմանագրի ստորագրումից հետո Իրանը կառաջարկի նոր մեծ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Իրանցիներն ուղղակիորեն ասում են, որ ցանկանում են Չինաստանի ու ՌԴ-ի օգնությամբ «չեզոքացնել ամերիկյան առավելագույն ճնշման քաղաքականությունը»: Սակայն Ռուսաստանի հետ Իրանի համագործակցության ներուժը համեմատելի չէ չինականի հետ: Պեկինն արդեն Թեհրանին առաջարկել է 400 մլրդ դոլարի ներդրումներ, իսկ Մոսկվան կարող է սահմանափակվել միայն Թեհրանի հետ ապագա համաձայնագրի քաղաքական ու հակաամերիկյան բովանդակությամբ:
Իրանը եւ գործնականում դադարեցված «միջուկային գործարքի» մյուս մասնակիցները (պատժամիջոցների վերացում՝ միջուկային զենքի ստեղծման գաղափարը մերժելու դիմաց) դրան վերադառնալու փորձեր են կատարում: Այսօր Ավստրիայում բանակցություններ կսկսվեն Միացյալ Նահանգների եւ Իրանի աշխատանքային խմբերի մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: Այս տեղեկությունը հաստատել է Պետդեպարտամենտը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 2-ին այս հարցի շուրջ արդեն հանդիպում կայացել է Իրանի եւ գործարքի այլ մասնակիցների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ` տեսակոնֆերանսի միջոցով:
Գործարքի վերածնունդը մեծապես կնպաստի միջազգային առեւտրին Իրանի մասնակցությանը, որը հիմա թաքցնում է մնացած գործընկերների հետ իր հաշվարկների դետալները (ԵՄ-ն նույնիսկ 2019 թ. սկզբին գործարկել է պատժամիջոցները շրջանցող հաշվարկների համար հատուկ գործիք՝ INSTEX-ը): Սակայն պարադոքսալ կերպով «միջուկային գործարքին» վերադարձի գործընթացում առաջընթացը դժվար թե բարելավի Ռուսաստանի Դաշնության հետ Իսլամական Հանրապետության տնտեսական գործընկերությունը:
Այն բանից հետո, երբ Իրանը ռազմավարական համաձայնագիր կնքեց Չինաստանի հետ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոնուրն օրերս հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի հետ նման համաձայնագրի ստորագրման է ձգտում ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու նպատակով: Նա շեշտել է, որ իրանա-չինական փաստաթուղթն իրենից երկարաժամկետ «ճանապարհային քարտեզ» է ներկայացնում, որը երաշխավորում է որ երկու կողմն էլ ներդրումներ կկատարեն: Չինաստանը պարտավորվել է առաջիկա 25 տարում 400 մլրդ դոլար ներդնել Իրանում, գումար, որը համադրելի է Իրանի ՀՆԱ-ի հետ: Այս մասին ընդգծել է «New York Times»-ը:
Չնայած գործարքի ռազմավարական բնույթին, այն ունի նաեւ վառ արտահայտված այսրոպեական ֆոն: 2020 թ. Իրանի ՀՆԱ-ն կորոնավիրուսի տարածման ֆոնին ընկել է 8 տոկոսով, եւ երկրում արդեն սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը, ինչպես շաբաթ օրը հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: Չինաստանի հետ նման մասշտաբային գործարքը, անկասկած, պետք է օգնի Իրանի տնտեսության արագ վերականգնմանը, իսկ Ռոհանին միեւնույն ժամանակ լրացուցիչ հաղթաթուղթ կունենա հունիսի կեսերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
ՉԺՀ-ի հետ ռազմավարական համաձայնագիրն առաջին հերթին չինական ներդրումներ է ենթադրում Իրանի նավթագազային եւ նավթաքիմիական արդյունաբերության մեջ՝ 280 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ այդ գումարը կներառվի 25-ամյա գործարքի առաջին հնգամյա ծրագրում, եւ դրա չափը կարող է աճել, եթե կողմերը համաձայնվեն: Եվս 120 մլրդ կծախսվի Իրանի տրանսպորտային եւ արդյունաբերական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Մասնավորապես՝ նախատեսվում է ստեղծել արագընթաց գնացքների գիծ Թեհրանից դեպի հյուսիս-արեւմտյան շրջաններ՝ Թավրիզ քաղաքով, ինչը կարող է հզոր հանգույց դառնալ Նոր Մետաքսի ճանապարհին, որը Չինաստանի արեւմտյան նահանգներն ԱՊՀ-ի միջինասիական երկրների միջոցով կկապի Թեհրանի, իսկ այնուհետեւ Թուրքիայի միջոցով` Եվրոպայի հետ:
Մեկնաբանելով Չինաստանի հետ համաձայնագրի մանրամասները՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ համաձայնագիրը նշանակում է Իրանի արդյունավետ մասնակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, բայց շեշտել է, որ այն պայմանագիր չէ: «Այս փաստաթուղթը կողմերին ոչինչ չի պարտավորեցնում»,- ասել է նա՝ բացատրելով, թե ինչու համաձայնագիրը չպետք է հաստատվի երկրի խորհրդարանի կողմից:
Փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է համանման համաձայնագիր ստորագրել Իրանի ու ՌԴ-ի միջեւ: Կարծիք կա, որ եթե նույնիսկ այն կնքվի, կունենա քաղաքական-ռազմավարական համագործակցության շեշտադրում, իսկ տնտեսական կապերի կտրուկ ընդլայնման համար առայժմ հիմքեր չկան: Նման փաստաթղթի հնարավորություններ, իհարկե, կան, քանզի այն կարող է զրոյացնել արեւմտյան պատժամիջոցների ազդեցությունը, իսկ դա համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության հետաքրքրություններին:
ՌԴ-ն Իրանի հետ հարաբերություններում պայմանագրային զարգացած բազա ունի, սակայն պետք է հասկանալ, որ այսօր չի կարող հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել Իրանի տնտեսության մեջ: 20 տարի առաջ ստորագրված պայմանագրից հետո առեւտրաշրջանառության աճ է արձանագրվել՝ 2001 թ. 950 մլն դոլարի դիմաց 2005 թ. հասնելով 2 միլիարդի: Սակայն այնուհետեւ այդ ցուցանիշը, ըստ էության, չի աճել:
Այսօր Իրանը պարզապես ցանկանում է ելք գտնել տնտեսական մեկուսացումից, որում հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Այդ մեկուսացումը, սակայն, լիարժեք չէ. Իրանը շատ երկրների հետ է առեւտուր անում, այդ թվում՝ Չինաստանի հետ: Երկրում գործում են չինական հազարավոր միջին ու մանր ձեռնարկություններ: Սակայն տնտեսական ճնշումը չափազանց մեծ է, եւ Պեկինը փրկարար օղակ է նետում Թեհրանին: Բայց դա միակողմանի չէ: Չինաստանը հսկայական առավելություններ կստանա տնտեսական, առեւտրի, քաղաքական ու ռազմական հարցերում: Ընդ որում՝ ոչ միայն Իրանում, այլեւ Պարսից ծոցի գոտում եւ ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում:
Ռուսաստանում որոշ շրջանակներ, իրենց հերթին, համոզված են, որ նոր պայմանագիրը հավանական է, քանի որ համապատասխանում է ՌԴ-ի քաղաքական օրակարգին: Բացի այդ, դրա շնորհիվ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն առաջիկա 5-6 տարում հնարավոր է հասցնել տարեկան 4-5 միլիարդ դոլարի:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

06-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO