Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ամենասրբավայրում

Հանդիպման վայրը՝ Եռաբլուր

Ժպտերես են տղերքը, տխրադեմ ու խոհուն հայացքներով, շատերը՝ անհանգիստ ու սպասողական: Տղերքի շիրմաքարերի նկարներն են, որ վառում են անցորդի հոգին...
Բազում Եռագույններ են փողփողում Մասիսի դիմաց ու պատմում նահատակների մասին, որոնց հոգիներն անհանգիստ են, սպասողական՝ լուռ շքերթի ելած։ Եռաբլուրում ենք Սուրբ Հարության տոնի օրը: Մարդաշատ է Սրբոց Նահատակաց Եռաբլուրը, տղերքին «այցի» են եկել հարազատներն ու բարեկամները, մարտական ընկերները: Եռաբլուրի ճանապարհին զինվորական համազգեստով վարորդը կանգնեցրեց մեքենան եւ հրավիրեց նստել. գիտի՝ ուր եմ գնում: Ծանոթանում ենք. «Արծիվ մահապարտներ» ջոկատներից մեկի մարտիկ Վաչիկ Գեղամյանն է՝ 6-րդ դասարանցի Սոս որդու հետ։ Նոր Հաճընից է, վիրավոր է ազատամարտիկը, դժվարությամբ է քայլում։ Եկել է միանա ջոկատի տղաներին՝ այցելեն հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհեն, խնկարկեն։ Ծանոթացնում է ջոկատի հրամանատար Վարոյի հետ։ Պայմանավորվեցինք՝ նորից հանդիպել...
Եռաբլուրի եկեղեցու մոտ են արդեն արցախյան վերջին պատերազմին մասնակից քաշաթաղցի կամավորականները։ Ստվարանում է խումբը։ Կամավորական Շալիկո Եղիազարյանը տեղեկացնում է՝ այցի նպատակը, բնական է՝ այցելել մարտական ընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել, խնկարկել, սակայն կա մեկ այլ նպատակ եւս։ Ասաց՝ որոշել են Եռաբլուրում մի տարածք ընտրել, հուշաքար տեղադրել, որտեղ կկատարվի ընդհանուր խնկարկում։ Արդեն զրուցել են պատասխանատուների հետ, ճարտարապետը պետք է որոշի տեղի հարցը։ Հավաքվում են տղերքը, ողջագուրվում։ Մի մասը նոր է իջել դիրքերից, շուտով կկայանա հերթափոխ, եւ որոշները կբարձրանան մարտական հենակետեր։ Աջակցում են կամավորականները սահմանի զինվորին։ Այսօր եւս շատ է կարեւոր կամավորների՝ դիրքերում լինելը, ժամկետայիններին ոգեւորելը։
Վերջին պատերազմը մեզնից շատ-շատ բան է խլել...։ Ամենացավալին՝ Հայոց հզոր բանակը կորցրեց հազարավոր զինվորներ, փորձառու հրամանատարներ։ Սարգիս եւ Սամվել Հովսեփյան եղբայրները Բերձորից են, շուտով դիրքեր են բարձրանալու։ Կարեւորում են ժողովրդի միասնությունը, իշխանավորների, ընդդիմադիրների հայրենանպաստ աշխատանքը։ Սեթ Բարսեղյանը դեռեւս պատանի էր, որ մանկավարժ ծնողների հետ տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղ, այստեղ ստեղծեց տուն ու տեղ, մասնակից եղավ Ապրիլյան քառօրյային, արցախյան վերջին պատերազմին։ Այստեղ է մարտական ընկերների հետ, որոնց թվում են նաեւ վուրգավանցիներ։
«Եկել ենք հարգանքի տուրք մատուցենք Եռաբլուրի բոլոր մարտիրոսներին, խոնարհվենք նրանց շիրիմների առջեւ,- ասաց Սեթը եւ անդրադարձավ իրենց ընդհանուր ծրագրին՝ ստեղծել խնկարկման հուշաքար Եռաբլուրում։- Շատ քաջորդիներ էլ հուղարկավորվել են իրենց բնակավայրերի հանգստարաններում. այս հուշաքարը նաեւ նրանց հոգիներին խնկարկելու համար է լինելու։ Տարբեր ջոկատներում ենք մարտնչել, բայց, լինելով նույն շրջանի բնակիչներ, իրար ճանաչելով, համախմբվել ենք նույն նպատակի շուրջ՝ շարունակել պաշտպանել հայոց սահմանը, դիմել մեր ժողովրդին միավորվելու կոչով»։
Վուրգավան գյուղը Քաշաթաղի շրջանի հարավային թեւում է՝ Հակարի գետի աջ ափին, ազատագրվել էր 1993 թ. ամռանը, վերաբնակեցվել 2 տարի անց եւ անվանակոչվել էր ի պատիվ 1993 թ. մարտի 31-ին Քաշաթաղի հյուսիսային թեւի Վակունիս գյուղի ազատագրման մարտում նահատակված Վուրգ Ոսկանյանի, ով «Սիսական» վաշտի ջոկատներից մեկի հրամանատարն էր։ Այդ մարտում նահատակվեցին նաեւ Վուրգի 10 զինակիցներ։ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով թուրքին վերստին մնացին Վուրգավանը եւ Հակարիի ողջ ավազանը։ Իսկ հյուսիսային թեւի բնակավայրերը՝ Վակունիսով հանդերձ, թշնամուն տրվեցին առանց կրակոցի, այն դեպքում, երբ շատ քաշաթաղցի կամավորականներ թույլ չտվեցին, որ թշնամին Բերձոր մտներ։ Հարավային թեւի բնակիչները նույնիսկ չհասցրին իրենց փաստաթղթերը վերցնել։ Քաշաթաղի շրջանի այս ենթաշրջանի բնակավայրերն իրար մոտ էին, եւ բնակիչները միմյանց ծանոթացել, բարեկամացել, ընկերացել էին։
Վուրգավանի հարեւան Ուռեկան, Տիգրանավան, Սարատակ գյուղերի մոտ՝ Հակարիի ափին էր ֆուտբոլի դաշտը։ Ազատ ժամերին այստեղ էին ֆուտբոլ խաղում նշված եւ մոտակա մյուս բնակավայրերի երիտասարդները, լավ ընկերներ էին։ Ու անհրաժեշտության դեպքում միասին սահման էին հասնում։ Այդպես եղավ 2014 թ. օգոստոսին, 2016 թ. ապրիլի 2-ին, այդպես եղավ նաեւ անցած աշնանը։ Մարտադաշտում Վուրգավանից զոհվել է պահեստազորային 22-ամյա Աշոտ Արայի Կոստանյանը, ով լավ ֆուտբոլ էր խաղում, 34-ամյա պահեստազորային Վիգեն Վարդանի Խաչատրյանի ճակատագիրն առայժմ անհայտ է։ Աշոտին հուղարկավորել են Եռաբլուրում։ Այցելում ենք հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհում, խնկարկում։ Ուռեկանից 4-ը համարվում էին անհետ կորածներ։ Վերջերս գտնվեցին եղբայրներ Սեյրան (ծնվ.՝ 1983 թ.) եւ Սամվել (1988 թ.) Սուրիկի Միքայելյանների եւ 40-ամյա Վարդան Վաչիկի Առաքելյանի աճյունները։ 30-ամյա Գեւորգ Հրայրի Սիմոնյանի ճակատագիրն անհայտ է։ Տա Աստված՝ ողջ լինեն մնացած տղերքը, ովքեր համարվում են անհետ կորածներ։ Տղերքը պատմում են նաեւ եղբայրներ Արա ու Արմեն Ժիրայրի Հովակիմյանների մասին, ովքեր նույնպես ննջում են Եռաբլուրում։ Այցելում ենք հերոսների շիրիմներին, այստեղ են հայրը՝ Ժիրայրը, եղբայրները՝ Դավիթն ու Վահագնը, հարազատներ։
Վայոց ձորի Բարձրունի գյուղից են Հովակիմյանները։ 31-ամյա Արան 2 տարի առաջ ընտանիքով՝ կնոջ եւ 3 դստեր հետ տեղափոխվել էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ եւ ծառայության էր անցել այստեղ գործող պայմանագրային զորամասում։ Նահատակվել է Իշխանաձորի եւ Որոտանի միջանկյալ հատվածում։ Արմենը զոհվել է Ջրականի տարածքում, ունի 2 դուստր։ Վահագն եղբայրը նրանից շատ հեռու չի եղել, զգացել է՝ եղբայրն ընկավ։ Կամավորականները մեծ սիրով էին պատմում ժամկետային զինծառայող մեր քաջորդիների մասին, ովքեր իրենց կռիվը տվել են, ինչպես երդվել են։ Տանկիստ Պապին Բնյանը տղաների համար իսկական հերոս է, Շալիկոն ասում է՝ Պապինի արհեստավարժության, նվիրվածության ու քաջության շնորհիվ իրենց ջոկատի ուղղությամբ եկող թշնամական 15-ից ավելի տանկ ու զրահամեքենա է վնասազերծվել։ «Մեր հերոսը եկավ»,- կանչում են տղաները։ Եռաբլուր է գալիս նաեւ Պապինը, ով վիրավորվել է պատերազմի ընթացքում, զորացրվել է այս տարվա հունվարին։ 2020 թ. սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, տղերքի հետ նշել են ծննդյան տարեդարձը։ Ձեռնափայտով է դեռ հերոսը, սակայն իր առօրյայով է տարված։ Ուսանում է Երեւանի ֆիզկուլտ ինստիտուտում՝ փրկարարի մասնագիտությամբ։ Հավատում է՝ վերքերը բուժվելու են։ Համեստորեն է պատմում իր մասին, մնացածը մարտական ընկերներն են ավելացնում։ Ժամկետային զինծառայողը գոհ է իրենց հետ մարտադաշտում եղած կամավորականներից՝ հատկապես Քաշաթաղի շրջանի տղաներից եւ մասիսցիներից։ Կամավորականներ, ովքեր գիտեին՝ ինչու են մարտադաշտում։ Պարգեւատրվել է զորամասի հրամանատարության կողմից։
Վերջացնելով իրենց առաքելությունը Եռաբլուրում՝ քաշաթաղցի կամավորականները պայմանավորվեցին հանդիպել արդեն սահման մեկնելու համար պատրաստվելու նպատակով։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

06-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO