Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ռուս բանաստեղծները Հայաստանի ու հայերի մասին

Լույս է տեսել խիստ արժեքավոր մի գիրք, որում Միքայել Ամիրխանյանը բարեխղճորեն մեկտեղել է ռուս բանաստեղծների գրվածքները՝ նվիրված հայերին ու Հայաստանին: Գիրքը գիտական է՝ կազմված ըստ ժամանակագրական պարբերացման եւ ներկայացվող հեղինակների համառոտ բնութագիր-ակնարկով: Գրքի խմբագիրը Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Իրինա Ռոմանովան է, որը ժողովածուի սկզբում զետեղել է «Խմբագրի կողմից» մի ջերմ խոսք, որում արտացոլված են Հայաստանի հոգեւոր հարստությունը, մշակութային ու մարդկային արժեքները, նաեւ հայ ժողովրդի պատմական վերքերն ու ողբերգությունները:
Գրքի մտահղացումը Մ. Ամիրխանյանինն է, որը երկարամյա հետազոտական աշխատանք է իրականացնում հայ-ռուսական գրական կապերը լուսաբանելու գործում ու նպաստում է երկու քաղաքակիրթ ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը: Նրա բացառիկ կազմակերպչական եռանդի շնորհիվ արդեն 17 տարի անընդմեջ Հայաստանում կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված ռուս դասական գրողների հոբելյաններին: 2020 թ. գիտաժողովը միանգամից նվիրված էր երկու Նոբելյան դափնեկիրների՝ Իվան Բունինին եւ Բորիս Պաստեռնակին: Այդ գիտաժողովներին մասնակցում են ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների գիտնականներ, այլեւ աշխարհի տարբեր երկրների ռուս գրականության մասնագետներ:
Ժողովածուի սկզբում դրված է Մ. Ամիրխանյանի «Ընթերցողին» խորագրով խոսքը, որից երեւում է, թե արդեն XI դարից հայերը հայտնվել են Կիեւյան Ռուսաստանում, այնուհետեւ Ռուսաստանի գլխավոր քաղաքներում հասել են այնպիսի բարձունքների, որ Լազարեւները, Արղությանները եւ ուրիշներ դարձել են ռուս ազնվականության ներկայացուցիչներ, եզակի զորահրամանատարներ՝ չմոռանալով իրենց ազգային ծագումը:
Հայ-ռուսական գրական կապերին Ամիրխանյանը նվիրել է 17 աշխատություն, որոնք տպագրվել են 1974-ից մինչեւ մեր օրերը: Ժողովածուի I գլուխը կոչվում է «Ռուսական քնարերգությունը եւ Հայաստանը» եւ սկսվում է XIX դարասկզբի բանաստեղծական մի կարեւոր հայտնությամբ՝ տպագրված Սանկտ Պետերբուրգում 1813-ին եւ կոչվում է «Մտքեր Հայաստանի մասին»: Հեղինակն է քիչ հայտնի բանաստեղծ Սերգեյ Միտրոպոլսկին: Նրա կլասիցիստական ոճով գրված քերթվածում տեսնում ենք վեհ Արարատը, նախահայր Հայկին, Տիգրան Մեծին, Միհրդատ Պոնտացուն, Արշակունի հայ արքաներին, եւ վերջում հեղինակը հույս է հայտնում տեսնել Հայաստանը խաղաղության ու ծաղկման մեջ:
Գրքում առկա են Յակով Պոլոնսկու «Արարատ» եւ «Սայաթ-Նովա» բանաստեղծությունները: Ժողովածուի III գլուխը սկսվում է Ա. Կուլեբյակինի՝ Վանին նվիրված բանաստեղծությունների շարքով, որոնք գրված են հենց Վանում՝ 1915-1916 թթ.: Այդ բանաստեղծություններում հատկապես ցնցող է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրվածը: Հայաստանին ու հայերին հիանալի բանաստեղծություններ է նվիրել «Поэзия Армении» չհնացող ժողովածուի հեղինակը՝ Վալերի Բրյուսովը, որը հայ միջնադարյան քնարերգության մեջ տեսավ գործեր, որոնք մրցում են Եվրոպայի Վերածննդի մտքի տիտանների գրվածքների հետ:
Ժողովածուի IV գլուխը նվիրված է ռուս խորհրդային բանաստեղծներին: Այս հատվածում կան Ս. Գորոդեցկու, Օ. Մանդելշտամի, Ն. Տիխոնովի, Ս. Եսենինի, Ս. Մատուսովսկու, Վ. Զվյագինցեւայի, Մ. Դուդինի, Ե. Եվտուշենկոյի, Մ. Պետրովիխի ու շատ ուրիշների բազում բանաստեղծությունները՝ նվիրված Արարատ լեռանը, Սեւանա լճին, Գառնիի տաճարին, Մատենադարանին, Ավ. Իսահակյանին, Մ. Սարյանին, Կոմիտասին, Ե. Չարենցին, Ս. Կապուտիկյանին, մարշալ Բաղրամյանին, համաշխարհային հռչակի տեր Վիկտոր Համբարձումյանին, Արամ Խաչատրյանին եւ ուրիշների:
Հատկապես ուշագրավ է այս ծավալուն ժողովածուի (553 մեծադիր էջ) V գլուխը, որը կոչվում է «XXI դարի ռուս բանաստեղծները եւ Հայաստանը»: Սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանը այլեւս չի մտնում Խորհրդային Միության կազմի մեջ եւ անկախ հանրապետություն է: Այստեղ արդեն բանաստեղծների համեմատաբար նոր սերունդ է, սակայն նրանց համար Հայաստանը նույնքան սիրելի է, որքան եղել է Վերա Զվյագինցեւայի համար, որը Հայաստանը երգում է նվիրյալ հայուհու ջերմությամբ: Այս իրողությանն ի պատասխան՝ երախտագետ հայ գրողները 1975-ի օգոստոսի 27-ին Վերա Զվյագինցեւայի շիրիմի վրա տեղադրել են բարձրարվեստ մի խաչքար, որի գունավոր նկարը զետեղված է ժողովածուի 389-րդ էջում:
Տպավորիչ են ռուսական բանաստեղծությունը ներկայացնող նոր սերնդի ներկայացուցիչ Ռոման Գացկո-Սլավացկու բանաստեղծությունները՝ նվիրված Հայաստանին, Արգիշտի թագավորին, որը հիմնեց Էրեբունին, Արցախին, Արամ Խաչատրյանին, Գրիգոր Լուսավորիչին, Գառնիի տաճարին, Վիկտոր Համբարձումյանին, Սանահինին, Թորոս Ռոսլինին, Հովսեփ Օրբելուն, խաչքարին, մարշալ Բաղրամյանին: Սա նշանակում է հայ ժողովրդի պատմության իմացություն՝ հեթանոսական հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
«Հայաստանը ռուսական պոեզիայի հայելում» ժողովածուն համավարակի ու արցախյան պատերազմի զոհերի ծանր օրերին նվեր է հայ եւ ռուս ժողովուրդներին՝ նշանավորելով ազգերի խաղաղասիրության ու բարեկամության աստվածային խորհուրդը:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

06-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO