Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Կեսդարյա ընդմիջումից հետո

«Ալվան ծաղիկը» կրկին Ստեփանակերտի բեմում է

Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ երկար ընդմիջումից հետո վերջապես Արցախի մայր թատրոնը հյուրընկալ իր դռները բացեց հանդիսատեսի առաջ` նրան ներկայացնելով Ս. Կարնաուխովայի եւ Ս. Բրաուսեւիչի «Ալվան ծաղիկ» ստեղծագործությունը: Հատկանշական է, որ ռուսական այս հեքիաթն առաջին անգամ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում բեմականացվել է ավելի քան 50 տարի առաջ՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ ռեժիսոր Հովհաննես Կարապետյանի կողմից:
Եվ ահա տարիներ անց վերստին բեմ վերադարձնելով «Ալվան ծաղիկը», թատրոնի կոլեկտիվը ջանք չխնայեց հոգեբանական արգելքը հաղթահարելու ու երեխաներին ժպիտներ պարգեւելու, նրանց մեջ գոյություն ունեցող վախի եւ տագնապի զգացումը խափանելու համար: Այն կայացավ լեփ-լեցուն դահլիճում: Եթե ավելի քան 5 տասնամյակ առաջ, որպես երիտասարդ դերասան, Քաջիկ Հարությունյանը նույն հեքիաթում գլխավոր դերերից մեկն էր ստանձնել, ապա այս անգամ նա ստեղծագործության բեմադրող-ռեժիսորն էր:
Ներկայացման մեջ, որ մի հուզիչ պատում է սիրո, բարու եւ չարի մասին, ներկայացված են ինչպես ավագ, այնպես էլ միջին ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Նկարչական ձեւավորումը հեղինակել է Զորի Գալստյանը, իսկ երաժշտականը` Ա. Բաբայանը: Գլխավոր հերոսի` Ալյոնայի դերը վստահվել է սկսնակ դերասանուհի Շողեր Սարգսյանին, ում գեղեցիկ խաղն, ի դեպ, ջերմությամբ ընկալվեց: Հանդիսատեսը առանձնապես ծափողջույններով ընդունեց վաստակավոր արտիստներ Մարտին Ալոյանի, Ավետլանա Թովմասյանի, Սամվել Եվրիյանի եւ Սամվել Մկրտչյանի, դերասաններ Դիանա Մելիքսեթյանի, Էդիկ Դավթյանի, Անգելինա Բաբայանի արհեստավարժ կատարումները, ովքեր հեքիաթի (նաեւ` բեմի) «տերն ու տիրակալն էին» ներկայացման ողջ ընթացքում, ու դահլիճի ուշադրությունը սեւեռել էին իրենց հետաքրքիր եւ համոզիչ խաղի վրա:
Դիտելով «Ալվան ծաղիկ» բեմադրությունը, որին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի՝ մշակույթի հարցերով պատասխանատու, փոխգնդապեստ Իգոր Յակուշեւը, ԱԺ պատգամավորներ եւ պետական այլ պաշտոնյաներ, հանդիսատեսն այն համոզման եկավ, որ թատրոնի անձնակազմը հաղթահարել է հոգեբանական արգելքները եւ արարման, լույսի ու ջերմության տարածման ճանապարհին է: Դա էին հուշում ռեժիսորի, դերասանական խմբի անդուլ, համատեղ աշխատանքը, նկարչի` ռուսական կոլորիտին համահունչ բեմական գունեղ, բազմաշերտ ձեւավորումը եւ, իհարկե, հեքիաթին բնորոշ մեղմ, զուլալ երաժշտության հնչեղությունը, որոնք իբրեւ գործիքակազմի անբաժան բաղադրիչներ, առանձնակի շուք էին հաղորդում ներկայացմանը:
Թատրոնի կոլեկտիվին եւ հանդիսատեսին շնորհավորելով հաջողված առաջնախաղի կապակցությամբ եւ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումեր, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց թատրոնի դերը` հասարակության համախմբման, մարդասիրության ու բարոյականության բարձր արժեքների, համոզմունքների ձեւավորման գործում: Նրա կարծիքով՝ խնդիրն անթերի է կատարել ստեղծագործական կոլեկտիվը` «հանդիսատեսին մղձավանջից եւ հոգսերից կտրելով ու տեղափոխելով սիրո եւ բարության, հեքիաթի աշխարհ»… Իսկ Արցախում խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ Իգոր Յակուշեւը, ով հաճախ էր ներկա գտնվում ներկայացման փորձերին, իր գոհունակությունը հայտնելով մատուցված անակնկալի համար, շեշտեց, թե իրեն անչափ հոգեհարազատ էր հեքիաթը, ու մի պահ թվաց, թե «ռուսական բեմում է այն բեմադրվել` պահպանելով միջավայրի եւ ազգային կոլորիտի նրբությունները»…
Առաջնախաղի առթիվ գործընկերներին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց նաեւ թատրոնի գրական մասի ղեկավար Կարինե Ալավերդյանը, ում կարծիքով՝ «դժոխքից, դժվար կացությունից դուրս գալու միակ ելքը ապրելն ու արարելն է, ստեղծագործելը` ի հեճուկս մահվան, ի հեճուկս թշնամու հոխորտանքների»…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

06-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO