Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ձոն մայրությանն ու գեղեցկությանը

Ապրիլի 7-ի խորհուրդը խոր արմատներ ունի

Ապրիլի 7-ը ներառվեց մեր ազգային տոնացույցում 1995 թ.։ Տոնը սիրվեց եւ ընկալելի դարձավ մեր հասարակության կողմից. չէ՞ որ այն նվիրված է մայրությանն ու գեղեցկությանը։ Դրանք այն կարեւորագույնն են, որոնք իմաստ եւ արժեք են հաղորդում մեր կյանքին։
Հայերիս համար այս տոնն ունի իր խորհուրդը, քանի որ առնչվում է ոչ միայն մեր քրիստոնեական հավատքին, այլեւ նախաքրիստոնեական արմատներին։ Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին։ Իսկ հին Հայաստանում այս օրը նվիրված էր Անահիտ աստվածուհուն՝ Ոսկեմայր Անահիտին։
Միով բանիվ՝ սա այն օրն է, երբ մեր հարգանքն ու նվիրումն ենք արտահայտում բնության ամենագեղեցիկ, ամենալուսավոր եւ ամենախորհրդավոր երեւույթին՝ մայրությանը։ Կինը նաեւ ամուր եւ ավանդական ընտանիքի հիմնասյունն է, մեր ժողովրդի հարատեւության առհավատչյան։ Այսօր կանայք իրենց անփոխարինելի դերն ունեն մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, ներկայացված են նաեւ պետական կառույցներում, սակայն կնոջ ամենակարեւոր առաքելությունը շարունակում է մնալ բնությունից տրվածը։
«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»,- ասում է Գարեգին Նժդեհը: Այս խոսքերի ճշմարտության մեջ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք մեր պատմության ընթացքում։ Այսօր էլ մեր ազգին բաժին հասած կորստի ամենածանր բեռն ընկած է մայրերի ուսերին։ Նրանք հայրենիքին են նվիրել իրենց ունեցած ամենաթանկը՝ իրենց ապագան։ Ամենաքիչը, որ կարող են անել, գլուխ խոնարհելն է այն մայրերի առջեւ, որոնց որդիներն անմահացան մայր հայրենիքի համար պայքարում։
Անցած տարվա սեպտեմբերի 27-ից հետո շատերի համար ժամանակը կանգ առավ... Նրանց համար ապրիլի 7-ն այլեւս ուրախանալու եւ առօրյա հոգսերն ու խնդիրները փոքր-ինչ մոռանալու գեղեցիկ առիթ չէ։ Այդ մայրերին ենք պարտք այս եւ հետագա գարունները։
Այսօր առանձնահատուկ երախտագիտության եւ մեծարանքի պիտի արժանանան այն մայրերը, որոնց որդիները շարունակում են հսկել մեր արնահոսող հայրենիքի սահմանները։ Ապրիլի 7-ը լավագույն առիթն է մեկ անգամ եւս վերագնահատելու ընտանիքի, մայրերի դերը եւ վերագտնելու մարդկայինն ու վեհը մեծարող այն արժեհամակարգը, որից շատ ենք հեռացել։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

07-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO