«Մեր ջերմոցները պետք է լիարժեք ապահովեն Երեւանի պահանջարկը»
2020 թվականից Երեւանի բնապահպանական խնդիրների լուծումը վստահվեց նորաստեղծ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությանը: Գործն սկսելու առաջին նախապայմաններից էր անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը:
Ինչպես հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքային կառույցը ձեռք բերեց ավտոաշտարակներ, ծառերի սրսկման, բեռնատար շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա: Ավտոհավաքակայանի հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթանում է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Կանաչապատման ՀՈԱԿ-ը ստեղծվել է մի նպատակով՝ կենտրոնացնել ամբողջ ներուժը մի տեղում եւ քաղաքի կանաչապատման համար մշակել մեկ քաղաքականություն: Դրա համար նախ պահանջվում էր տեխնիկայի մեծ ծավալ, որը, ցավոք, բացակայում էր: Բավականին մեծ թվով տեխնիկա գնվեց, որն այսօր արդեն օգտագործվում է»,-նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Վերջերս ձեռք ենք բերել 18 բեռնաուղեւորատար մեքենաներ, որոնք սպասարկելու են վարչական շրջաններում աշխատող այգեպան-բանվորներին: Հերթում են մոտ 10 տարբեր տիպի՝ ինքնաթափեր, ջրցաններ, ավտոաշտարակներ, հատուկ սրսկման սարքավորումներ եւ աղբատար մեքենաներ, որոնց ձեռքբերման դեպքում էապես կարագացնենք եւ ավելի արդյունավետ կդարձնենք քաղաքում իրականացվող աշխատանքները: Հեռանկարում նախատեսվում է կանաչապատման ոլորտի տեխնիկայի քանակը այսօրվա 50-ից հասցնել 70 միավորի»,-ասում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:
Մեքենաներն այժմ կայանում են քաղաքային ջերմոցների հարեւանությամբ: Շուտով այստեղ կկառուցվի 4300 քմ տարածքով ավտոհավաքակայան՝ մեքենաների տեխսպասարկման եւ նորոգման կայանով, կից պահեստով ու վարչական տարածքով՝ ավտոհավաքակայանի եւ ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցների համար։ Այժմ նախագծման գործընթացն է:
Կընդլայնվի նաեւ ջերմոցային եւ տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից այսօր փաստացի օգտագործվում է մոտ 5-ը: Գործունեության 1 տարին վերջերս բոլորած համայնքային կառույցն արդեն հասցրել է սեփական կանաչ տնտեսության հիմքերը դնել: Հենց այստեղ՝ ջերմոցում ու տնկարանում է ծնվում, մեծանում քաղաքին շունչ տվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը:
«Տնկարանային տնտեսությունը, ցավոք, զրոյական մակարդակի էր: Նպատակ դրեցինք զարգացնել ջերմոցային տնտեսությունը եւ ոչ թե գնված ծաղիկները այստեղ ժամանակավոր պահել եւ տնկել, այլ որոշեցինք ինքներս արտադրել այդ ամենը»,-ընդգծում է քաղաքապետ Մարությանը:
«Այստեղ ներդրվել է դպրոց-տնկարան գործելաոճը, որը սերմից մինչեւ վերջնական տեղափոխմանը ենթակա ծառաթփատեսակների աճ է ենթադրում»,- մանրամասնում է ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը:
«Մեր կարեւոր ուղղություններից մեկն այն է, որ բուսատեսակների մեծ մասը լինեն մշտադալար եւ բազմամյա: Մենք մտադիր ենք կանաչապատումն այնպես կազմակերպել, որ ապահովվի կենսաբազմազանություն եւ քաղաքի համար ունենա բնապահպանական նշանակություն»,-ասում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
Այսօր ջերմոցում ու տնկարանում շուրջ 30 աշխատակիցների ձեռքով աճեցվում է 30 անուն բույս՝ այդ թվում նաեւ Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Ջերմոցն ունի նաեւ գիտական փորձադաշտ: Արդեն 30000 թուփ, 100 հազար ծաղկի սածիլ եւ 5 հազար ծառ է աճեցվել այստեղ:
«Նպատակ ունենք, որ ջերմոցները 100 տոկոսով ապահովեն Երեւանի պահանջարկը, եւ գնում այլեւս չլինի, իսկ գերնպատակը՝ նաեւ կարողանանք ապահովել Հայաստանի այլ քաղաքներին»,-ընդգծում է Երեւանի քաղաքապետը:
Այս տարի նախատեսվում է նաեւ 30 կմ ոռոգման նոր ջրագիծ անցկացնել: Բնապահպանության ու կանաչապատման ոլորտում քաղաքի անելիքները շատ են. ավելացնել Երեւանի կանաչ գոտիների ծավալները, մշակել նոր, երկարաժամկետ ծրագրեր: 07-04-2021
|

փակել >>
|