Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ եւ Չինաստան արտահանումն աճել է

Չնայած հունվար-փետրվարին Հայաստանից արտահանման ծավալը 2020-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով՝ կազմելով 354 մլն 394.2 հազար դոլար, առանձին երկրներ եւ հատկապես ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը շարունակել է աճել: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում հենց ԵԱՏՄ երկրներին, որտեղ արտահանվել է 102 մլն 082.8 հազար դոլարի ապրանք: Ընդ որում` նախորդ տարվա նկատմամբ այն ավելի է 2.5 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 2.2 տոկոսով՝ կազմելով 98 մլն 100.2 հազար դոլար: Դեպի Ղազախստան արտահանումն աճել է 60.2 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 2.5 անգամ, սակայն ԵԱՏՄ մյուս անդամ պետություն՝ Բելառուս, արտահանման ծավալը ինչպես տարվա առաջին ամսին, այնպես էլ երկու ամիսների կտրվածքով շարունակում է դեռ ցածր մնալ նախորդ տարվա ցուցանիշից: Հունվար-փետրվարին Բելառուս կատարած արտահանման ծավալը 17.2 տոկոս պակաս է եղել 2020-ի նույն ժամանակահատվածից:
Հունվար-փետրվարին էականորեն՝ 45.2 տոկոսով նվազել է նաեւ դեպի Ուկրաինա արտահանման ծավալը՝ կազմելով 2 մլն 66.4 հազար դոլար, ԵՄ երկրներից արտահանման ծավալների անկում է գրանցվել դեպի Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա: Փոխարենը էականորեն՝ 20 տոկոսով աճել է արտահանումը դեպի Գերմանիա՝ կազմելով 11 մլն 578.7 հազար դոլար, ավելի քան 46 տոկոսով աճել է դեպի Լեհաստան արտահանումը՝ կազմելով 2 մլն 61.3 հազար դոլար եւ այլն:
2021-ի հունվար-փետրվարին Միացյալ Նահանգներ արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւս աճել է 34 տոկոսով՝ կազմելով 15 մլն 338.7 հազար դոլար: Դեպի Չինաստան արտահանումը աճել է 3.4 անգամ եւ կազմել 54 մլն 564.4 հազար դոլար:
Ընդ որում` Հայաստանի արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը շարունակել է ունենալ հանքահումքային արտադրանքը՝ կազմելով 129 մլն 668.8 հազար դոլար, սա նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավելի է 10.7 տոկոսով: Հաջորդ ամենամեծ մասնաբաժինն ունի պատրաստի սննդի արտադրանքը՝ կազմելով 74 մլն 691.0 հազար դոլար, թեեւ դա նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.9 տոկոսով: Հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 47 մլն 365.9 հազար դոլար ծավալով թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր, սա նախորդ տարվա նկատմամբ ավելի է 25.2 տոկոսով: Այնուհետեւ Հայաստանից շատ են արտահանվել թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր, մանածագործական իրեր:

07-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO