Հայ բռնցքամարտիկները կպայքարեն ոսկե մեդալների համար
Հինգ հայ բռնցքամարտիկներ մտել են Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլա Մանգերի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալների համար: Չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Միկոլա Մանգերայի անվան մրցաշարում եւս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգեւի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 6-ին, Երեւանի ժամանակով 19:30-ից սկսած:
07-04-2021
|

փակել >>
|