Կմասնակցեն հինգ մարզիկներ
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկներով: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ընտրանու մարզիչ Հակոբ Սերոբյանը: Խոսելով թբիլիսյան ուսումնամարզական հավաքի մասին՝ մասնագետը շեշտել է, որ հավաքը արդյունավետ է եղել, հատկապես՝ Արթուր Դավթյանի համար: «Արթուրը քիչ-քիչ վերագտնում է իր մարզավիճակը: Օլիմպիական խաղերի համար նախատեսված վարժությունը դեռեւս պատրաստ չէ»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 18-ին եւ կվերադառնա 26-ին: Եվրոպայի այս առաջնությունը կկայանա Շվեյցարիայում:
07-04-2021
|

փակել >>
|