Վակունիս. կորուսյալ հայրենիք
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան
28 տարի առաջ՝ 1993 թ. մարտի 31-ին, Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի դիմացի հարթ տարածքում «Սիսական» գնդի մի ջոկատ՝ Վուրգ Ոսկանյանի հրամանատարությամբ, ընկավ թշնամու ծուղակը։ Անհավասար ու անսպասելի մարտում զոհվեցին մայոր Վուրգ Ոսկանյանը, լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանը, մարտիկներ Մելսիկ Աթանեսյանը, Գեւորգ Ավետիսյանը, Վահան Սիմոնյանը, Վարդան Բաբայանը, Ալբերտ Ազարյանը, Հրայր Եղիազարյանը, Վալերիկ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Զոհրակ Գեւորգյանը։
Մինչ անցած տարվա դեկտեմբեր Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի այս բնակավայրը՝ Վակունիսը, հենց նույն նահատակների եւ նրանց մարտական ընկերների շնորհիվ կրկին հայացել էր։ Գյուղ մտնող ճանապարհի եզրին հուշակոթող էր՝ նահատակ տղաների անուններով։ Հուշաքարի թիկունքում այն մեքենան էր, որն անհավասար մարտում հրթիռակոծվել էր հակառակորդի կողմից։ 1995 թ. վերաբնակեցվեց Վակունիսը, ունեցավ դպրոց, որը 2001-ին մեծ շուքով անվանակոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Դրանից հետո ամեն տարի մարտի 31-ին կամ մոտակա օրերին գյուղում մարդաշատ էր լինում, վակունիսցիների հետ հերոսներին ոգեկոչում էին հյուրեր՝ Սիսիանից, Երեւանից, Ստեփանակերտից, այլ վայրերից, նահատակների մարտական ընկերներ, հարազատներ, ՀՀ ԵԿՄ անդամներ, պատանի երկրապահներ։ Ներկա էին լինում նաեւ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ։ Տեղի էին ունենում հանդիսություններ, թատերական ներկայացումներ։ Երբեմն Վուրգավան էին այցելում նաեւ ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանը՝ Մկոն, եւ այլք։
Սակայն միշտ էլ կարեւոր տեղում էին դպրոցի սաները, ովքեր հասակ էին առնում հերոսների կողմից ազատագրված պատմական գյուղում, կրթվում հայոց միջնադարյան եկեղեցուց քիչ հեռու գտնվող հերոսի անվան դպրոցում։ Թվում էր՝ վերջ, այսուհետ հավերժ մերն է մնալու մեր պատմական հայրենիքը՝ ազատագրված բազում քաջորդիների սուրբ արյամբ։ Սակայն եղավ նոր պատերազմ... Պարտվեցինք՝ մինչեւ վերջ անառիկ պահելով Բերձորն ու նրանից հյուսիս ընկած մեր հայրենիքի մի մեծ հատված, ներառյալ Քարվաճառը։ Կնքվեց խաղաղություն, ու առանց կռվի թուրքին հանձնեցինք ողջ Քաշաթաղն ու Քարվաճառը, նաեւ Վակունիսը։ Վերստին անդաստական դարձան հերոսների հոգիները, որոնք տարիներ շարունակ «երկնքից հսկում էին ու ուրախանում»՝ զուր չեն նահատակվել, իրենց արյամբ ցողված տարածքում հայ մանուկն է քայլում եւ կրկնակի սրբացնում հող հայրենին։
Այսօր տխուր եմ. կարոտով եմ հիշում այդ նվիրական օրերը ու մեծ ցավ եմ ապրում, թե ինչո՞ւ ենք այսպես հանգիստ թշնամուն հանձնում մեր հայրենիքը, իսկ մեր ազգի որոշ «գործիչներ» թշնամու պատմական տարածք են համարում Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականն ու Քաշունիքը՝ մեր երկրի այն հատվածները, որոնցում այսօր էլ պահպանվել են մի քանի տասնյակ վանք ու եկեղեցի, մատուռ ու սրբատեղի։ Իսկ անտառներում ու ձորերում բազում են հայոց հանգստարանների շիրմաքարեր՝ խաչքար ու տապանաքար, հուշաքարեր...
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 07-04-2021
|

փակել >>
|