Համապատասխանեցվում է տեխնոլոգիաների դարաշրջանին
Կրթական ծրագրերով անվճար տեղերից կհատկացվեն փորձարարական մասնագիտություններին
Տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ համահունչ քայլելու համար մեր պետությանն անհրաժեշտ է ոչ միայն շուկայում պահանջարկ ունեցող բարձրագույն մասնագիտությամբ կադրեր պատրաստել, այլեւ միջին եւ նախնական որակավորմամբ մասնագետներ ապահովել: Վերջիններս մեծ պահանջարկ ունեն ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրությունների եւ ծառայությունների ոլորտներում: Այդ մասնագիտությունների գծով ընդունելությունը խթանելու համար գործադիրը սահմանում է անվճար տեղերի պահուստային ֆոնդ:
Յուրաքանչյուր տարի կառավարությունը հաստատում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը: 2021/2022 ուսումնական տարվա համար մշակած եւ շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվել է 160 պահուստային տեղ, որը հատկացվելու է ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների եւ արտոնություն ունեցող դիմորդների` նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սահմանված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել այնպիսի նոր փորձարարական կարգով ներդրվող մասնագիտությանը, ինչպիսին է «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների եւ սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» եւ «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» մասնագիտությանը «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման եւ շահագործման» որակավորմամբ եւ «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտությանը «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման» որակավորմամբ:
Այս նոր մասնագիտությունների պահանջարկը թելադրել են ժամանակը եւ տնտեսության նորարարական լուծումները: Ըստ ոլորտի լիազոր մարմնի՝ պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվելու են նաեւ պետության համար առաջնային համարվող այն մասնագիտություններին, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավելի դիմորդներ եւ մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:
Նախագծում ամրագրված է, որ հաջորդ ուսումնական տարում պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազման պատճառով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով նվազել են 500-ով՝ 6114-ից հասնելով 5614-ի, իսկ նախնական մասնագիտական կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312-ը: Որոշման նախագծով նախատեսված նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվել են 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերում ապրում է սոցիալապես ավելի անապահով խավը, անվճար ուսուցման տեղերն առաջին հերթին հատկացվելու են այնտեղ գործող կրթօջախներին, որոնցում ներկայում ուսանողների շուրջ 95 տոկոսն անվճար համակարգում է:
Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին եւ պատրաստել աշխատաշուկայում առաջնային պահանջարկ ունեցող ժամանակակից մասնագետներ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 08-04-2021
|

փակել >>
|