Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ԶԱՆԱԶԱՆ


Դժբախտ երջանկություն

Քենդի—Մաշան սատկել է թունավորումից

Երբ «Գրանդ հոլդինգ» ընկերության նախաձեռնությամբ եւ ֆինանսներով 2007 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան բերվեց 35—ամյա «դերասանուհի» Մաշան, որ պետք է դառնար 13–ամյա Գրանդ փղի հարսնացուն, ոչ ոք չէր պատկերացնում, որ 9 ամիս հետո հարսնացուն կսատկի։ Օգոստոսի 30—ին Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարեց, որ արդեն Հայաստանում Քենդի վերանվանված Մաշան սատկել է, եւ նրա մարմինը ուղարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոն (ՀԱՀԱԿ)՝ ուսումնասիրելու եւ եզրակացություն տալու համար։
Փորձաքննությունից հետո պարզվել է, որ Մաշայի անկման պատճառը թունավորումն է։ Ըստ եզրակացության նյութերի, որը «ՀՀ»—ին տրամադրեց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը, օգոստոսի 30—ին ՀԱՀԱԿ ՊՈԱԿ ներկայացված 35 տարեկան Մաշա փղի ներքին օրգանների՝ լյարդի, փայծախի, երիկամի, ավշային հանգույցի, թոքերի եւ արյան նմուշների մանրէաբանական, ինչպես նաեւ վերը նշված նմուշների եւ ստամոքսի ու կույր աղիքի պարունակալների քիմիա–թունաբանական հետազոտությունները տվել են հետեւյալ արդյունքները. մանրէաբանական քննությամբ ներքին օրգանների նմուշներում հայտնաբերվել են E.coli, Citrobacter braakkii եւ CL. perfringens մանրէներ։
«Քիմիա–թունաբանական հետազոտությամբ ցինկի ֆոսֆիդ, արսենի միացություններ, նիտրատներ, նիտրիտներ, քլոր օրգանական միացություններ, ֆոսֆոր օրգանական միացություններ, ցիանիդներ, ֆենոլ, ֆորմոլդեհիդ, ԴՆՕԿ, ալկալոիդներ չեն հայտնաբերվել։ Ստամոքսի պարունակալում կերակրի աղի եւ ամիակի քանակությունը եղել է թույլատրելի նորմաների սահմաններում»,–ասաց Ս. Աբովյանը։
Ըստ մասնագետների՝ հայտնաբերված նյութերը ուժեղ ազդող բջջային նեյրոպարալիտիկ թունավոր նյութեր են եւ կարող էին հանդիսանալ կենդանու հավանական թունավորման պատճառ։
«ՀՀ»—ն նաեւ հետաքրքրվեց, թե չկա՞ այլ մեկնաբանություն, որ, օրինակ, փիղը ոչ թե սննդի թունավորումից է սատկել, այլ պատճառը եղել է այն, որ երկու շաբաթ անցկացրել է Գրանդ փղի հետ եւ ունեցել հարաբերություններ։ Ս. Աբովյանը չբացառեց, սակայն նկատեց, թե, քանի որ Մաշան կրկեսի փիղ է եղել եւ արու փիղ չի տեսել, դա կարող է ինչ–որ ազդեցություն ունենալ։
«Գրանդ հոլդինգ»—ի իրավաբան Կարեն Աղաջանյանն էլ հայտնեց, որ ըստ էության, փղի մահվան պատճառը ստամոքսի արգելակումն է եղել՝ այդ օրգանի աշխատանքը արգելափակվել է, ինչը փղերի մոտ հաճախակի գրանցվող դեպք է. «Փիղը կարող է շատ ուտել, ստամոքսը արգելափակվի, եւ նրան օդը չբավարարի, որից հետո սատկի։ Հերձումից հետո պարզ է դարձել, որ ստամոքսում եղել է մեծ քանակությամբ սնունդ, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել»։
Երբ 35—ամյա Մաշային բերեցին Հայաստան՝ մեծ գումարներ ծախսվեցին, հարսանիք արվեց, իսկ ինչպե՞ս է նախատեսվում կատարել փղի թաղումը. «ՀՀ»—ի հարցին ի պատասխան՝ Ս. Աբովյանը հայտնեց, որ թաղումն արդեն կատարվել է. փիղը հերձումից հետո թաղվել է կենդանաբանական այգու տարածքում։
«Գրանդ հոլդինգի» տնօրինությունը արդեն բանակցություններ է վարում, եւ մոտ ապագայում արդեն 4 գլուխ էգ փիղ կտեղափոխվի Հայաստան։ «Այսօր բանակցություններ են վարվում այնպիսի երկրների հետ, որտեղից հնարավոր է՝ փղեր կտրամադրվեն։ Շրի Լանկայի գերագույն դատարանի որոշմամբ ժամանակավոր կասեցվել է փղի տեղափոխումը, սակայն կան հույսեր, որ այդ արգելափակումը հանվի, եւ մենք փիղ ներմուծենք նաեւ այդ երկրից»,–ասաց իրավաբանը։
«Վստահ եմ, որ այս դեպքը պատճառ չի դառնա, որ մենք նոր փղեր չներկրենք Հայաստան։ Չորս փղերը կներկրվեն ասիական երկրներից, կլինեն 8–12 տարեկան։ Արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա, վարում ենք բանակցություններ, կազմվում են փաստաթղթերը»,–ասաց Կ. Աղաջանյանը։ Նա նաեւ հայտնեց, որ փղերի մի մասը հավանաբար մեր երկիր կտեղափոխվի մինչեւ տարվա վերջ կամ հաջորդ գարնանը, իսկ մյուս մասը՝ մինչեւ 2009 թվականի վերջ։
Հ. Գ. Հավելենք նաեւ, որ այս օրերին անկում է գրանցվել կենգուրուների ընտանիքում՝ թունավորումից սատկել է մեկ կենգուրու։
Նշենք նաեւ, որ կենդանաբանական այգու տնօրենը հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված 207 միլիոն դրամը բավականացնում է կենդանիներին կերակրելու համար։ Իսկ այգու վերանորոգման եռամյա ծրագրով այգուն հատկացվել է 2 մլն դոլար, որով կկառուցվեն նաեւ կենդանիների ազատավանդակներ։
Գալուստ ՆԱՆՅԱՆ

20-09-2008





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO