Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մրցակցությունից շահում են սպառողները

Պետությունը պետք է հետեւի խաղի կանոններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց  «Գրանդ քենդի» ձեռնարկություն։ Նա շրջեց գործարանի ամբողջ տարածքում։ «Գրանդ քենդի»—ի կոնֆետի արտադրության ամբողջ փուլը սկսվում եւ ավարտվում է այստեղ. ընկերությունն ինքն է տպագրում նույնիսկ իր արտադրանքի փաթեթավորման համար անհրաժեշտ թղթերը, արկղերը, տուփերը։
Գործադիր իշխանության ղեկավարը նախ եղավ տպարանում, այնուհետեւ՝ կարամելի, շոկոլադի, շոկոլադե կոնֆետների արտադրամասերում։ Ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը վարչապետին ծանոթացրեց կոնֆետի արտադրության փուլերին, արտերկրից բերված սարքավորումների աշխատանքին։ Կ. Վարդանյանը վարչապետին հավաստիացրեց, որ չնայած տնտեսական ճգնաժամին եւ վաճառքի ծավալների անկմանը, ընկերությունում աշխատատեղերը եւ աշխատավարձերը չեն կրճատվել։ Ավելին, աշխատավարձերը միշտ վճարվել են ժամանակին։
Գործարանում շրջելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ընդգծեց, որ «Գրանդ քենդի»—ն տարեցտարի ընդլայնում է իր շուկան, նոր տեսակի արտադրանք է առաջարկում սպառողին եւ հաջողությամբ զարգացնում է իր գործը. «Բավականին լավ հեռանկարներ են բացվում «Գրանդ քենդի»—ի առջեւ. ներքին կոոպերացիան ուժեղացնելով՝ ընկերությանը հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, իսկ սա ենթադրում է առավելություններ մրցակցային առումով»։ Սակայն, որոշ ապրանքանշանների առումով (հարցին ստորեւ կանդրադառնանք) խնդիրներ են ծագել, ըստ այդմ, ինչպե՞ս է պետությունը պատրաստվում պաշտպանել հայրենական արտադրողին։ «Իրավիճակը շուկայական կանոններին համապատասխան մրցակցություն է։ Մենք պետք է հետեւենք, որ մեր մրցակից երկրները այդ կանոնները պահպանեն իրենց երկրներում եւ որ այդ մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում։ Որովհետեւ մրցակցությունից շահում են մեր սպառողները։ Պետության խնդիրն այն է, որ խաղի կանոնները լինեն հստակ, քանզի խաղի կանոնների փոփոխությունը խաթարում է մրցակցությունը եւ կարող է այս կամ այն արտադրողին շուկայից դուրս մղել։ Մինչդեռ մենք շահագրգռված ենք, որ «Գրանդ քենդի»—ի զարգացման հեռանկարները լինեն կայուն, երկարաժամկետ, որովհետեւ դա բխում է մեր պետության, տնտեսության շահերից եւ, բնականաբար, հետեւելու ենք, որ այդ կանոնները չփոխվեն կամ չփոխվեն այնպես, որ հարվածեն «Գրանդ քենդի»—ի շահերին»,–հայտնեց Տիգրան Սարգսյանը։
Անդրադառնանք վերոհիշյալ՝ ապրանքանշանների խնդրին։ Ընդհանրապես հրուշակեղենի շուկայում երկու խնդիր կա. ինչպես նշում է Կարեն Վարդանյանը՝ նկուղային արտադրամասերի խնդիրը եւ մտավոր սեփականության խնդիրը։ Առաջինն այն է, որ նկուղներում արտադրում են կոնֆետ, որը ե՛ւ վտանգավոր է առողջությանը, ե՛ւ հեղինակազրկում է հայրենական արտադրողին։ Երկրորդը մտավոր սեփականության խնդիրն է, որ ծագել է հայրենական արտադրողի եւ ուկրաինական ընկերությունների միջեւ։ Բանն այն է, որ, ինչպես բացատրում է «Գրանդ հոլդինգ»—ի իրավաբանական վարչության պետ Կարեն Աղաջանյանը, ապրանքային նշանը գրանցելով՝ դրա նկատմամբ սեփականատերը ձեռք է բերում բացառիկ իրավունք։ Այսինքն՝ առեւտրային գործունեության ընթացքում միայն տվյալ սեփականատերը իրավունք ունի օգտագործել այդ նշանը, եւ նա կարող է արգելել յուրաքանչյուր երրորդ անձի՝ օգտագործելու այդ նշանը։ «Գրանդ քենդի»—ն ունի մի շարք գրանցված ապրանքային նշաններ, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են հստակ ընթացակարգով (8–ամսյա)։ Երբ նշանը գրանցվում է, դառնում է տնտեսավարողի սեփականությունը 10 տարվա ընթացքում, որից հետո սեփականատերը կարող է երկարացնել այդ ժամկետը եւս 10 տարով։ «Գրանդ քենդի»—ն շուկայում արել է ուսումնասիրություններ եւ արձանագրել, որ իր գրանցած ապրանքանշանով շուկայում կան արտադրանքներ, որոնք, սակայն, «Գրանդ քենդի»—ին չեն պատկանում։ «Ընդ որում, խախտումները ե՛ւ տեղական արտադրողի, ե՛ւ ներմուծողի կողմից են։ Խոսքը, օրինակ, «Բելոչկա», «Միշկա կասալապի», «Միշկա նա սեվերե», «Ալյոնկա», «Կոտ վ սապոգախ» եւ այլ ապրանքանշանների մասին է»,–իրավիճակը ներկայացրեց Կ. Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ խորհրդային ժամանակաշրջանում այդ ապրանքանշանները ընդհանուր՝ պետւթյանն էին պատկանում, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո ամեն երկրում տնտեսավարողը այդ նշանները գրանցեց իր անունով։ Ասենք, «Ալյոնկա»—ն ՌԴ—ում գրանցված է «Կրասնի օկտյաբրի»—ի, ՀՀ—ում՝ «Գրանդ քենդի»—ի անունով։ Սա նշանակում է, որ «Գրանդ քենդի»—ն իր «Ալյոնկա»—ն ՌԴ կամ Ուկրաինա տանել չի կարող, իսկ եթե տանի էլ, ապա հենց սահմանին կարգելվի այդ երկրներ ներմուծումը այն պատճառաբանությամբ, որ այնտեղ գոյություն ունի մաքսային գրանցամատյան, որտեղ ապրանքային նշանի սեփականատերը դիմել է, գրանցվել եւ իր ապրանքի նման ապրանք սահմանից ներս չի թույլատրվում։ Ի տարբերություն սրա, ՀՀ սահմանից ներս, սակայն, մտնում են, ասենք, ուկրաինական «Բելոչկա»—ն եւ այլ կոնֆետներ։ Կ. Աղաջանյանը տեղեկացրեց, թե դա ՀՀ—ի օրենսդրական բացի պատճառով չէ. կա մաքսային գրանցամատյանի վարման կարգը, որ, սակայն, չի գործում, մաքսային գրանցամատյան, որպես այդպիսին, չկա։
Փաստորեն, չնայած օրենքով սահմանված կարգին, մաքսային գրանցամատյան չի վարվում։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի այդ գրանցամատյանը վարվի։ Վարչապետը լրագրողներին հայտնեց, որ համապատասխան օրինագիծը ներկայացված է ԱԺ. «Փորձելու ենք ներդնել այն լավագույն միջազգային փորձը, որ այսօր կիրառվում է ԵՄ կողմից եւ, բնականաբար, օրենքի ընդունումով պայմանավորված կլինի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, որպեսզի գրանցամատյանները լիարժեք ձեւավորվեն եւ հստակություն մտցնեն մեր մրցակցային դաշտում»։ «Գրանդ քենդի»—ի սեփականատեր Կարեն Վարդանյանը հույս հայտնեց, թե վարչապետը կաջակցի, որպեսզի լուծվի խնդիրը եւ որպեսզի չներմուծվեն այնպիսի ապրանքատեսակներ, որոնք խախտում են «Գրանդ քենդի»—ի սեփականությունը (ապրանքանշանը սեփականություն է համարվում)։
Ի դեպ, վարչապետը երեկ ընկերությունում խորհրդակցություն հրավիրեց հենց այս թեմայով, նաեւ՝ քննարկելու, թե ինչպես է իրականացվում այս կամ այն ապրանքի պատենտավորումը, ինչպես է պաշտպանվում մեր օրենսդրությամբ, ինչպիսին է մրցակցային դաշտը այս բնագավառում, ովքեր են մրցակիցները, կա՞ն մրցակցային կանոնների խախտումներ, ի՞նչ հիմքեր են ստեղծվում, որպեսզի ՀՀ—ում նմանատիպ արտադրությունները կարողանան վստահ լինել, որ խաղի կանոնները չեն փոխվելու, որպեսզի ներդրողը հանգիստ լինի եւ ընդլայնի իր արտադրությունն ու աշխատի ոչ միայն հայկական շուկայում, այլեւ մրցակցի հանրաճանաչ ընկերությունների հետ։ «Մենք շահագրգռված ենք, որ «Գրանդ քենդի»—ն ընդլայնի իր արտադրությունը։ Սա համակարգաստեղծ ձեռնարկություն է, բնականաբար, շահագրգռված ենք, որ մրցակցային առավելությունները ոչ միայն չկորցնի, այլեւ երկարաժամկետ հեռանկարում ձեռք բերի նոր առավելություններ»։ «ՀՀ օրենսդրությունը պաշտպանո՞ւմ է տեղական արտադրությունը». «ՀՀ»—ի հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նկատեց. «Գրանդ քենդի»—ն տարեցտարի ընդլայնվում է, նոր արտադրատեսակներ են ստեղծվում, սպառողներն ավելանում են, նշանակում է՝ այս ոլորտում ներդրումներ կատարելը ձեռնտու է։ Սա է ձեր հարցի պատասխանը»։
«Գրանդ քենդի» այցի ընթացքում վարչապետը չհամտեսեց կոնֆետներ. քա՞ղցր չի սիրում, թե՞ «Գրանդ քենդի»—ինը չի սիրում. լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ վարչապետը ժպտաց. «Մենք մեր ընտանիքում հիմնականում սպառում ենք «Գրանդ քենդի»—ի արտադրանքը, որովհետեւ  բավականին որակյալ է, գինն էլ, շոկոլադային այլ արտադրանքների համեմատ, մրցակցային առավելություններ ունի»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

25-11-2009





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO