Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԱԳՆ


Համագործակցության նոր ուղղություններ

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին

ՖՄԿ նախարարական համաժողովի առաջին օրվա աշխատանքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է հնչած հարցերին։
–Պարոն նախարար, մինչ այս պահն ինչպես եք գնահատում նախարարական համաժողովի աշխատանքների ընթացքը։ Հեղափոխությունից հետո մտավախություններ կային, որ քանի որ պաշտոնյաներ են փոխվել եւ այլն, հնարավոր է Հայաստանը չկարողանա հավուր պատշաճի իրականացնել միջոցառումը։
–Գիտեք, մի քանի անգամ առիթը եղել է այս մասին խոսել։ Ես շատ հպարտ եմ, որ ամենից բացի, սա ցույց է տալիս մեր պետության կարողությունները, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, անմիջապես դրսեւորվեց քաղաքական կամք լավագույնս ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը։ Արդեն մայիս ամսին կառավարության առաջին որոշումներից էր, երբ որ վերադասավորվեց ամբողջ համակարգը, եւ վարչապետի գլխավորությամբ, փոխվարչապետ Ավինյանի համակարգմամբ ամբողջ համակարգն աշխատում էր շատ ակտիվ այս օրվա համար։ Մեր պետության կարողություններն ի ցույց են բերվում այսօր. մենք կարող ենք այս ամենն անել, կարող ենք նման մեծ ծավալի գագաթնաժողով, միջազգային միջոցառում կազմակերպել Հայաստանում։
–Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մի հարթակ է, որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը, եւ մենք լավ հնարավորություն ունենք աֆրիկյան շատ երկրների հետ երկկողմ հարաբերություններ ունենալ, որպեսզի մեզ մտահոգող հարցերը, ավելի հրատապ հարցերն ավելի առաջ տանել։ Կան երկրներ, որոնց հետ այս շրջանակում միգուցե դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։
–Աֆրիկյան ուղղությունը մեզ համար իրապես շատ հետաքրքիր եւ կարեւոր ուղղություն է։ Իհարկե մենք ունենք շատ այլ հարթակներ՝ ՄԱԿ—ը լավ հարթակ է, բայց այստեղ համագործակցության թեմաները, համագործակցության ոգին շատ լավն են, շատ օգտակար են այս հարթակն օգտագործելու համար՝ ինչպես մեզ Աֆրիկայում ավելի ճանաչելի դարձնելու, այնպես էլ հնարավորություններն ուսումնասիրելու համար։ Մենք մեր տնտեսությամբ, մեր հնարավորություններով կարող ենք ներխուժել այդ շուկան եւ նաեւ հրապուրել իրենից հետաքրքրությունը մեր շուկայի հանդեպ։ Սա շատ էական ուղղություն է, եւ մեզ համար բավական մեծ գերակայություն է այս հարթակն օգտագործել՝ աֆրիկյան մայցամաքում ավելի երեւալու, ավելի աշխուժություն ցուցաբերելու համար ինչպես մայրաքաղաքում անմիջական ներկա լինելու, այնպես էլ՝ Աֆրիկյան միության շրջանակներում բոլոր երկրների հետ աշխատելու միջոցով։
–Ո՞ր երկրներն են, որոնց հետ այս գագաթնաժողովի ընթացքում կլինեն դիվանագիտական հարաբերություններ։
–Մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ հիմնականում աֆրիկյան բոլոր պետությունների հետ, որքան հիշում եմ։ Միգուցե փոքր թվով մի քանի պետություններ լինեն, որոնց հետ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Աֆրիկյան երկրներից մենք սկզբունքորեն հիմնական պետությունների հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ։ Բայց դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեկ բան է, այլ բան է ընդլայնել համագործակցությունը, ընդլայնել թեմաները նաեւ մեր երկրների համար։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր պետության համար աֆրիկյան մայրցամաքն ավելի ճանաչելի լինի եւ ավելի հրապուրիչ։
–Պարո՛ն նախարար, եղե՞լ են արդեն երկրներ, որոնք դիմել են անդամակցության համար, սակայն այդ հարցը չեղարկվել է։
–Այդ որոշումը պետք է կայացնեն պետությունների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում, իսկ այսօր նախարարական համաժողովն է, գագաթնաժողովը տեղի է ունենալու երկու օր հետո, եւ գագաթնաժողովի ժամանակ կլինեն որոշումներ, որոնք կընդլայնեն անդամների ցանկը, բայց ոչ թե լիիրավ անդամների, այլ՝ դիտորդ եւ ասոցացված երկրների։
–Հայաստանը խնդիր ունի՞ հայտերի հետ (անդամակցության)։
–Հայաստանը ոչ մեկի հետ խնդիր չունի։
–Պարո՛ն Մնացականյան, իսկ Ֆրանկոֆոնիայից զատ, նախատեսվո՞ւմ են այստեղ հյուրընկալված երկրների հետ երկկողմ շփումներ։
–Այո, նախատեսվում են։ Ես ինքս ունեմ մի շարք հանդիպումներ իմ գործընկերների հետ այս երկու օրվա ընթացքում, եւ բացի դրանից, դուք գիտեք, որ նաեւ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների այցեր են լինելու, որոնք նույնպես առիթ են նաեւ երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։ Այստեղ արդեն բոլոր հարմարություններով սենյակները կան դրանց համար, եւ ինչպես բոլոր այլ բազմակողմ միջոցառումների ժամանակ, պետություններն օգտագործում են առիթը միմյանց հետ երկկողմ օրակարգեր քննարկելու համար, այնպես որ սա էլ բացառություն չէ, եւ ես ինքս էլ ունեմ հանդիպումների իմ ցանկը։
–Պարո՛ն նախարար, քանի որ հանդիպումները հիմնականում դռնփակ են, լրատվամիջոցները հնարավորություն չունեն տեղեկանալու քննարկումների մասին։ Կառանձնացնե՞ք հիմա մի քանի հարց, որոնք կարեւոր են Հայաստանի համար եւ քննարկվելու են նիստերի ընթացքում։
–Այսօր արդեն առավոտը բացվեց ընդհանուր քննարկումներով, եւ ամենակարեւորն ինձ համար, ամենաոգեւորիչն այս քննարկումներում այն հանգամանքն է, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության նոր ուղղություններ գտնելու համընդհանուր ցանկություն կա, իսկ ֆրանսերենը, ինչպես ասել էի, այս երկրները համախմբելու գործիք է։ Անդամ երկրների այդ միահամուռ, այդ միասնական ցանկությունն իհարկե ի հայտ է բերում միասին աշխատելու եւ քարտուղարության միջոցով օրակարգն էլ ավելի հարստացնելու անհրաժեշտությունը։ Մենք ինքներս, որպես նախագահություն, արդեն ունենք նպատակ այս երկու տարվա ընթացքում՝ թե՛ գագաթնաժողովի ժամանակ, թե՛ դրանից հետո, որոշ լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն հաղորդել, ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական համագործակցության բաղադրիչը, առավել եւս այն մասին, որը վերաբերում է նորարարություններին, եւ այդ առումով այս Ֆրանկոֆոնիայի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատու նախարարների ֆրանկոֆոն ցանցի ստեղծումը։ Սա այս գագաթնաժողովի կոնկրետ արդյունքն է, կոնկրետ պրոդուկտ է այս գագաթնաժողովի։ Սակայն այդ ցանցը կմնա միայն ցանց, եթե չկարողանանք համագործակցության ավելի կոնկրետ օրինակներ ի հայտ բերել։ Սա մեր մարտահրավերն է եւ նաեւ մեր ցանկությունն այս երկու տարվա ընթացքում իրապես ստեղծել կոնկրետ օրինակներ։
–Տնտեսական ֆորումի՞ց էլ Ձեր ակնկալիքները երեւի նույն շրջանակներում են։
–Այո՛, նույն շրջանակներում են, սակայն մեկ ֆորումով հարցը չի լուծվում։ Ֆորումը կարող է լավ հարթակ, լավ սկիզբ դառնալ համագործակցության համար, եւ ես հուսով եմ, որ երկու տարվա ընթացքում՝ մեր նախագահության ավարտին, կկարողանանք հաջորդ նախագահությանը փոխանցել արդեն որոշակիորեն ձեւավորված օրակարգ, որի հիման վրա մենք հետագայում կկարողանանք ընդլայնել համագործակցությունը։
–Պարոն նախարար, մեկ ճշտում. ղարաբաղյան hակամարտությունը բանաձեւում ընդգրկվելո՞ւ է, ձեւակերպում լինելո՞ւ է։
–Կա վեց բանաձեւ, որոնցից մեկը վերաբերում է նման քաղաքական խնդիրներին, եւ այնտեղ կտեսնեք ձեւակերպումը։

09-10-2018





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO