Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է

Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9–11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5—–3.6։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխությունների եւ պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու մասին։
«Մեր պետական կառավարման համակարգում 3.5—3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում։ Սրա արդյունքում մենք ունենք այնպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, կան բաժիններ, օղակներ, կան ղեկավարներ, բայց չկան ենթականեր։ Սա արված է տարբեր պատճառներով. որովհետեւ բաժնի պետի աշխատավարձը ավելի բարձր է, տեղակալի աշխատավարձը նույնպես։ Սակայն սրանից բխում են նաեւ հավելյալ ծախսեր եւ, իհարկե, անարդյունավետություն, որովհետեւ պարզվում է, որ ղեկավարները ավելի շատ են, քան աշխատողները»,–ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաեւ պետական կառավարման համակարգում աշխատանքի եւ կադրերի որակին։
«Պետք է հասկանանք, որ իրավիճակը, երբ աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաեւ աշխատավարձերի անկման, դրա հետեւանքով՝ աշխատողների մոտ մոտիվացիայի նվազում։ Օպտիմալացման գործընթացի կարեւորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձ ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար։ Այս տեսակետից խնդիրը գումար խնայելը եւ աշխատողներին կրճատելը չէ, որովհետեւ եթե մենք ունենք 18 հազար աշխատող եւ ցանկանում ենք բոլորի աշխատավարձերը բարձրացնել, դրա համար պետք է օգտագործենք հսկայական դրամագլուխ՝ նախապես իմանալով, որ մեր պետական կառավարման համակարգը չունի այդքան աշխատողի կարիք»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը սխալ է համարում պետական կառավարման համակարգին որպես աշխատատեղ նայելը։
«Ենթադրենք, պետական կառավարման համակարգում ունենք 18 հազար աշխատող եւ մենք ավելացնում ենք եւս 18 հազար հաստիք՝ ասելով, որ կրկնապատկել ենք աշխատատեղերը։ Դրա հետեւանքով երկիրը տնտեսական եւ բոլոր առումներով կհայտնվի ճգնաժամի մեջ, որովհետեւ կառավարման համակարգը կարեւորագույն բաղադրիչն է բոլոր ոլորտներում փոփոխություն իրականացնելու համար»,–ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս կան նախարարություններ, որոնք արդյունավետության բարձրացման արդյունքում էականորեն ու շոշափելիորեն բարձրացրել ու բարձրացնում են իրենց աշխատողների աշխատավարձերը։ Ըստ վարչապետի՝ պետական կառավարման համակարգում տարբեր գերատեսչություններում առկա են կրկնվող գործառույթներ, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր նախարարություն իրականացնի միայն իրեն վերապահված գործառույթները։
Վարչապետը հավելեց, որ ներկայումս պետական կառավարման համակարգում առկա է խնդիր նաեւ պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման առումով, քանի որ վերջիններս հրաժարվում են աշխատել ցածր աշխատավարձով, քանի որ մասնավոր ոլորտում շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։
«Ահա այսպիսի խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են այդ փոփոխությունները»,–եզրափակեց Փաշինյանը։

19-01-2019





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO