Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»

Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում երեկ այցելել են ԱՄԷ—ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ շեյխ Զայեդի անվան մեծ մզկիթ այցելությամբ։
Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հիշատակին։ Նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում եւ նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։
Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաեւ Աբու Դաբիի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցի։
Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Մեկ տեղում հավաքված է ամեն ինչ՝ հայկական պետականությունն իր դրոշով եւ զինանշանով, Հայ առաքելական եկեղեցին եւ, իհարկե, մեր ապագան՝ դպրոցը,–ասել է նախագահ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով հայ համայնքին միասնականության, նվիրվածության, հայրենասիրության եւ ազգային արժեքների պահպանության համար։–Կուզենայի ձեզ հետ միասին ապրել այն օրը, երբ մենք կմոռանանք «սփյուռք» բառը, ու բոլորս հայաստանցի լինենք Մեր բոլորի կիզակետն ի վերջո հայրենիքն է, սակայն ուզում եմ ձեզ հետ կիսվել նաեւ մեկ այլ մտքով։
Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետեւ մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք՝ իրար հետ շատ սերտ կապված։ Մենք ստեղծել ենք 21—րդ դարի փոքրիկ տիպարը, որովհետեւ 21—րդ դարում ամբողջ աշխարհը, ողջ աշխարհի բնակչությունը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Ավստրալիայից մինչեւ Ռուսաստան, Եվրոպայից մինչեւ Միացյալ Նահանգներ, ապրելու է որպես մեկ ընդհանուր ընտանիք՝ մարդկության ընտանիք։ Աշխարհը գնալով փոքրանում է, քանի որ բնակչությունն է մեծանում։ Փոքրանում է, որովհետեւ բոլորս իրար հետ կապված ենք։
Փոքրանում է, որովհետեւ եթե քսան տարի առաջ մեկը ասեր, որ Հայաստանում տեղի կունենան փոփոխություններ, զարգացումներ, եւ դուք կարող եք նույնիսկ հեռվից լինել դրա մասնակիցը, գուցե ձեզնից շատերն ասեին, որ հնարավոր չէ։ Եվ ահա, ընդամենը քսան տարի անց այդ ամենը հնարավոր է։
Այս հնարավորությունը թույլ է տալիս մտածել բոլորիս, որ մեր մասնակցությունը Հայաստանին այսօր շատ ավելի խորն է, եւ հնարավորություններն են շատ ավելի մեծ։ Մենք ոչ միայն հոգով, սրտով, հավատքով ենք հայրենիքի հետ, ձեզնից յուրաքանչյուրը նաեւ ֆիզիկապես է կապված հայրենիքի հետ։ Ֆիզիկական կապը գուցե ինտերնետային, վիրտուալ կապ է, բայց շատ էական է Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունների, այն է՝ թավշյա հեղափոխության կամ հայկական ձեւով հեղափոխության մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները կամ Երեւանի փողոցներում գտնվողները չէին, հեղափոխության իրադարձություններին մասնակցում էին շատ շատերը։ Ինչ—որ իմաստով մեր ողջ ժողովուրդը՝ Լոս Անջելեսից մինչեւ Եվրոպա ու Միջին Արեւելք, ապրում է հայրենիքի վիճակով, հայրենիքում կատարվող իրադարձություններով ու, ընդհանրապես, հայրենիքով։
Ես համարում եմ, որ մեր ազգը 21—րդ դարի ազգ է, որովհետեւ 21—րդ դարում շատ արժեքներ փոխվելու են, 21—րդ դարում հզոր է լինելու ոչ թե այն ազգը կամ պետությունը, որն ունենալու է շատ մեծ բնական հարստություն, այլ այն ազգը, որը կարողանալու է փոքր տարածքում փոքր ուժերը միավորել, այն ազգը, որը կարողանալու է իր մտավոր ունակություններն ի մի բերել, ծառայեցնել հայրենիքին։ Կարծում եմ՝ այս բոլորը մենք ունենք, ավելին, ես հավատում եմ, որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք։ Մենք ազգ ենք, որն Աստծո ընտրությամբ անցել է ամենաանհնարին փորձությունների միջով, տեսել աշխարհի վատթարագույն դժոխքը՝ Եղեռնը։ Բայց այսօր ոչ միայն կանք, ոչ միայն գոյություն ունենք, այլեւ ուժեղ ենք, հզոր։ Մենք հաղթող ժողովուրդ ենք։ Հաջորդ հաղթանակներն առջեւում են, եւ այդ հաղթանակները լինելու են ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ մեր ազգային շահերի, պետականության բոլոր ոլորտներում։
Այս երեք—չորս օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում իմ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ես մեկ գնահատական եմ լսել հայերի մասին՝ ազնիվ, աշխատասեր, նվիրյալ, բարի, հայրենասեր մարդիկ, որոնք այսօր սփռված լինելով աշխարհով, աշխարհի բոլոր կետերից կարող են հայրենիք բերել իրենց գիտելիքը, հնարավորությունները, կապերը, ցանկությունն ու աշխատանքը։
Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք»։
Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել, որ բոլորս միասին, համախմբված ծառայենք մեր ընդհանուր նպատակին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Դուք, ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Հետեւաբար, բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես ապրում է դրսում, բայց միեւնույնն է, մի օր, Աստծո կամքով, բոլորը վերադառնալու են մեծ, ազատ, անկախ, ժողովրդավար հայրենիք։
Ես վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլեւ դառնալու ենք աշխարհի առաջավոր երկրներից մեկը, որովհետեւ 21—րդ դարում ամենամեծ արժեքը լինելու է մարդու գիտելիքը, աշխատելու ունակությունը, որը մենք ունենք։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ իսկապես 21—րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու»,—ասել է նախագահ Սարգսյանը։

19-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO