Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.04.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Զբոսաշրջիկ գալիս են, ուխտավոր՝ գնում

Տաթեւում կյանքն ակտիվ է ու առաջիկա ամիսներին ավելի կակտիվանա

Տաթեւի օդային ճանապարհի կանգառը Տաթեւի վանքի դարպասների հարեւանությամբ է, կամ՝ «Տաթեւեր» ճոպանուղով Տաթեւ գյուղ եկողն առաջինը վանական համալիր է այցելում։ Ճիշտ է, համալիրում հիմա վերանորոգման աշխատանքներ են, բայց վանքի բնականոն աշխատանքը դրանից չի տուժում։ Տաթեւում «ՀՀ»—ի թղթակիցը զրուցել է վանահայր տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի հետ։
–Վերանորոգման աշխատանքները հիմա ի՞նչ փուլում են։
–Զուգահեռ հիմա վանքի հյուսիս—արեւմտյան խցերն են վերանորոգում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին։ Օծվեց 2018թ.։ Զուգահեռ շինությունները վերանորոգելուց հետո անցնելու են Սուրբ Պողոս–Պետրոս եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների վերանորոգմանը։ Աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ, որպեսզի վանքի բնականոն կյանքը չտուժի։ Տաթեւը մեծ կառույց է, հետո շատ հին է, ուստի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենայն մանրամասնությամբ։
–Գյուղի հոգեւոր կյանքն ի՞նչ հիմքերի վրա է։
–Ես արդեն 12 տարի է՝ Տաթեւի վանքում եմ ծառայում։ Երբ նշանակվեցի, սկսեցինք կիրակնօրյա դպրոցներ, երգչախումբ բացել։ Երեխաների հետ սկսեցինք աշխատանք ծավալել։ Մինչ օրս կիրակնօրյա դպրոցներ են գործում Տաթեւի վանքի հարակից գյուղերում։ Զատկական տոնին, Սուրբ Ծնունդին, առհասարակ մեծ տոներին, երեխաներին բերում ենք պատարագի։ Շարժ կա։ Այս գյուղերի գոնե երեխաները մեզ հետ շփվել են, մեզ ճանաչում են, մի քանի սերունդ է ավարտել դպրոցը։ Համոզված եմ՝ իրենց հետագա կյանքում բարերար ազդեցություն կունենան Տաթեւի վանքի դաստիարակությունը, մեզ հետ շփումը։
–Իսկ այստեղ եկող զբոսաշրջիկնե՞րը, նրանց մասին ի՞նչ կասեք, գիտե՞ն՝ ուր են գալիս։
–Տաթեւը կարծես հրաշք լինի, գրավում է բոլորին։ Իր գողտրիկությունը, վայրը, հնությունը, զորությունը… շատերին է փոխում։ Այստեղ շփվում են անաղարտության հետ, ու իրենց հոգում շատ բան է փոխվում։ Կարելի է ասել՝ զբոսաշրջիկ գալիս են, ուխտավոր՝ գնում։
–Հիմնականում ո՞ր երկրներից են գալիս։
–Որ երկիրը որ պատկերացնում եք. ֆրանսիացիներ, ռուսներ, ֆիլիպինցիներ, հնդիկներ, ամերիկացիներ։ Ամենաքիչը երեւի Անգլիայից են գալիս։ Լեհաստանից են շատ գալիս, իհարկե, հիմնականում ամռանը։
–Քանի որ զբոսաշրջային սեզոնը կարելի է ասել սկսվում է, եւ հետեւաբար համացանցում շատերը կորոնեն Հայաստանի մասին տեղեկատվություն, խնդրում եմ Տաթեւի վանքի մասին փոքրիկ պատմական ակնարկ կատարել՝ այստեղի այցելուներին իրազեկելու համար։
–Նախ՝ անվան մասին. ըստ ավանդության, Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսը, որը Քրիստոսի 72 աշակերտներից էր նաեւ, այստեղ քրիստոնեություն է քարոզել, եւ Եվստաթեոսի անունով այստեղ փոքրիկ միաբանություն է ստեղծվել, կոչվել է Եվստաթեոս առաքյալի միաբանություն։ Եվ Եվստաթեոսը կրճատվել, դարձել է Տաթեւ։
Շինություններից հնագույնը Սուրբ Պողոս–Պետրոս եկեղեցին է, որը կառուցվել է 906թ.։ Եկեղեցու մեջ երկու մեծ սյուն կա։ Դրանց հիմքում կան սուրբ Պողոս, Պետրոս առաքյալների մասունքներից, իսկ դիմացը զանգակատունն է, որը ավելի ուշ է կառուցվել՝ 1904թ.։ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն է կառուցել։ Երկրորդ եկեղեցին Սուրբ Աստվածածինն է։ Կառուցվել է 1081թ.։ Երրորդ եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Ստեփանոս Օրբելյանն է կառուցել՝ 1295թ.։
Տաթեւի վանքում 2 շատ հին զանգ կա՝ 1302թ. եւ 1304թ.։ Ստեփանոս Օրբելյանն է պատվիրել։ Կապանում են ձուլել, եւ ամբողջ աշխարհում, կարելի է ասել, հայերեն արձանագրությամբ այդպիսի հին զանգեր ընդամենը երկուսն են, երկուսն էլ՝ Տաթեւում։
–Առջեւում Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն է՝ Զատիկը։ Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այստեղ, եւ, առհասարակ, ինչպե՞ս է պետք նշել տոնը։
–Քրիստոնյաները Զատկին նախապատրաստվում են նախ եւ առաջ Մեծ պահքը պահելով։ Զատկի պատրաստությունը 50–օրյա պատրաստություն է։ Այս տարի Մեծ պահքը սկսել է մարտի 23—ին, եւ ապրիլի 21—ին Զատիկն է։ Տարվա ընթացքում Զատիկն ինքնամաքրման, աղոթքի, հոգով նորոգվելու համար է, տարվա ընթացքում մենք զանազան սխալներ ենք գործում, եւ սա ամենապատեհ առիթն է գործած սխալների համար զղջալու, խոստովանելու, մաքրվելու։ Պահեցողության ընթացքը ով կատարում է, այսինքն՝ մտնում է պահքի մեջ՝ իր համար Զատիկը խորհուրդ է, իմաստ, փափագ, ձգտում, հոգեւոր ներքին խոր գեղեցկություն կա։ Մենք Զատիկը նշում ենք մատաղ անելով, հավկիթ ներկելով։ Երեխաներին ենք բերում, ուխտավորներ ենք ունենում։ Տաթեւի վանքում հատկապես գեղեցիկ է անցնում Ավագ շաբաթը՝ Զատկին նախորդող շաբաթը, որը հագեցած է տարբեր արարողություններով, եւ ուխտավորները հատուկ գալիս են Տաթեւ, այստեղի Ավագ շաբաթվա արարողություններին մասնակցելու։ Շատ գեղեցիկ է ամեն ինչ, Տաթեւում ամեն ինչ հրաշալի է լինում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Տաթեւ-Երեւան

16-04-2019





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO