Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին

Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների մասնակցությամբ միջազգային մրցաշարերով։ Նրանց երկրպագուների ուշադրությունն, անշուշտ, ամենից առաջ սեւեռված է գերմանական Կարլսրուե քաղաքում մեկնարկած դասական շախմատի «Գրենկե» գերմրցաշարում Լեւոն Արոնյանի ելույթին, սակայն մյուս մրցումներն էլ զերծ չէին հետաքրքիր իրադարձություններից։
Սկսենք գերմրցաշարին զուգահեռ գերմանական այդ նույն քաղաքում անցկացված բաց մրցաշարից, որում իրեն գերազանց դրսեւորեց վանաձորցի Սամվել Տեր—Սահակյանը։ Նա 7,5 միավորով բաժանեց 1—8—րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 4—րդը։ Գլխավոր մրցանակին արժանացավ գերմանացի Դանիել Ֆրիդմանը, որը համանուն գերմրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ։ Մեր մյուս գրոսմայստեր Արամ Հակոբյանը 7 միավորով 21—րդն էր 904 մասնակիցների հաշվարկում։ Ի դեպ, սա եվրոպական ամենաներկայացուցչական մրցաշարն էր։
Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին նաեւ Թուրքիայում վերջնագիծը հատած Եվրոպայի կանանց անհատական առաջնության մեդալներից։ Մեր հինգ մասնակիցներից 4—ը ելույթն ավարտեցին 6,5 միավորով, ինչը շատ քիչ էր մրցանակային տեղերի համար պայքարին միջամտելու համար։ Արդյունքում՝ Էլինա Դանիելյանը լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց 29—րդ, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31—րդ, Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը՝ 32—րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35—րդ հորիզոնականին։ Աննա Սարգսյանն էլ 4 միավորով 130 մարզուհիների աղյուսակում 105—րդն է։ Ուկրաինայից հանդես եկող մեր հայրենակցուհի Եվգենիա Դոլուխանովան իր հաշվին գրանցելով 5,5 միավոր՝ նշվեց 68—րդ տեղում։ Մասնակիցների թվում էր նաեւ Թուրքիան ներկայացնող Նելլի Ալեքսանյանը, որը 3,5 նիշով գրավեց 119—րդ տեղը։
Հարկ է նշել, որ Ղուկասյանը եւ Գեւորգյանը համապատասխանաբար 54 ու 43 միավորով բարելավեցին իրենց անհատական վարկանիշը։ Ընդ որում, վերջինիս միայն 1 վարկանիշային միավոր չբավարարեց 3—րդ անգամ կանանց գրոսմայստերի նորման լրացնելուն։
Իսկ մրցանակային տեղերը բաշխվեցին լրացուցիչ ցուցանիշների հաշվարկի արդյունքում։ Առավել հաջողակ գտնվեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, որն առաջ անցնելով 8 միավոր վաստակած մյուս չորս շախմատիստուհիներից՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի։ Արծաթե ու բրոնզե մեդալները բաժին հասան ֆրանսուհի Մարի Սեբագին եւ գերմանուհի Ելիզաբեթ Պաետցին։
Հայ մեկ այլ շախմատիստ՝ Գեւորգ Հարությունյանը, 5—րդը ճանաչվեց Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում կայացած ներկայացուցչական մրցաշարում։ Նա 9 հանդիպումներում ազգանվան դիմաց գրանցեց 7 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց մրցանակային եռյակից։ Կես միավորի առավելությամբ մրցաշարի հաղթող դարձավ տեղացի գրոսմայստեր Ռենիեր Վասկեսը։
Այդ ընթացքում Լեւոն Բաբուջյանն ու Սուսաննա Գաբոյանը փոփոխակի հաջողությամբ են մասնակցում Իրանում ընթացող «Ղաեմի գավաթ» միջազգային մրցաշարին։ Առավել հաջող է հանդես գալիս Բաբուջյանը, որը 5 հանդիպումներում վաստակած 3,5 միավորով հաստատվել է 13—րդ տեղում։ Մեր գրոսմայստերը կես միավոր է զիջում 7 առաջատարներին։ Մինչդեռ, Գաբոյանը 2 միավորով 51 խաղացողների պայքարում 34—րդն է։
Հայաստանի վետերանների հավաքականն էլ անհաշտ պայքար է մղում 50 տարեկաններից բարձր շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունում, որն անցկացվում է ՖԻԴԵ—ի հովանու ներքո։ 7 տուրից հետո մեր ընտրանին՝ Ռաֆայել Վահանյան, Արտաշես Մինասյան, Կարեն Մովսիսյան, Արշակ Պետրոսյան, Նորայր Քալանթարյան կազմով, 9 միավորով ընթանում է 5—րդ տեղում։ Մերոնք հաղթել են Իռլանդիայի, Ավստրիայի, Իսրայելի եւ Գերմանիայի հավաքականներին, պարտվել ամերիկացիներին եւ իսլանդացիներին ու ոչ—ոքի խաղացել Անգլիայի առաջին հավաքականի հետ։ Առաջին չորս տեղերում են ԱՄՆ—ի (13 միավոր), Իտալիայի (11), Իսլանդիայի առաջին (10) եւ Գերմանիայի (10) հավաքականները։ Իսկ մրցում են 26 թիմեր։
Վերջապես անդրադառնանք Լեւոն Արոնյանին, որը երեկ կայացած 4—րդ տուրում սպիտակ խաղաքարերով 38—րդ քայլին պարտության մատնեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։ Սա նրա առաջին հաղթանակն էր այս մրցաշարում՝ նախորդած 3 ոչ—ոքիներից հետո։ Այդպիսով, Լեւոնը վաստակելով 2,5 միավոր՝ հավասարվեց աղյուսակը գլխավորող Սվիդլերին եւ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Վերջինս հրապարակման պատրաստման պահին դեռ չէր ավարտել հերթական պարտիան։ Մասնակցում է 10 գրոսմայստեր։ Այսօր Արոնյանը սեւերով մրցելու է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե—Լագրավի հետ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

24-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO