Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Շինարարության վերելքն անխուսափելի է

Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի որ տնտեսության գերակա ոլորտներից է շինարարությունը, ուստի կարեւորելով ոլորտի զարգացումը, յուրաքանչյուր տարի ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Պրոմ Էքսպո» ընկերությունը կազմակերպում են մասնագիտացված ցուցահանդես։ Տասներկուերորդ անգամ երեկ մեկնարկեց «Շինարարություն եւ Ինտերիեր» միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը, այս անգամ ընդլայնված թիմով։
Այս տարի թե՛ մասնակից կազմակերպություններն էին ավելացել, թե՛ միջոցառման հովանավորները, ինչը, միջոցառման մասնակիցների վկայությամբ, խոսում է շինարարության ոլորտի աշխուժացման, նոր ընկերությունների ավելացման, ոլորտի նկատմամբ սպառողների հետաքրքրության մեծացման մասին։ Այս տարի միջոցառմանը մասնակցում էր շինարարության ոլորտը ներկայացնող շուրջ 120 կազմակերպություն, որոնց 50 տոկոսը տեղական արտադրանք թողարկող ընկերություններ են։ Մասնակցում էին նաեւ կազմակերպություններ ՌԴ—ից, Վրաստանից, Չինաստանից, Իրանից եւ Գերմանիայից։ «Պրոմ էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ «Շինարարություն եւ ինտերիեր 2019» խորագրով ցուցահանդեսը տարեցտարի դինամիկա է արձանագրում թե՛ մասնակիցների, թե՛ այցելուների առումով։ Սկսել են 39 մասնակցից, իսկ այժմ 120—ի են հասել։
Նրա խոսքով, միջոցառումը լավագույն հարթակ է ոլորտում ներդրումային ծրագրերի մշակման եւ նոր գործնական կապերի ստեղծման համար։ Մասնակից ընկերություններից շատերն արդեն ավանդույթ են դարձրել միջոցառմանն իրենց մասնակցությունը, ինչը ըստ կազմակերպչի, խոսում է այն մասին, որ միջոցառումն իսկապես կարեւոր է եւ անհրաժեշտ։
Տնտեսության տարբեր ոլորտներում ներկայացված ընկերությունների համար շահավետ է ներկայացնել իրենց արտադրանքը, ծանոթանալ տնտեսության տարբեր զարգացումներին, ոլորտում կիրառվող նորամուծություններին, ինովացիոն համակարգերին՝ գործարար կապեր ստեղծելու համար։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գնահատմամբ, ցուցահանդեսը երկար ճանապարհ ունի անցնելու։ Նրա վստահեցմամբ, մոտ ապագայում Հայաստանում սպասվում են լուրջ շինարարական աշխատանքներ՝ շինարարության ճյուղի վերելք։ Իսկ այս պարագայում նման ցուցահանդեսների առկայությունը անգնահատելի հնարավորություն է ստեղծում՝ ուսումնասիրելու շինարարության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները։ Առանց աշխարհի նորարարություններին համահունչ լինելու հնարավոր չէ Հայաստանում զարգացնել շինարարության ոլորտը։ «Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք վերջին 30 տարվա ընթացքում, խոսքը վերաբերում է շինարարական ոլորտի քայլերին, ապա պետք է ասեմ, որ դրանք հեռու են իդեալական լինելուց։ Մեր երկիրը ամեն դեպքում հարյուրամյակի ընթացքում շինարարական ոլորտի առաջատարներից է եղել։ Մի փոքր ետ ենք ընկել, բայց, կարծում եմ, անկումը ժամանակի խնդիր է, եւ համոզված եմ՝ նախկին փառքը կվերականգնենք»,–միջոցառման պաշտոնական բացմանն ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի համոզմամբ՝ ուրախ են տեսնել շինարարության ոլորտում ընկերությունների ներգրավվածությունը, ինչը միջավայրի զարգացման լավ հիմք է։ Սպասվող շինարարական բուռն ընթացքին պատրաստ է ոլորտի ողջ ներուժով։ Շինարարությունը, ըստ նրա, յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման հիմքն է եւ լոկոմոտիվը։
Տաղավարներից մեկում «Շահարտ» ընկերության արտադրանքն էր։ Ներկայացուցչի՝ Նորիկ Եփրեմյանի տեղեկացմամբ՝ ընկերությունը գործում է 1998 թվականից եւ հանդիսանում է տարածաշրջանում գործող բարձր դիմացկունության պոլիէթիլենային խողովակների արտադրության առաջատարներից մեկը։ «Շահարտ» ընկերության ներկայացուցչի խոսքերով, արտադրանքը լայն սպառում ունի հայաստանայն շուկայում առաջատար կազմակերպությունների կողմից։ Արտադրանքն առայժմ միայն Վրաստան են արտահանում։ Իսկ ներկրված պոլիէթիլենային խողովակների համեմատ բարձր են գնահատում տեղական արտադրանքի որակը։ Փաստում են, որ խողովակների արտադրամասը զինված է միջազգային ստանդարտներին համապատասխան, ցրտադիմացկուն են, չեն ենթարկվում կոռոզիայի, ճկուն են, քան մետաղական հիմք ունեցող խողովակները, ամուր են եւ ունեն ունակություն պաշտպանվելու վնասվածքներից։ Հիմնականում նախատեսված են ոռոգման եւ ջրահեռացման համար։ Արտադրում են նաեւ գազի խողովակներ։ Նորիկ Եփրեմյանը նշեց, որ այժմ ուսումնասիրում են ԵԱՏՄ շուկան, առաջիկայում ունեն ցանկություն արտադրանքն արտահանելու նաեւ այլ երկրներ։ Արտադրամասն այս պահին ապահովում է 70 հոգու զբաղվածություն, բայց պատրաստ են արտադրանքի ծավալի մեծացման պարագայում ընդլայնել նաեւ աշխատակիցների թիվը։
«Պրոֆպրոտեկտը» Հայաստանում առաջին ու միակ ընկերութունն է, որը ցանկանում է մշակույթ ձեւավորել շանթապաշտպանության տեխնիկայից օգտվելու կապակցությամբ։ Ընկերությունն առաջարկում է շանթահարության նախագծման եւ մոնտաժման համալիր ծառայություններ։ Այն պաշտպանական համալիր է՝ նախատեսված ներքին եւ երկրորդային պաշտպանության համար։ Ընկերության տնօրեն Գագիկ Նազարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում շանթապաշտպանության նախագծման մասին նորմատիվային փաստաթղթի բացակայության պատճառով ստիպված են աշխատել ՌԴ եւ միջազգային նորմատիվներին համապատասխան։ Համագործակցում են Գերմանիայի, Լեհաստանի, ՌԴ եւ Բելառուսի հետ։ Հայաստանում այս համակարգից օգտվելու տեղեկատվության պակաս կա, ուստի ընկերության ներկայացուցիչները կարեորում են նման միջոցառման կազմակերպումը։ Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ վաղը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

18-05-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO