Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում

Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն մի քանի ամիս բուռն քննարկումների առիթ է դարձել մասնագիտական շրջանակներում։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները եւս ունեն իրենց դիտարկումները՝ հարկատեսակների հնարավորինս պարզեցում, մի քանի տարի հետո կրկին անցում պրոգրեսիվ եկամտային հարկման, գինու ակցիզային հարկի նվազեցում եւ այլն։ Այս թեմայով զրուցել ենք ԱԺ երեք խմբակցությունների տնտեսագետ պատգամավորների հետ։
Նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» անդամ Սերգեյ Բագրատյանը եւ «Լուսավոր Հայաստան» անդամ Գուրգեն Բաղդասարյանը գրեթե նույն տեսակետներն ունեն։ Բագրատյանը կողմ է համահարթեցմանը՝ նշելով, որ այս պահին կա անհրաժեշտություն, որ ստվերից դուրս գան աշխատողներ։ Սակայն կարծում է, որ համահարթեցումը պետք է կրի ժամանակավոր բնույթ։ «Կառավարությունը կորոշի՝ երկու կամ երեք տարուց հետո նորից պետք է անցում կատարվի պրոգրեսիվ հարկման։ Պրոգրեսիվության արդյունքում շատ ստացողը ավելի շատ կվճարի, քիչ ստացողը՝ քիչ»,—նշեց Բագրատյանը։
Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում եկամտային հարկը շատ բարձր է, եւ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող համահարթեցումը դիտարկում է հետագայում նորից ավելի ցածր դրույքաչափերով պրոգրեսիվ հարկման անցնելու միջոց։ «Համահարթեցման միջոցով եկամտային հարկը պետք է հասցնենք 20 տոկոսի, հետագայում անցնենք պրոգրեսիվի, իսկ ստորին շեմի համար պետք է սահմանվի շատ ավելի ցածր դրույքաչափ»,—նշեց պատգամավորը։
Խմբակցության կողմից նաեւ ներկայացվել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը չհարկվի։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումն առանձին վերցրած անհաջող լուծում է, սակայն ընդհանուր կոնտեքստի մեջ՝ հոյակապ։ «Մենք արդեն գնում ենք ոչ թե եկամուտների հարկմանը, այլ հարստության հարկմանը։ Այս փոփոխություններին կհաջորդեն այլ փոփոխություններ՝ կապված գույքահարկի հետ։ Այսինքն՝ առաջիկա 3—4 տարիների ընթացքում թե եկամտային հարկը, թե շահութահարկը կնվազի, փոխարենը կլինի գույքահարկ»,—նշեց նա։
Սերգեյ Բագրատյանի մյուս առաջարկը հետեւյալն է՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացող մարդու համար օրենսգիրքը պետք է պարզ լինի։ Պատգամավորն առաջարկում է, բացի խոշորներից, մնացած բոլոր տնտեսավարողների համար կիրառել շրջանառության հարկ։
«Դա նշանակում է, որ քաղաքացին հասկանում է, որ եթե ինքը պայմանական 100 դրամի ինչ—որ ապրանք վաճառեց, ապա դրա 10 դրամը պետք է մուծի պետությանը։ Քաղաքացին, ով ցանկանում է փոքրիկ խանութ ունենալ, ինչու պետք է այդքան հարկատեսակներ իմանա, ուսումնասիրություն կատարի։ Աշխարհում ընդունված է շրջանառության հարկը կիրառելը։ Այն շատ պարզ հարկատեսակ է»,—ասաց նա։
Հայկ Գեւորգյանը կարծում է, որ հետագայում կարելի է անցում կատարել Բագրատյանի առաջարկին, սակայն այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ խնդիր է տեսնում արտահանողների համար, նշում է՝ շրջանառության հարկ վճարողների համար արտահանումը բարդանում է։
Գուրգեն Բաղդասարյանն առաջարկվող նախագծում տեսնում է նաեւ այլ խնդրահարույց դրույթներ, որոնցից մեկն էլ նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումն է։ Նրա կարծիքով, օրինակ, ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը էական ազդեցություն չի ունենալու վնասակար օգտագործելիության վրա։ Բաղդասարյանը նաեւ չի հասկանում տեղական գինու ակցիզային հարկը բարձրացնելու նպատակը։ «Ցանկացած գինեգործ՝ ընդհուպ մինչեւ տնային գինեգործ, պետք է հասկանա, որ դաշտում մնացած խաղողը վերջնական սպառող է ունենալու՝ թեկուզ գինու տեսքով։ Նա պետք է իմանա, որ այն խաղողը, որը չի կարողանում վաճառել, եթե գինի սարքի, վաճառելու խնդիր չի ունենա»,—ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ խմբակցության անունից առաջարկել են գինու ակցիզային հարկը 50 տոկոսով իջեցնել։
Այս տեսակետը, սակայն, չի կիսում Հայկ Գեւորգյանը։ «Եվ խմիչքների, եւ ծխախոտի համար ակցիզային հարկերը պետք է բարձրանան, քանի որ պետք է բյուջե ունենանք, որից կախված է նաեւ երկրի անվտանգությունը, պաշտպանվածությունը։ Այսինքն, երբ իջեցնում ենք եկամտային հարկը, միկրոբիզնեսի համար 24 մլն դրամ չհարկվող շեմ ենք դնում, առաջացած ճեղքը պետք է ինչ—որ ձեւով փակենք։ Եվ ավելի լավ է փակենք այն բաների հաշվին, որոնք առողջության համար վնասակար են»,–ասաց նա։
Գուրգեն Բաղդասարյանը ողջունում է նախագծով առաջարկվող շրջանառության հարկի շեմի բարձրացումը՝ 115 մլն դրամ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նաեւ առաջարկում է, որ գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման հարցը չդիտարկեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում։ «Դա շատ լուրջ հարց է, եւ կարծում եմ, որ դրա քննարկումը պետք է մանրամասն ու առանձին լինի»,—հիմնավորեց Բաղդասարյանը։ Նա նշեց, որ ինքն ավելի լուրջ սպասելիքներ է ունեցել եւ առաջարկվողն անվանում է դրույքաչափերի փոփոխության օրենսգիրք։
Իսկ Սերգեյ Բագրատյանը չի տեսնում հիմնավորվածությունը, թե օրենսգիրքը միտված է արտահանման ճյուղերի եկամտաբերության բարձրացմանը։ «Եթե ուզում ենք թռիչքաձեւ զարգացում, պետք է դրան համարժեք օրենսդրություն ունենանք։ Պետք է առաջ գնալ ոչ թե կոսմետիկ, այլ ռիսկային փոփոխություններով»,—նշեց նա։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

18-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO