Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են

Հենրիկ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի անգլիական «Արսենալ» եւ «Չելսի» թիմերի միջեւ մայիսի 29-ին Բաքվում նախատեսված ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը։ Նրա ակումբն առայժմ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն բրիտանական մամուլը հաղորդում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս։ Մինչ այդ, իրավիճակի այդպիսի հնարավոր զարգացումը խոր վրդովմունք է առաջացրել «զինագործների» երկրպագուների շրջանում, որոնք պատրաստ են նույնիսկ բողոքի գործողություն իրականացնել Ադրբեջանի մայրաքաղաքում։
«The Guardian»—ի հաղորդմամբ, «Արսենալը» անվտանգության նկատառումներից ելնելով մտադիր է տանը թողնել հայ կիսապաշտպանին, եւ ակումբում խիստ զայրացած են, որ նման ոչ ֆուտբոլային գործոնի պատճառով այդպիսի կարեւոր խաղում կարող են զրկվել առանցքային խաղացողներից մեկի աջակցությունից։ Նշվում է, որ դեռ անցյալ շաբաթ ակումբը Մխիթարյանի համար անվտանգության անհատական երաշխիքներ է պահանջել ՈւԵՖԱ—ից, սակայն բանակցությունները տակավին շարունակվում են։ Ընդ որում, քաջատեղյակ աղբյուրը նշել է, որ լավատեսական հիմքերը շատ չեն, քանզի եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան մտադիր չէ որոշում կայացնել մեկ առանձին խաղացողի հարցով։ Ակումբում մտավախություն ունեն, որ առանց դրա Մխիթարյանը կարող է անկանխատեսելի իրավիճակում հայտնվել հյուրանոցում կամ քաղաքում զբոսնելիս, ինչը բացասաբար կանդրադառնա ողջ թիմի վրա։ Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Թերթը գրում է, որ ակումբն ու խաղացողը խորապես հիասթափված են ստեղծված իրավիճակից։ «Մխիթարյանը մասնակցել է Եվրոպայի լիգայում «Արսենալի» 14 մրցամարտերից 11—ում՝ ապացուցելով իր արդյունավետությունը»,–ընդգծում է լրատվամիջոցը։
Նշվում է նույնիսկ, որ ակումբի ներկայացուցիչներից մեկն առաջարկել է բոյկոտել եզրափակիչը, որպես ՈւԵՖԱ—ի անկարողության դեմ բողոքի նշան, սակայն առաջարկը չի ընդունվել, քանզի խաղասեղանին է ակումբի մարզական հեղինակությունը։ Բացի այդ, հանդիպումից հրաժարվելը կարող է մոտ 60 մլն ֆունտ սթերլինգով կրճատել ակումբի տրանսֆերային բյուջեն, ինչը համարվում է անընդունելի։ «Թիմակիցները տխուր են, որ Մխիթարյանը, հավանաբար, ստիպված կլինի բաց թողնել այդ խաղը։ Ակումբի մյուս անդամները, ներառյալ վնասվածք ունեցող Աարոն Ռեմսին, Էկտոր Բալերինը, Ռոբ Հոլդինգը եւ Դենի Ուելբեկը, հրավիրված են խաղին»,–նշված է հրապարակման մեջ։
Ավելի արմատական լուծում է առաջարկել «Արսենալի» երկրպագուների «CanonCrested» խմբավորումը։ Նրանք պատրաստ են Մխիթարյանի պատկերով դիմակներ պատրաստել եւ դրանք բաժանել մարզադաշտ այցելել պատրաստվող «Արսենալի» 6 հազար երկրպագուներին, որպեսզի նրանք հանդիպման 7—րդ եւ 77—րդ րոպեներին միաժամանակ հագնեն դիմակները եւ բացականչեն, որ իրենք բոլորը Մխիթարյան են։ Դա խորհրդանշելու է Հենրիկի՝ «7» համարի մարզաշապիկով հանդես գալու հանգամանքը։ Առավել տաքգլուխները պատրաստ են դիմակները կրել նաեւ Բաքվում զբոսնելիս, ինչը հղի է լուրջ բախումներով։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է արտոնել Մխիթարյանի մուտքը երկիր, սակայն դա, ամեն դեպքում, անվտանգության երաշխիք չէ։ Հենրիկը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալու ընթացքում բաց է թողել ադրբեջանական «Գաբալա» եւ «Ղարաբաղ» թիմերի հետ եվրագավաթային արտագնա խաղերը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

18-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO