Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Վկայականներ «Փոքրիկ հրեշտակներին»

Մեր եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ուսումնական տարին ամփոփում են հանդիսություններով։ Օրերս Լոս Անջելեսի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդյանց եկեղեցում տեղի ունեղավ «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի ամավերջի հանդեսը հոծ բազմության՝ աշակերտների, ծնողների, ուսուցչական կազմի ու տնօրինության, հյուրերի ներկայությամբ։
Վեցամյա հայալեզու ուսումնական ընթացք ապահովող շաբաթօրյա այս դպրոցների ծրագիրը ներառում է հայերեն տառաճանաչությունից մինչեւ հայախոսություն, այսինքն՝ սաներին հայերենախոս միջավայրում մնալու հիանալի հնարավորություն է այն։
«Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի տարեվերջյան հանդեսին նախ գեղեցիկ ծրագրով ելույթ ունեցան առաջին դասարանցիները՝ ներկայացնելով իրենց վերջին դաս—հանդիսությունը, ուր թեւածում էին հայերեն երգը, խոսքը, ժպիտը։ Առավել հուզիչ էր մեր գանձը՝ հայերեն տառերն ու լեզուն պահպանելու Մաշտոցի պատգամին ի պատասխան մանուկների միաձայն կանչը՝ «Երդվում ենք…»։ Փոքրիկներն այս առիթով նաեւ «Տառաճանաչութեան վկայականներ» ստացան։
«Ինչ որ այսօր սերմանում ենք մեր մանուկների հոգում, վաղը պիտի առավել ճաշակենք։ Հայեցի կրթության ոգու բարի զգացումն եք կրում դուք ձեր սրտում»,–իր խոսքում նշեց դպրոցի հոգեւոր տեսուչ տ. Խաժակ քհն. Շահբազյանը։ «Փոքրիկ հրեշտակների» պատասխանատու Հովհաննես սարկավագ Գումրույանը շնորհակալություն հայտնեց բազմազբաղ առօրյայի մեջ իրենց երեխաներին շաբաթ օրը կրթությանը տրամադրելու ժամանակ գտնող ծնողներին ու հատկապես տատիկ—պապիկներին, որ նախանձախնդիր են մայրենին իրենց սերունդին փոխանցելու հարցում։ Շնորհակալության մեծ բաժին է ընկնում նաեւ ուսուցչական կազմին, տնօրինությանն ու հատկապես թեմի առաջնորդ տ. Հովնան արք. Տերտերյանին, որ մշտական հոգածության ներքո է պահում իր իսկ նախաձեռնությամբ տարիներ առաջ հիմնադրված այս դպրոցները։ Սրբազան հայրը նաեւ իր ուղերձն էր հղել աշակերտներին, ծնողներին եւ ուսուցչական կազմին ու տնօրինությանը՝ շնորհակալության հետ միաժամանակ շեշտելով, որ մշտապես ուրախությամբ են սպասում բոլոր սաներին Ս. Ղեւոնդյանց տաճարի կամարներից ներս։
Ամավերջի հանդիսության երկրորդ մասը նվիրված էր ավարտական վեցերորդ դասարանցիներին։ Ամբողջությամբ հայ երգ ու խոսքով էր հագեցած նրանց միջոցառումը։ Հովհ. սարկավագն ուրախությամբ է նշում, որ ավարտելուց հետո սաներից շատերը չեն հեռանում դպրոցից, կապը պահպանում են կամավորական տարբեր ծրագրերի միջոցով։
«Փոքրիկ հրեշտակներն» իր ուսումնական նոր տարեշրջանը սկսելու է օգոստոսի կեսերին, երբ գրեթե Լոս Անջելեսի 400 աշակերտներ վերստին շաբաթ օրերը հայկական կրթական միջավայրում անցկացնելու հնարավորություն կստանան։

Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ
Լոս Անջելես

21-05-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO