Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հանրային առողջությունից մինչեւ քաղաքականության մշակում

Ո՞ր թեմաներն են լինելու հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարի օրակարգում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Բժշկությունը դինամիկ զարգացող ուղղություն է աշխարհում, եւ առողջապահության համակարգում կիրառվող նորարարություններին հետեւելու եւ միջազգային փորձը գործընկերների հետ փոխանակելու նպատակով պարբերաբար տարբեր երկրներում միջազգային սեմինարներ ու խոշորագույն կոնֆերանսներ են կազմակերպվում։ Դրանցից անմասն չեն մնում նաեւ հայ բժիշկները։ Նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը օգնում է մասնագետներին վերապատրաստվելու, յուրացնելու համաշխարհային փորձը, ծանոթանալու ոլորտում կիրառվող ամենատարբեր բժշկական նվաճումներին, տիրապետելու մասնագիտական նոր գիտելիքներ։
Ավելի քան 500 բժիշկ, պրոֆեսորներ եւ ակադեմիկոսներ Հայաստան են ժամանել հայ բժիշկների միջազգային 5—րդ համագումարին մասնակցելու նպատակով։ Այս տարի համագումարը նախագահելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արա Չարչյանը։ Միջոցառումն իր ձեւաչափով այս տարի առանձնանալու է մի շարք գործոններով, մասնավորապես շեշտադրում է արված հայ եւ սփյուռքահայ բժիշկների ներուժը համատեղելու եւ փոխգործակցությունն ընդլայնելու վրա։ «Հայաստան—սփյուռք—Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով միջոցառումը թերեւս ամենաբարձր հարթակն է, որտեղ ամբողջ աշխարհից ծագումով հայ բժիշկներ կմեկտեղվեն եւ կամփոփեն նախորդ տարիների աշխատանքները, կկիսեն մասնագիտական փորձն ու բժշկության վերջին զարգացումները։
Ինչով է այս տարվա 5—րդ հոբելյանական համագումարը լինելու ուշագրավ, ի՞նչ է նախատեսվում, ո՞ր խնդիրներն են դիտարկվելու առաջնահերթ, եւ ո՞ր թեմաներն են հատկապես լինելու հայ բժիշկների եւ պրոֆեսորների ուշադրութան կենտրոնում։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցեց «Իզմիրլյան» ԲԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, «Հայ բժիշկների 5–րդ միջազգային համագումար—2019» հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Գրիգորյանի հետ։
Միջոցառումն առաջին անգամ է կազմակերպվում նման մասշտաբով եւ առաջին անգամ է մեկնարկը տրվել Գյումրիից եւ Արցախից։ Համագումարի թե՛ գիտական եւ թե՛ կազմակերպչական գործընթացներին մասնակցում են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները, մասնագիտական հասարակական կազմակերպությունները եւ մասնագետները։ Համագումարի թեմատիկ ուղղվածությունը ներառում է հանրային առողջությունը, բժշկական կրթությունը եւ առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը, ֆարմակոլոգիան եւ դեղագործությունը։ Միջոցառման հիմնական նպատակը, ըստ կազմակերպիչների, բժշկության ոլորտում վերջին գիտատեխնիկական նվաճումներին ծանոթանալն է եւ Հայաստանում դրանց ներդրման ուղիների քննարկումն ու հնարավորությունները։
Իսկ այս տարվա համագումարի առանձնահատկությունը առցանց ռեժիմով արբանյակային աշխատաժողովների անցկացումն է, ինչը նախորդ օրերին արդեն կյանքի է կոչվել մասնավորապես Արցախում եւ Գյումրիում։ Ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 բաժանմունքային նիստ։
Արժե նշել, որ Հայաստանի եւ սփյուռքի բժիշկների համագործակցությունը տարիներ ի վեր իր արդյունքներն է տվել։ Փոխգործակցության շնորհիվ, որը սկիզբ է առել դեռեւս Սպիտակի երկրաշարժից, հաջողություններ են գրանցվել բժշկության տարբեր ճյուղերում՝ մասնավորապես հոդերի էնդոպրոթեզավորման, պլաստիկ վիրաբուժության ոլորտներում։ Ուստի միջազգային այս կոնգրեսի անցկացումը կարեւոր է եղած ներուժը եւ առկա համագործակցությունը ընդլայնելու համար, առավել եւս որ օր օրի մեծանում են առողջապահական ոլորտի մարտահրավերները։
Հայ բժիշկների 5—րդ միջազգային համագումարի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հուլիսի 4—6—ը կանցկացվեն լիագումար ու մասնագիտական նիստեր, սեմինարներ եւ սատելիտային գիտաժողովներ։
Նշենք, որ 1980 թվականից, չորս տարին մեկ անգամ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումարներ։ Հայաստանում 1—ին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003թ., հաջորդիվ՝ 2007, 2011 եւ 2015 թվականներին։ 2001 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ բժիշկների միջազգային համագումարն անցկացնել Հայաստանում եւ սփյուռքում՝ համապատասխանաբար 2 տարին մեկ անգամ։

03-07-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO