Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հայ-էմիրաթական ներդրումային ծրագիր վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաեւ «Մասդար» ընկերություն եւ «Մասդար» սիթի» նորարարական քաղաք, քննարկել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր համագործակցության վերաբերյալ։ Այսօր արդեն այդ ուղղությամբ կատարվում են առաջին քայլերը։
Նախագահ Սարգսյանը ողջունել է «Մասդար» եւ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ընկերությունների միջեւ վերականգնողական էներգետիկայի ոլոտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
«Շատ ուրախ եմ, որ այսօր ԱՄԷ—ի կարեւորագույն գիտաարդյունաբերական կենտրոններից մեկը՝ «Մասդարը», Հայաստանում փաստաթուղթ ստորագրեց, որով ծրագրում են խոշոր ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում,–նշել է հանրապետության նախագահը։–Սա հետաքրքիր ծրագիր է, որի վրա կարող ենք կառուցել ավելին՝ հայկական եւ էմիրաթական կողմերի հետ միասին ներգրավելով նաեւ ուրիշների՝ Եվրոպայից, Արեւելքից կամ Հարավից։ Կարծում եմ, մեր այցելությունը ԱՄԷ իր արդյունքն է տալիս, եւ սա սկիզբն է»։
Նախագահը վստահություն է հայտնել, որ նաեւ այլ ծրագրեր են լինելու, գուցե եւ ավելի մեծ, քանի որ ոլորտները, որոնց վերաբերյալ ինքն ԱՄԷ—ի ղեկավարություն հետ քննարկումներ է ունեցել եւ սկզբունքային համաձայնությունների հասել, բավականին ընդգրկուն են՝ սննդի անվտանգությունից մինչեւ արհեստական բանականություն, անշարժ գույքի զարգացում եւ այլն։
«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահը Հայաստանի նախագահի այցը ԱՄԷ երկու երկրների համար արդյունավետ գնահատելով՝ ասել է, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկսել են իրականություն դառնալ, եւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առաջին քայլն էր։ Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր փոքր հաջողություն հանգեցնելու է նոր հաջողությունների։

13-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO