Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՆԱԽԱԳԱՀ


Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին եւ լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի զարգացման հեռանկարներին։
Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ նախագահը նշել է, որ աշխարհը փոխվում է։ Գալիս է գաղափարների, նոր տեխնոլոգիաների աշխարհը, ու սա դեռ սկիզբն է. «Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում։ Եթե անգամ ճանապարհը, որ դուրս ենք եկել, սխալ է, կշտկենք ընթացքում, բայց պետք է իմանանք՝ ուր ենք գնում։ Եթե, օրինակ, ես գիտեմ, որտեղ է լինելու աշխարհը 10, 20 կամ 30 տարի հետո, կարող եմ քննարկել, թե որտեղ եմ ուզում լինել այդ աշխարհում, ինչպիսի պետություն եմ ուզում ունենալ այդ՝ ապագայի աշխարհում»։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ունենանք տեսլական, զարգացման ծրագիր՝ իմանալու, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները։ «Պետք է աշխարհը գնահատել իր ամբողջության մեջ ու մեզ տեսնել այնտեղ, ունենալ տեսլական, ռազմավարական ծրագիր ու այդ ճանապարհով առաջ շարժվել,–նշել է նախագահը։–Բայց եթե այդ ծրագիրը չկա, չգիտեմ՝ ուր եմ գնում, ուր եմ հասնելու, հետեւաբար, աշխարհի գնացքի մեջ լինելու եմ վերջին վագոնը։ Ես ուզում եմ՝ մեր վագոնը առաջ գա»։
Նա երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց առջեւ ավելի մեծ նպատակներ դնել, լինել լայնախոհ եւ ավելի ընդգրկուն մտածողություն ունենալ, որ կարողանանք լինել մրցունակ։ «Հայաստանը աշխարհի բոլոր հայերի կենտրոնը պետք է լինի»,–ընդգծել է նախագահը՝ նշելով, որ զարգացում ապահովելու համար պետք է հաշվի առնել ողջ հայության ներուժը։

13-07-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO