Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Շատ եմ սիրում Հակոբի գործերը»

Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան—արվեստանոց, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի եւ դստեր՝ Նորայի ուղեկցությամբ հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։ «Շատ եմ սիրում Հակոբի գործերը։ Դրանց մեջ հանգստություն կա»,–նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։
Արմեն Սարգսյանը ծանոթացել է մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության հետ կապված ծրագրերին։ Նկարչի դուստրը պատմել է Հակոբ Հակոբյանի թանգարան ունենալու երազանքի մասին։ «Հայաստանի ուժը գիտության եւ մշակույթի մեջ է։ Մենք մկանային եւ ուժային երկիր չենք եղել։ Մեր ամբողջ մշակույթը շատ հոգեւոր, աննյութական է։ Մեր ուժը, մեր հմայքն աշխարհի համար մեր հոգեւոր գեղեցկությունը ցուցադրելն ու դրանով ապրեցնելն է»,–նշել է նկարչի դուստրը։
Հանրապետության նախագահը եւ նկարչի ընտանիքի անդամները համակարծիք են եղել, որ Հակոբ Հակոբյանի թանգարանը մշակութային մեծ արժեք կդառնա մեր երկրի համար։
Նկարչի այրին՝ տիկին Մարին նշել է, որ պատիվ է հյուրընկալել հանրապետության նախագահին եւ վաղեմի բարեկամին։ «Շատ եմ սիրում իմ երկիրն ու իմ ժողովրդին։ Կարեւորը, որ սերունդները լավ ապրեն մեր երկրում, մնան եւ ստեղծագործեն իրենց հայրենիքում»,–ասել է նա։
Արմեն Սարգսյանը պատմել է հանրապետության նախագահի նստավայրում մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնության մասին, որի շրջանակում ցանկություն կա ներկայացնելու նաեւ մեր մեծերի գործերը։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իր նախաձեռնության նպատակը մեկն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, եւ որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում. Հակոբ Հակոբյանն առաջիններից է լավագույնների շարքում։

16-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO